Վաշինգտոնի չափանզանցված հայտարարությունը Իրանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպարտամենտում Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը դեկտեմբերի 30-ին ասել է.«Միացյալ Նահանգներն առաջիկա տարում կշարունակի հակաիրանական պատժամիջոցներն ու դեռ ավելի կխստացնի դրանք»:
Նշելով, որ Վաշինգտոնը կարող է ավելացնել հակաիրնական պատժամիջոցները, Հուկն ասել է.«ԱՄՆ-ն գոհ է Իրանի տնտեսության վրա մեծապես ազդած պատժամիջոցներից»: Նա հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը գնալով թուլանում է և 2020 թվականին մեր պատժամիջոցներն ավելանալով այն ավելի ու ավելի կթուլանա»:
Նշելով, որ Իրանի տնտեսական աճի ցուցանիշը բացասական է, հայտարարել է.«Եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունները, կհայտնվի տնտեսական փլուզման եզրին»:
ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության նպատակը Թեհրանի հետ նոր համաձայնության հասնելն է: Համաձայնություն, որում կներառվեն ԱՄՆ-ի նկատի առած բոլոր հարցերը: Թրամփի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ պատմության ընթացքում ամենաանախադեպ պատժամիջոցները Իրանին կստիպեն հանձնվել Վաշինգտոնի անօրինական պահանջներին: ԱՄՆ-ն առանց հաշվի առնելու Թեհրանի վերաբերմունքը փոխելուն ուղղված իր պատժամիջոցնեի ապարդյուն լինելու փաստը, շարունակում է պնդել Իրանի դեմ ճնշումների ու պատժամիջոցների խստացման վրա:
Չնայած Վաշինգտոնի թշնամական քայլերին, Իրանը բազմիցս ընդգծել է, որ երբեք չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին ու նրա իմպերիալիստական պահանջներին: Ի դեպ միջազգային կառույցները, այդ թվում Համաշխարհային բանկը և Արժույթի Միջազգային Հիմնադրամն իրենց վերջին զեկույցներում հայտարարել են, որ վերացել են Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցությունը և Իրանի տնտեսությունը առաջիկա տարի կարող է վերադառնալ իր նորմալ վիճակին:
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Մարդու իրավունքների նկատառումները հարգվում են Իրանի դեմ պատժամիջոցների հարցում, սակայն այժմ ԱՄՆ-ն ակնհայտորեն այդ նկատառումները դրել է մի կողմ: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, նշելով, որ ԱՄՆ նախագահը խոսում է տնտեսական պատերազմի մասին, ասել է.«Ես դա համարում եմ տնտեսական ահաբեկչություն, քանի որ այն սովորական ժողովրդին է թիրախավորել»:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը դեկտեմբերի կեսերին խոստովանել էր, որ Իրանի նավագնացության դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակն Իրանի հետ մարդասիրական ապրանքների փոխանակումների ոլորտում սահմանափակություն առաջացնելն է:
Մինչ այդ ամերիկացի պաշտոնատարները հայտարարել էին, որ սննդամթերքի և դեղորայքի ոլորտում պատժամիջոցներ չեն սահմանվելու: Այնուամենայնիվ Գանձապետական դեպարտամենտի կարգադրությամբ, Վաշինգտոնը նույնիսկ մի կողմ է դրել իր մակերեսային հայտարարությունները և ակնհայտորեն սահմանափակություն է առաջացրել սննդամթերքի ու դեղորայքի ոլորտում: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հակամարդկային կողմերից մեկը միտումնավոր սահմանափակութոյւնների առաջացումն է դեղորայքի ոլորտում, որպեսզի իրանցիները, հատկապես հատուկ հիվանդություններով տառապող մարդիկ հասանելիություն չունենան իրենց համար կենսական նշանակություն ունեցող դեղերին:
Շվեյցարական SRF կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պատժամիջոցներ է սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր են անում Իրանի հետ: ԱՄՆ-ի այդ քայլից տուժել են շատ մարդիկ, հատկապես քաղցկեղով տառապող հիվանդները:
Վաշինգտոնի անմարդկային պատժամիջոնցերի ապարդյուն անցնելը, պատճառ է դարձել, որ Թրամփի կառավարությունը բացեիբաց խստացնի Իրանի ժողովրդի դեմ իր հակամարդկային քայլերը: