Մամուլի տեսություն 07-05-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120250-Մամուլի_տեսություն_07_05_2020
Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի պարտադրված պատերազմի ժամանակ Գերմանիան Սադդամին թունավոր գազեր էր տվել քիմիական ռումբ պատրաստելու համար, սակայն ներկայումս Իրանը կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր է արտահանում Գերմանիա:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 07, 2020 13:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-05-2020

Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի պարտադրված պատերազմի ժամանակ Գերմանիան Սադդամին թունավոր գազեր էր տվել քիմիական ռումբ պատրաստելու համար, սակայն ներկայումս Իրանը կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր է արտահանում Գերմանիա:

Համշահրի օրաթերթ

Զենքի էմբարգոյի շարունակությունը ծանր հետևանքներ  կարող է ունենալ

Անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերին, Հասան Ռոհանին ասել է. «Իրանի նկատմամբ զոնքի էմբարգոյի շարունակությունը ծանր հետևանքներ կարող է ունենալ»:

Ռոհանին ասել է, որ  Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը ՀԳՀԾ-ի անբաժանելի մասն է և եթե պատժամիջոցները վերականգնվեն  Թեհրանւ պատասխանը նույն է, որ նախապես հայտարարվել է 4+1 խմբին: 

Նրանք գիտեն, որ եթե այդպիսի սխալ կատարեն, ինչ լուրջ հետևանքներ է ունենալու նրանց համար:

 

Խորասան օրաթերթ

Գերմանիայի քիմիական ռումբերը, իրանական կորոնավիրուսի հայտնաբերման թեստերը

Գերմանիան այն մի քանի տասնյակ երկրներից մեկն էր, որ Իրանի դեմ պարտադրված պատերազմի ընթացքում աջակցում էր Սադդամին:

Այն ժամանակ, երբ Եվրոպական կառավարությունների մեծ մասը, ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների հետ միասին, քաղաքական, ֆինանսական և տեխնիկական ոլորտներում բացահայտորեն աջակցում էին Իրաքի բաասական ռեժիմին, Գերմանիան և եվրոպական մի քանի այլ երկրներ, բացի զենքի, տնտեսական և քաղաքական օգնությունից, Սադդամին տրամադրեցին մեծ քանակությամբ քիմիական նյութեր և թունավոր գազեր, քիմիական ռումբ պատրաստելու համար: Մի գործողություն, որը հանգեցրեց շատ իրանցիների նահատակության և վիրավորման: 

Այս օրերին իրանցի երիտասարդ գիտնականները, արժանապատվությունից և մարդասիրությունից ելնելով, կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր են արտահանում Գերմանիա և ամբողջ աշխարհ:

 

Համշահրի օրաթերթ

Տարօրինակ պնդում Հյուսիսային Կորեայի ղեկավարի մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջության մասին ենթադրություններից հետո, երբ նա հայտնվեց հանրության մեջ, բարձրացել է ենթադրությունները, որ նա ունի կեղծ փոխանակող:

Հանրության մեջ երբ Կիմ Չեն Ընի հայտնվելուց հետո, շրջանառվում են լուրեր, թե այդ անձն իրականում Հյուսիսային Կորեայի առաջնորդը չէ, այլ նրա նմանակը: Լուրերը տարածողները, որպես փաստ ներկայացնում են Ընի  նկարների համեմատությունը վերջերս հանրության առաջ հայտնված անձի նկարների հետ: 

Թվիթերում տեղադրվել են նկարներ, որտեղ նշվումէ , որ Ընի նմանակը ենթարկվել է պլաստիկ նվիրահատության: Իսկ International Business թերթը գրել է, որ Կիմ Չեն Ընը  ուղևորությունների էր մեկնում իր նմանակնորի հետ:

 

Իրան օրաթերթ

Թրամփ՝լ Մեքսիկայի սահմանային պատը պետք  է ներկել սև գույնով

Նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի ներգաղթյալների մուտքը   և կորոնավիրուսի տարածումը  կանխելու համար, առաջարկել է  Մեքսիկայի սահմանային պատը՝ սև գույնով ներկել: Դա կարժենա 500 միլիոն դոլար:

The Washington Post օրաթերթը  գրել է, որ ռազմական և սահմանային անվտանգության պաշտոնյաները փորձել են Թրամփին հետ պահել այս որոշումից, սակայն նա պնդում է, որ եթե պատը ներկվի, ապօրինի ներգաղթյալները չեն կարողան բարձրանալ դրա վրա:

Հարկ է նշել, որ կորոնավիրուսը տարածվել է Միացյալ Նահանգներում տարածվում է մեծ արագությամբ և վարակվածության  ու մահացության տվյալներով, այդ երկիրն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: 

 

lragir.am

Թրամփն Ազգային հետախուզության բարձր պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը։ Այդ մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։

Հովակիմյանը ներկայումս ԱՄՆ Արդարադատության նախարարությունում զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը: Նա նաև աշխատել է որպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի տնօրեն և Կալիֆորնիայի Հարավային շրջանում Միացյալ Նահանգների դատախազի օգնական:

Բացի այդ, Հովակիմյանն Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի հանձնակատարն է․ այդ պաշտոնում նրան առաջադրել էր Դոնալդ Թրամփը, որը 2018-ին հաստատվել է Սենատի կողմից։

Կարիերայի սկզբում Հովակիմյանը զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։

 

 

armedia.am

Իրաքի խորհրդարանը հաստատել է կառավարության կազմը

Իրաքի պառլամենտը հավանություն է տվել կառավարության կազմին, որն առաջարկվել էր վարչապետի թեկնածու Մուստաֆա ալ-Քազեմիի կողմից: Այս մասին հայտնում է RT-ն` հղում անելով Sky News Arabia-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորները հաստատել են կառավարության ցանկը, բացառությամբ մի քանի թեկնածուի:

Հիշեցնենք՝ մարտի 2-ին Իրաքի Վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին հայտարարել էր իր պաշտոնից վերջնականապես հեռանալու մասին և առաջարկել էր դեկտեմբերի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` այս պաշտոնի համար թեկնածու Թաուվֆիկ Ալավիի կողմից նոր կաբինետի վստահության քվե ստանալու անհաջող փորձից հետո:

 

aysor.am

Կարեն Կարապետյանը կմասնակցի Քոչարյանի գործով դատական նիստին, իսկ մայիսի 11-ին կգնա ԱԺ

 

24News-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին, իսկ մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, նախկին պաշտոնյան կներկայանա ԱԺ՝ մասնակցելու ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին:Նշենք, որ վերջին բարձրաստիճան պաշտոնյան, որ մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, իսկ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մերժել էր նիստին մասնակցելու առաջարկը:

 

armedia.am

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը, մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգովապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքումմաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից: