Հունվար 09, 2020 16:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09 - 01 - 2020

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծելով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակումները, ԱՄՆ-ին հասցված ապտակ էին, ասել է.«Վրեժխնդրությունն այլ հարց է»:

«Քեյհան» օրաթերթ

 Պետք է վերջ տալ տարածաշրջանում ԱՄՆ-ի  ներկայությանը 

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման  հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությանն ասել է, որ Սուլեյմանին քաջ ու լավ ընկեր էր, որը նահատակվեց Աստծո ճանապարհին:

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակումներին, Այաթոլլահ Խամենին ասել է. «Ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակումները, ԱՄՆ-ին հասցված ապտակ էին, այս ռազմական գործողությունները բավարար չեն: Պետք է վերջ տալ տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար ներկայությանը»:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

CNN. Պատմությունը կգրանցի, որ Թրամփը ձախողվեց Մերձավոր Արևելքում

Պատմությունը կգրանցի, որ հենց Դոնալդ Թրամփն էր, որ կորցրեց Մերձավոր Արևելքը: Ճգաժամը, որն այժմ տեղի է ունենում մեզ հետ, Թրամփի նախագահ ընտրվելուց հետո է սկասել»:

CNN-ը հավելել է.«ԱՄՆ ուժերը Բաղդադի օդանավակայանում սպանեցին  Իրանի ամենանշանավոր ռազմական հրամանատարներից մեկին և Իրանը հայտարարեց, որ վրեժ կլուծի և դադարեցրեց ՀԳՀԾով ստանձնած իր պարտավորությունները»:

ԱՄՆ-ը  ևս  իր դեմ կազմակերպվող վրեժխնդրական գործողությունների վախից հետաձգել է  իր գործողությունները ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դեմ:

 

«Արման Մելի» օրաթերթ

Իրանը հայց կներկայացնի Թրամփի դեմ

Իրանի Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարության իրավաբանական և գույքերի հարցերով տնօրենն ասոել  է.«Վարչությունը դատի կտա ԱՄՆ նախագահին` իր սպառնալից թվիթի համար և իր բողոքը կներկայացնի Հաագայի արդարադատության միջազգային դատարան»:

Հաջ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել էր.« Եթե Իրանը վրեժխնդիր լինի գեներալ Սուլեյմանիի սպանության համար, Վաշինգտոնը կհարվածի  իրանական 52 կառույցների, ներառյալ պատմամշակությաին ու ճարտարապետական կոթողների»:

 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իրանի նավթի նախարար. Ներկա իրավիճակում նավթի գների բարձրացումը Իրանի շահերից է բխում

 

Իսլամական հանրապետության նավթի նախարարը նշել է, որ անկայունությունը կբարձրացնի նավթի գները: Նա ասել է.«Ներկա իրավիճակում Իրանի նավթի գների բարձրացումը Իրանի շահերից է բխում»:

Բիժան Զանգանեն լրագրողներին ասել է, որ Իրանի հրթիռային հարվածը Իրաքում տեղակայված ամերիկյան «Ալ-Ասադ» ռազմակայանի վրա կարգադրված էր, հավելել է. «Հուսով ենք, որ Իրանի ժողովրդի արժանապատվությունը պահպանվել է»:

 

armedia.am

Թրյուդոն և Թրամփը քննարկել են իրավիճակն Իրաքում և ավիավթարն Իրանում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են իրավիճակն Իրաքում և «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ի կործանումն Իրանում: Այս մասին ասված է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրաքում ստեղծված իրավիճակի և Իրանի դեմ հետագա քայլերի մասին։

Տեղեկացվում է նաև, որ Թրյուդոն և Թրամփը պայմանավորվել են  կապ պահպանել և շարունակել աշխատել միջազգային ընկերակցության այլ անդամների հետ միասին՝ ապահովելու համար անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում։

lragir.am

Ուկրաինական հանձնաժողովն ինքնաթիռի կործանման վայրում ռուսական հրթիռի բեկորներ է որոնելու

Ուկրաինական ավիաուղիների Բոինգ-737 ինքնաթիռի կործանման պատճառները քննող ուկրաինական հանձնաժողովը, որը ժամանել է Թեհրան, զբաղվելու է նաև ռուսական արտադրության «Տոր» զենիթային հրթիռի բեկորների որոնմամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: Ներկայում ուսումնասիրվող վարկածներից մեկն այն է, որ ինքնաթիռը խոցվել է:

Իրան ժամանած ուկրաինական պատվիրակության կազմում ընդգրկվել են մասնագետներ, որոնք մասնակցել են 2014 թվականի հուլիսին մալայզիական ավիաընկերության ինքնաթիռի կործանման ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին:

Տեղեկացնենք, որ ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի առավոտյան Իրանում: Զոհվել են ինքնաթիռում գտնվող 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները:

armedia.am

Պուտինն ու Էրդողանը գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը

Հունվարի 8-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ էրդողանը գործարկել են «Թուրքական հոսք» գազամուղը: Տվյալ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արարողությանը ներկա են եղել նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

«Թուրքական հոսք» նախագիծը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ է: Դրանցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ է: Առաջին ուղեգծով ռուսական գազ կմատակարարվի Թուրքիայի սպառողներին, իսկ երկրորդը նախատեսված է  Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: 

aravot.am

Իրանագետ. «Սոլեյմանիի սպանությունը համարժեք է պաշտպանության նախարարի, նախագահի կամ վարչապետի սպանությանը»

«Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ իրանագետ Արտյոմ Տոնոյանը հայտարարեց, որ այսուհետ ԱՄՆ-Իրան հարաբերությունները բաժանվելու են երկու հատվածի՝ մինչեւ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը եւ ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծությունից հետո:

Նրա ձեւակերպմամբ, Ղասեմ Սոլեյմանին չափազանց սիրված կերպար էր իրանական հասարակության մեջ, եւ նրա սպանությունը համարժեք է որեւէ երկրի պաշտպանության նախարարի, նախագահի կամ վարչապետի սպանությանը: Իրանագետի խոսքերով ամերիկյան ռազմաբազայի հրետակոծումից հետո ամերիկյան կողմը հայտարարում է, որ չունի մարդկային զոհեր, մինչդեռ իրանական հայացքը պահանջում է, որ լինի արյան գնով փոխհատուցում, ուստի պատահական չէր, որ իրանական աղբյուրներում սկսեց նշվել ռազմաբազայի հրթիռակոծության եւ ութսուն հոգու սպանության մասին: Նրա խոսքերով, Սոլեյմանիի սպանությունից հետո կատարված հայտարարությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրանական կողմը վերջնական նպատակ է դրել առհասարակ Մերձավոր Արեւելքում առհասարակ բացառել ԱՄՆ ներկայությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ