Մեկնաբանություն. Ո՞վ արթնացրեց ԻԼԻՊ-ի ոչ ակտիվ ուժերին
(last modified Mon, 04 May 2020 09:03:43 GMT )
Մայիս 04, 2020 13:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ո՞վ արթնացրեց ԻԼԻՊ-ի ոչ ակտիվ ուժերին

Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների քայքայիչ գործողությունները վերջին օրերին հարցի տեղիք են տվել, թե ովքե՞ր են ակտիվացրել խմբավորման անդամներին:

2018թ ԻԼԻՊ-ն Իրաքում վերջնական պարտություն կրեց  և հայտարարվեց, որ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է: Այդուհանդերձ, պետք  է ասել, որ ԻԼԻՊ-ի ոչ բոլոր ահաբեկիչները ոչնչացան և նրանց մի մասը շարունակեց մնալ Իրաքում: Ահաբեկիչների մի մասն իրաքցիներ էին և ըստ երևույթին, հարմար առիթի էին սպասում՝ ահաբեկչական գործողությունները վերականգնելու համար: Իրաքում քաղաքական անկայունությունը լավ առիթ էր այդ խմբերի համար:

2019թ հոկտեմբերի մեկի ցույցերից հետո, իլիպականները փորձեցին քաղաքական բողոքները վերածել լայնածավալ անհանդարտությունների: Սակայն ահաբեկիչներն համապատասխան ուժ և հնարավորություն չունեին իրենց նպատակն իրականացնելու համար: 2019թ հոկտեմբերի մեկից հետո և հատկապես վերջին օրերին, ԻԼԻՊ-ը սկսեց հարձակումներ իրականացնել  Իրաքի Հաշդ ալ Շաբի խմբավորման դեմ, օգտվելով երկրի ներսում առկա  դժգոհություններից և վայելելով ԱՄՆ-ի հովանավորությունը:

ԻԼԻՊ-ի ոչ ակտիվ տարրերը, հակառակ 2014-2018թթ, այս անգամ տարածքներ գրավելու նպատակ չունեն և պարզապես որպես գործիք են ծառայում  ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ընդդիմադիրների, մասնավորապես Հաշդ ալ Շաբի ուժերի դեմ:

Ահաբեկիչները զինված են ամերիկյան արտադրության արդիական զենքերով, ինչի մասին հայտարարել են Հաշդ ալ Շաբի խմբավորման ղեկավարները: Խմբավորման հրամանատարներից Սադեղ Հոսեյնիի ասելով. «ԻԼԻՊ-ի տրամադրության տակ գտնվող զենքերի 90 տոկոսն ամերիկյան արտադրության է և նրանց է տրամադրվել ԱՄՆ-ի դաշնակիցների միջոցով»:

Մյուս հարցը կայանում է նրանում, որ ըստ երևույթին, վերջին գործողությունները վերադարձ են 2014-2018թթ.-ին,  երբ ԻԼԻՊ-ը շատ ակտիվ էր Իրաքում: Այդ ժամանակ, խմբավորումն իրականացնում էր բազմաթիվ ահաբեկչական գործողություններ՝ մահապարտների միջոցով և պայթյուններ իրականացնելով: Սակայն այդ ժամանակահատվածում, ԻԼԻՊ-ը թիրախավորում էր միայն խաղաղ բնակչությանը: Սակայն այս անգամ, թիրախը Հաշդ ալ Շաբի խմբավորումն է և Իրաքի պաշտոնյաները: Սա ապացուցում է, որ վերակազմավորված ԻԼԻՊ-ն Իրաքում գործում է ԱՄՆ-ի վերահսկողությամբ և ներքին ու տարածաշրջանային ամերիկամետ ուժերի,  հատկապես՝ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ: Այս իրադարձություններն Իրաքում տեղի են ունենում այն պայմաններում, երբ նոր կառավարության ձևավորումից հետո, որոշվել է այս տարվա հունիսին ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնել ամերիկյան զորուժն Իրաքից դուրս բերելու վերաբերյալ: Եվ ըստ երևույթին, ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման գործողությունները որպես ճնշման լծակ են ծառայելու ԱՄՆ-ի համար, որպեսզի Վաշինգտոնը կարողանա ենթահող նախապատաստել իր զորուժի հետագա ներկայությունն Իրաքում ապահովելու համար:

Պետք է ասել, որ ԻԼԻՊ-ի նոր հարձակումներն ԱՄՆ-ի ու տարածաշրջանի ամերիկամետ ուժերի սրտով են: