Ռուսաստանը դեմ է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115003-Ռուսաստանը_դեմ_է_Իրանի_նկատմամբ_զենքի_էմբարգոյի_ժամկետի_երկարաձգմանը
ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն ավարտվում է 2020թ հոկտեմբերի 18-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2019 13:22 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը

ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն ավարտվում է 2020թ հոկտեմբերի 18-ին:

Սակայն ԱՄՆ-ը, որը դուրս եկավ միջուկային համաձայնագրից, դեմ է արտահայտվել էմբարգոյի ժամկետի ավարտին: Մոսկվան քննադատել է  Վաշինգտոնի այ դդիրքորոշումը:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հինգշաբթի օրը հայտարարել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի ժամկետը և ակնկալվում է, որ այն չի երկարաձգվելու: Ռյաբկովը հավելել է, որ միջուկային համաձայնությամբ սահմանված կարգով, և ԱԽ 2231 բանաձևի հիման վրա, վերացվելու են Իրանի նկատմամբ սահմանված բլոր սահմանափակումները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այդ թվում նաև զենքի էմբարգոն: Ռյաբկովի խոսքերով, այն ինչն անվանվում է զենքի էմբարգո, ունի նաև այլ կողմ, քանի որ այն արգելում է նաև Իրանի կողմից զենքի վաճառքը: Ըստ նախապես ձեռք բերված համաձայնության, այս երկու սահմանափակումների ժամկետը լրանում է 2020 թվականին և դրանց ժամկետը չպետք է երկարաձգվի:

Եվ Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի դադարեցման կապակցությամբ Ռուսաստանի հայտարարությունը նույնպես արվում է  ԱԽ 2231 բանաձևի շրջանակներում: Հակառակ դրան, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ թվում նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն, բազմիցս հանդես են եկել այս սահմանափակումը երկարաձգելու կոչով: Ընթացիկ տարվա օգոստոսի 12-ին, Մայք Պոմեպոեն, Թվիթերում արած գրառմամբ նախազգուշացրել էր Իրանի նկատմամբ արդեն 5 տարի սահմանված զենքի էմբարգոյի դադարեցման բացասական հետևանքների կապակցությամբ: Նա նշել էր, որ Իրանի նկատմամբ ԱԽ սահմանած զենքի էմբարգոյի ավարտին մնացել է քիչ ժամանակ: Պոմպեոն հավելել էր, որ էմբարգոյի ժամկետի ավարտից հետո, տարածաշրջանում կսկվի զենքի մրցավազք: Նա գրել էր. «Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոն, Իրանի հետ միջուկային թերի համաձայնության պատճառով, հաջորդ տարի ավարտվում է: Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարել են, որ պատարստ են Իրանին վաճառել ժամանակակից զենք: Բացի այդ, Իրանը նույնպես հնարավորություն կունենա զենք վաճառել»:

ԱՄն-ը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում զենքի ամենախոշոր վաճառողն է և վերջին տարիներին մի քանի տասնյակ միլիոն դոլարի զենք է վաճառել Պարսից ծոցի ափամերձ երկրներին: Որպես օրինակ, 2017թ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, դոնալդ Թրամփը ստորագրեց այդ երկրին 110 միլիարդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր:

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ԱՄԷ-ին ու Սաուդյան Արաբիային միլիարդավոր դոլարների զենքի վաճառքին, հայտարարել է. «Վաշինգտոնի այդ քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը: ԱՄՆ-ը տարածաշրջանը վերածել է «վառոդի տակառի»: Եվ դա այն պայմաններում, երբ վերջին տարիներին, Իրանը հնարավրություն չի ունեցել գնել զենք՝ ՄԱԿ-ի կողմից սահմանված էմբարգոյի պատճառով: Սակայն Իրանը, հենվելով իր ներքին կարողությունների վրա, նախագծել ու արտադրել է ցամաքային, օդային, ջրային տարածքներում կիրառվող հրթիռներ, էլեկտրոնային սարքավորումներ, սենսորներ և անգամ կարողացել է դրանց մի մասն արտահանել»:

Փաստորեն, ԱՄՆ-ը վախենում է Իրանի պաշտպանական ուժի բարձրացումից, այդ իսկ պատճառով, հայտարարել է, որ ԻԻՀ նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն, դրա ժամկետի ավարտին պետք է երկարաձգվի: