Ռուսաստանը քննադատել է Գուտերեշին՝ ԱՄՆ-ի օրինազանցությունն անտեսելու համար
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ՝ ԱՄՆ-ի կողմից կազմակերպության կանոնադրությունը խախտվելու նկատմամբ անտարբերության համար:
Չորեքշաբթի օրը նշելով, որ Ռուսաստանի պաշտոնյաներին մուտքի վիզա չտրամադրելու ԱՄՆ-ի քայլը ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ ու կոպիտ խախտում է, Մարիա Զախարովան հայտարարել է.«ԱՄՆ-ն միտումնավոր կերպով հետաձգել է ռուսական դիվանագիտական պատվիրակության անդամների մուտքի վիզայի տրամադրման գործընթացը, իսկ Գուտերեշն իր աչքերը փակել է ԱՄՆ-ի անօրինական քայլերի վրա»:
Մոսկվան զգուշացրել է, որ այդ քայլը կարող է վնասել երկու կողմերի փխրուն հարաբերություններին: Ռուսաստանը 2019 թվականի սեպտեմբերին բողոքելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով ռուսական պատվիրակությանը վիզա չտրամադրելու դեմ, ԱԳ նախարարություն կանչեց ԱՄՆ-ի մի ավագ պաշտոնյային:
ԱՄՆ կառավարությունը միտումնավոր կերպով բազմիցս մերժել կամ հետաձգել է վիզաների տրամադրումը ռուս, ինչպես նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական հանրապետության պաշտոնյաներին, որոնք տարբեր ժամանակներում պետք է մեկնեին Նյու Յորք ՄԱԿ-ի նստաշրջաններին մասնակցելու համար:
ԱՄՆ-ի օրինախախտումներն այն դեպքում են իրականանում,երբ այդ երկիրը ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալելու մասին համաձայնագրով պարտավոր է հեշտացնել հրավիրյալների մուտքն այդ կառույց և մուտքի վիզա տրամադրել նրանց: ՄԱԿ-ի անդամ երկրները զգայուն են այդ հարցում:
ՄԱԿ-ի ԳԱ-ն սույն թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած բանաձևում դատապարտելով ռուս դիվանագետներին վիզա չտրամադրելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը, Վաշինգտոնին կոչ է արել վերջ դնել իրանցի դիվանագետների մուտքի վերաբերյալ սահմանափակումներին: Կիպրոսի, Բուլղարիայի, Կանադայի, Կոստա Ռիկայի և Փղոսկրի ափի ներկայացուցիչների կողմից առաջարկված բանաձևն ընդունվել է առանց քվեարկության: Գլխավոր Ասամբլեայի բանաձևում ասված է.«ՄԱԿ-ը հյուրընկալ երկրներին հորդորում է վերացնել հատուկ ազգությունների պաշտոնյաների այցելությունների նկատմամբ սահմանափակությունները»:
Թվում է,որ Վաշինգտոնը նպատակ ունի ԱՄՆ-ի հայեցակետերին հակառակ դիրքորոշում ունեցող ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտոնյաների ու դիվանագետների դեմ նման քայլ կիրառելով խափանել այդ երկրի դիվանագետների ու ավագ պաշտոնատարների քաղաքական ու դիվանագիտական գործակցություններն ու հաղորդակցությունները:
Այդ նպատակն իրականացնելու համար, Վաշինգտոնը նախ վիզա չի տրամադրում այդ պաշտոնյաներին,որպեսզի հիմնականում ՄԱԿ-ում ներկայություն ունենալու հնարավորություն չունենան,սակայն եթե այդ երկրների, ինչպես Իրանի ու Ռուսաստանի քաղաքական կշիռը բարձր լինի և Վաշինգտոնը չկարողանա վիզա չտրամադրել նրանց, ապա նրա հաջորդ քայլը կլինի մուտքի վիզայի տրամադրման գործընթացի ձգձգումը կամ առնվազն որոշ պաշտոնյաներին վիզա չտրամադրելը,որպեսզի նախատեսված պատվիրակություններն ԱՄՆ այցելեն նվազագույն թվով և անարդյուավետ ներկայություն ունենան տվյալ նստաշրջանում:
Այս ոլորտում կարևոր հարցն այն է,որ ՄԱԿ-ը լուրջ ու կտրուկ վերաբերմունք չի ցուցաբերում ԱՄՆ-ի այդ անօրինական քայլերին, ինչի պատճառով ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին մեղադրել է ԱՄՆ-ի օրինազանցությունները շրջանցելու մեջ: