Ռուսաստանը քննադատել է Գուտերեշին՝ ԱՄՆ-ի օրինազանցությունն անտեսելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114978-Ռուսաստանը_քննադատել_է_Գուտերեշին_ԱՄՆ_ի_օրինազանցությունն_անտեսելու_համար
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ՝ ԱՄՆ-ի կողմից կազմակերպության կանոնադրությունը  խախտվելու նկատմամբ անտարբերության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2019 15:07 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է Գուտերեշին՝ ԱՄՆ-ի օրինազանցությունն անտեսելու համար

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ՝ ԱՄՆ-ի կողմից կազմակերպության կանոնադրությունը  խախտվելու նկատմամբ անտարբերության համար:

Չորեքշաբթի օրը  նշելով, որ Ռուսաստանի պաշտոնյաներին մուտքի վիզա չտրամադրելու ԱՄՆ-ի քայլը ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ ու կոպիտ խախտում է,  Մարիա Զախարովան հայտարարել է.«ԱՄՆ-ն միտումնավոր կերպով հետաձգել է ռուսական դիվանագիտական պատվիրակության անդամների մուտքի վիզայի տրամադրման գործընթացը, իսկ Գուտերեշն  իր աչքերը փակել է ԱՄՆ-ի անօրինական քայլերի վրա»:

Մոսկվան զգուշացրել է, որ այդ քայլը կարող է վնասել երկու կողմերի փխրուն հարաբերություններին: Ռուսաստանը 2019 թվականի սեպտեմբերին բողոքելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով  ռուսական պատվիրակությանը վիզա չտրամադրելու դեմ, ԱԳ նախարարություն կանչեց ԱՄՆ-ի մի ավագ պաշտոնյային: 

ԱՄՆ կառավարությունը միտումնավոր կերպով բազմիցս մերժել կամ հետաձգել է վիզաների տրամադրումը ռուս, ինչպես նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական հանրապետության պաշտոնյաներին, որոնք տարբեր ժամանակներում պետք է մեկնեին  Նյու Յորք ՄԱԿ-ի նստաշրջաններին մասնակցելու համար:

ԱՄՆ-ի օրինախախտումներն այն դեպքում են իրականանում,երբ այդ երկիրը ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալելու մասին համաձայնագրով պարտավոր է հեշտացնել հրավիրյալների մուտքն այդ կառույց և մուտքի վիզա տրամադրել նրանց: ՄԱԿ-ի անդամ երկրները զգայուն են այդ  հարցում:

ՄԱԿ-ի ԳԱ-ն սույն թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած բանաձևում դատապարտելով ռուս դիվանագետներին վիզա չտրամադրելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը, Վաշինգտոնին կոչ է արել վերջ դնել իրանցի դիվանագետների մուտքի վերաբերյալ սահմանափակումներին: Կիպրոսի, Բուլղարիայի, Կանադայի, Կոստա Ռիկայի և Փղոսկրի ափի  ներկայացուցիչների կողմից առաջարկված  բանաձևն ընդունվել է առանց քվեարկության: Գլխավոր Ասամբլեայի բանաձևում ասված է.«ՄԱԿ-ը հյուրընկալ երկրներին հորդորում է վերացնել հատուկ ազգությունների պաշտոնյաների այցելությունների նկատմամբ սահմանափակությունները»:

Թվում է,որ Վաշինգտոնը նպատակ ունի ԱՄՆ-ի հայեցակետերին հակառակ դիրքորոշում ունեցող ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտոնյաների ու դիվանագետների դեմ նման քայլ կիրառելով խափանել այդ երկրի դիվանագետների ու ավագ պաշտոնատարների քաղաքական ու դիվանագիտական գործակցություններն ու հաղորդակցությունները:

Այդ նպատակն իրականացնելու համար, Վաշինգտոնը նախ վիզա չի տրամադրում այդ պաշտոնյաներին,որպեսզի հիմնականում ՄԱԿ-ում ներկայություն ունենալու հնարավորություն չունենան,սակայն եթե այդ երկրների, ինչպես Իրանի ու Ռուսաստանի քաղաքական  կշիռը բարձր  լինի և Վաշինգտոնը չկարողանա վիզա չտրամադրել նրանց, ապա նրա  հաջորդ քայլը կլինի մուտքի վիզայի տրամադրման գործընթացի ձգձգումը կամ առնվազն որոշ պաշտոնյաներին վիզա չտրամադրելը,որպեսզի նախատեսված պատվիրակություններն ԱՄՆ այցելեն նվազագույն թվով և անարդյուավետ ներկայություն ունենան տվյալ նստաշրջանում:

Այս ոլորտում կարևոր հարցն այն է,որ ՄԱԿ-ը լուրջ ու կտրուկ վերաբերմունք չի ցուցաբերում ԱՄՆ-ի այդ անօրինական քայլերին, ինչի պատճառով ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին  մեղադրել է  ԱՄՆ-ի օրինազանցությունները  շրջանցելու մեջ: