Լոնդոնն անխոս հետևում է Վաշինգտոնին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115673-Լոնդոնն_անխոս_հետևում_է_Վաշինգտոնին
Բրիտանիան վերջին քանի հարյուր տարիների ընթացքում մշտապես գաղութատիրական ու միջամտողական դերակատարություն է ունեցել Իրանոըն: Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանում Իսլամական հանրապետության հաստատումից հետո, Լոնդոնը տարբեր առիթներով իր թշնամական դիրքորոշումն է հայտնել Թեհրանի նկատմամբ և չի խուսափել Իրանի դեմ ցանկացած թշնամական քայլից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2020 15:15 Asia/Tehran
  •  Լոնդոնն անխոս  հետևում է Վաշինգտոնին

Բրիտանիան վերջին քանի հարյուր տարիների ընթացքում մշտապես գաղութատիրական ու միջամտողական դերակատարություն է ունեցել Իրանոըն: Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանում Իսլամական հանրապետության հաստատումից հետո, Լոնդոնը տարբեր առիթներով իր թշնամական դիրքորոշումն է հայտնել Թեհրանի նկատմամբ և չի խուսափել Իրանի դեմ ցանկացած թշնամական քայլից:

Ներկայումս, հաշվի առնելով Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մոտալուտ ժամկետը, այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը փորձում է ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական դիրքորոշումը որդեգրելով, «ավելի շատ մոտենալ» Վաշինգտոնին: Բրիտանիայի վարչապետը երեքշաբթի օրը հանդես Է եկել Համատեղ  գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ՀԳՀԾ-ն պահպանել չհաջողվի: Նա ասել է.« Եկեք  ՀԳՀԾ-ն փոխարինենք,  «Թրամփի գործարքով», դա գերազանց ելք կլինի:

 Ջոնսոնն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել, երբ Բրիտանիան եվրոպական եռյակի շրջանակում բազմիցս կարևորել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը: Նա ասել է.«Իրանի միջուկային հարցում, որպես ազդեցիկ գործոն ՀԳՀԾ-ն, պետք է պահպանել»: Հետևաբար, Ջոնսոնի վերջին հայտարարությունը պետք է դիտել որպես Լոնդոնի դիրքորոշման կտրուկ փոփոխություն՝ կապված ՀԳՀԾ-ի հետ: Բրիտանիայի պահպանողական կառավարության նպատակն է, որէ այդ երկրում վաղաժամկետ ընտրություններից հետո, Ջոնսոնը հանդես գա քաղաքական գերակա դիրքում և ԱՄՆ-ին արտոնություններ տալու դիմաց կարողանա  Թրամփի կառավարությունից առևտրի ու անվտանգության ոլորտներում զգալի արտոնություններ ստանալ:

Բրիտանացի պաշտոնյաները վերջերս հանդես են եկել հակաիրանական դիրքորոշմամբ են հանդես եկել, ինչն աննախադեպ է հատկապես վերջին չորս տարիների ընթացքում: Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը երկուշաբթի երեկոյան ասել է.«Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է միավորվեն Իրանի դեմ, որպեսզի այդ  երկրին միասնական ու ամուր ուղերձ փոխանցեն: Նա սպառնացել է, որ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո, Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանելու Իրանի դեմ»:

Լոնդոնի այդ թշնամական դիրքորոշումը նորություն չէ: Այնուամենայնիվ Բրիտանիայի կառավարությունը չբավարարվեց դրանով և փորձեց միջամտել Իրանի ներքին գործերին, որի վկայությունն է Իրանում Բրիտանիայի դեսպան Ռաբ Մաքեյրի  մասնակցությունը Թեհրանում շաբաթ գիշեր անցկացված անօրինական հանրահավաքին: Նա Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանի դիմաց կասկածելի քայլեր անելու պատճառով մի քանի ժամով ձերբակալվեց ապա ազատ արձակվեց: Անվտանգության մի իրազեկ աղբյուր ասել է.«Բրիտանիայի դեսպանը համալսարանի մոտ հրահրում էր  բողոքարարներին»:

Բրիտանիան մշտապես Իրանի ժողովրդի միասնությունն ու սրտակցությունն իր դեմ ուղղված սպառնալիք է համարել,ուստի գեներալ Սուլեյմանիի հուղարկավորությանը ժողովրդի միլիոնանոց մասնակցությունից հետո, սկսեց պլաններ մշակել Իրանի ժողովրդից վրեժ առնելու համար: 

Ի դեպ  2020 թվականի հունվարի 31-ին Բրեքզիթի գործադրումից հետո Եվրոպայից Բրիտանիայի լիովին բաժանմամբ, կարելի է կանխատեսել, որ Լոնդոնն առավել քան երբևէ կծառայի Վաշինտոնի տարածաշրջանային ու միջազգային նպատակներին: