Թրամփի Ամերիկան՝ պետական ահաբեկչություն իրականացնող իշխանության խորհրդանիշ
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը աշխարհում պետական մակարդակով ահաբեկչություն իրականացնող երկրի խորհրդանիշն է և ահաբեկչությանն աջակցելու այդ երկրի անցյալը պարզ է բոլորին:
Հինգշաբթի օրն անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ-ի հակաիրանաան հայտարարությանը, Աբբաս Մուսավին ասել է. «ԱՄՆ-ը, որը մշտապես ֆինանսական ու ռազմական աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին և բացահայտորեն աջակցում է մեկ այլ ահաբեկական ռեժիմի, այն դիրքում չէ, որ խոսի ահաբեկչության դեմ պայքարի մասին»:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայատարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարւոմ, Իրանը չի համագործակցում Վաշինգտոնի հետ:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականությունը, Իսրայելի ոճրագործ ռեժիմին աջակցելը և Իրանի ժողովրդի նկատմամբ տնտեսական ահաբեկչությունից մինչև առողջապահական ահաբեկչություն իրականացնելն ԱՄՆ-ին վերածել են մի ռեժիմի, որն ուղղակիորեն աջակցում է ահաբեկչությանը և միևնույն ժամանակ ահաբեկչական գործողություններ իրականացնում մի ժողովրդի դեմ, որն ուզում է ապրել անկախ ու ազատ:
Սիոնիստական ռեժիմից հետո, Միացյալ Նահանգները աշխարհում երկրորդ ռեժիմն է, որը պաշտոնապես հայտարարեց, որ իր պետական ռեսուրսներն ու զինված ուժերն օգտագործել է ահաբեկչական գործողությունների համար և շարունակելու է դա անել:
ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին 70 տարի շարունակ ցուցաբերվող աջակցությունն իրականում այդ ռեժիմի կողմից պետական մակարդակով իրականացվաող ահաբեկչության նկատմամբ ցուցաբերվող աջակցություն է:
Արևմտյան Ասիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջնագծոի մարտիկ, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ևս պետական ահաբեկչության փայլուն օիրինակ էր: Այդ սպանությունը բացահայտեց ԱՄՆ-ի իշխանությունների ահաբեկչական բնույթը և որակվեց որպես միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում:
Այս կապակցությամբ, Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին ասել է. «Իրավական տեսանկյունից, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի և Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբումեհդի ալ Մուհանդեսի սպանությունը, պետական ահաբեկչության վառ օրինակ էր»:
Բացի պետական ահաբեկչությունից, Իրանի ժողովրդի դեմ ուղղված Դոնալդ Թրամփի կառավարության գործողությունները, սկսած տնտեսական պատժամիջոցներից մինչև դեղորայքի ու բժշկական սարքավորումների նկատմամբ կիրառվող սահմանափակումներ, նույնպես ահաբեկչության վառ օրինակ են:
Դեղորայքի ու բժշկական սարքավորւմների ննկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ուղղակիորեն սպառնում են մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է: Հետևաբար, Իրանի ժողորդի դեմ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառող և ուղղակի կամ անուղղակի կերպով ահաբեկչություն իրականացնող ԱՄՆ-ը այն դիրքում չէ, որ խոսի ահաբեկչության դեմ այլ երկրների պայքարի մասին:
Արևմտյան Ասիայում, հատկապես՝ Իրաքում ու Սիրիայիում ԱՄՆ-ի գործողությունները թույլ չեն տալիս այդ երկրին դասել ահաբեկչության դեմ պայքարող պետությունների թվին, քանի որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու փոխարեն, Վաշինգտոնը սպանեց ահաբեկչության դեմ իրական պայքար մղող իրանցի հրամանատարին: