Մամուլի տեսություն 17-05-2020
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ երկրի հարավում գտնվող Բուշերի ատոմակայանի նորոգման աշխատանքների մեծ մասն իրականացնում են իրանցի փորձագետները:
Քեյհան օրաթերթ
Իրաքի նոր վարչապետ. Ես ծառայում եմ Հաշդ ալ-Շաբիին
Շաբաթ օրը Իրաքի նորանշանակ վարչապետն այցելել է Հաշդ ալ Շաբի խմբավորման կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպել է խմբավորման ղեկավար Ֆալեհ ալ-Ֆայադի հետ: Իրաքի վարչապետը նրա հետ խոսել է քաղաքական և անվտանգության ներկա իրավիճակի մասին: Իրաքի վարչապետը հագել է Հաշդ ալ Շաբի խմբավորման ղեկավարի կողմից իրեն նվիրած համազգեստը և դրանով նկարվել: Քազեմին ասել է, որ Հաշդ ալ Շաբի խմբավորմանը պաշտպանելն իր պարտականություն է, և ինքը ծառայում է խմբավորմանը:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանը ատոմային էլեկտրակայանների վերանորոգման հարցում ինքնաբավության է հասել
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Քեմալվանդին ասել է, որ Բուշեհրի ատոմակայանի մեծ մասը վերանորոգում են իրանցի փորձագետները և հնարավոր է, որ առաջիկա երկու տարում Իրանը չունենա ռուս մասնագետների կարիքը:
Նա հավելել է, որ ամեն տարի գործարանի վառելանյութը փոխարինվում է, և կատարվում են տարեկան վերանորոգման աշխատանքները, ինչը բոլոր ատոմակայանների առանձնահատկությունն է:
Քեմալվանդին ասել է. «Մինչ այժմ, Բուշերի էլեկտրակայանի շահագործման արդյունքում խնայվել է մոտ 67 միլիոն բարել նավթ և ամեն տարի յոթ միլիոն տոննա ավելի քիչ աղտոտող նյութեր են արտանետվում:
Խոռասան օրաթերթ
Կարիբյան ծովահենների վերադարձը
ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկել Կարիբյան ծով ՝ իրանական տանկերներին դիմակայելու համար: Տարբեր լրատվամիջոցներ հաղորդել են, որ Վենեսուելա բենզին ուղարկելու դիմաց, Իրանը 9 տոննա ոսկի է ներմուծել «Մահան էյր» ավիաընկերության միջոցով:
Միջազգային հարաբերությունների վերլուծաբան Մեհդի Մոհամմադին Թվիթերում գրել է, որ անցյալ տարի Բրիտանիան առգրավեց իրանական տանկերը և զգուշացրեց որ եթե ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նավատորմերը Պարսից ծոցում փորձեն ոտնձգություն անել Իրանի դեմ, կստանան կոշտ պատասխան: Որևէ որոշում կայացնելուց առաջ Թրամփը պետք է իր ընկեր Բորիս Ջնսոնից հարցնի բրիտանական տանկերի պատմության մանրամասները:
Ջավան օրաթերթ
Արդեն 72 տարի է անցել իսլամական երկրների պատմության ամենավատ իրադարձություններից մեկից՝ Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի գրավումից և կեղծ ռեժիմի ստեղծումից: Մայիսի 15-ը պաղեստինցիներն անվանում են «չարիքի օր», որպեսզի այս չարիքի հիմնադրման տարեդարձը միշտ մնա Պաղեստինի ժողովրդի և ազատ մուսուլմանների հիշողության մեջ: Ավելի քան 800,000 պաղեստինցիների հայրենիքից վտարումը չպետք է մոռացվի աշխարհի մուսուլման և ազատ ժողովուրդների կողմից:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում պետք է առաջ գնանք. Փաշինյան
Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ պայմանավորածություն ունենք, ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում պետք է առաջ գնանք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Բայց նաև պետք է հասկանանք, որ ԵՄ-ում այսօր միգրացիան ամենասուր քաղաքական խնդիրն է: Մենք խնդիր ունենք, որ նախկինում վիզայի ազատականացման համաձանագրերի իրականացման արդյունքները շատ մեծ պրոբլեմներ են առաջացրել՝ քաղաքական պրոբլեմներ: Սա բավականին նուրբ թեմա է մեր և ԵՄ-ի համար և կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար: Բայց մենք ցույց ենք տալիս, որ վերջին տարիներին ԵՄ երկրներից ապաստան հայցող քաղաքացիների թիվը 60 տոկոսով կրճատվել է: Սա շատ լուրջ փաստարկ է, և շատ եվրոպացի լիդերներ ընդունում են դա, որ Հայաստանի հետ բանակցություններ պետք է սկսել», - ասաց ՀՀ վարչապետը:Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կորոնավիրուսի նահանջի ֆոնին ՀՀ-ԵՄ բանակցություններն օր առաջ կմեկնարկեն:
Թուրքիան ռուսներին թույլ է տվել բուժման նպատակով մուտք գործել իր երկիր
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների թույլ են տվել հատել սահմանը բուժհաստատություններում բուժման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Anadolu-ին:
Այս որոշումը երկրի կառավարությունը կայացրել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մտցված կարանտինը պարզեցնելու միջոցառումների շրջանակներում:
Թույլտվությունը տարածվում է նաև Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Վրաստանի, Ջիբութիի, Իրաքի, Ղազախստանի, Քաթարի, Ղրղզստանի, Լիբիայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիների վրա:
Միևնույն ժամանակ, միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքներ ունեցող հիվանդները կարող են հատել Թուրքիայի հետ սահմանը: Երկրում բուժում ստանալու ցանկություն ունեցող օտարերկրացիների մասին տեղեկատվությունն առաջին հերթին մուտքագրվելու է բժշկական հսկողության միջազգային համակարգ: Նախնական հաստատում ստանալուց հետո նոր նրանց կտրվի Թուրքիայի բժշկական հաստատություններում բուժման թույլտվություն:
Համաշխարհային տնտեսության կորուստները 2020 թվականին 5,8 տրիլիոնից մինչեւ 8.8 տրիլիոն դոլար կկազմեն. ԱԶԲ
Համաշխարհային տնտեսության կորուստները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին 5.8 տրիլիոն դոլարից մինչեւ 8.8 տրիլիոն դոլար կկազմեն կամ՝ համաշխարհային ՀՆԱ-ի 6.4-ից մինչեւ 9.7 տոկոս, եթե պետություններն անհրաժեշտ պատասխան քայլեր չձեռնարկեն, կանխատեսում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փորձագետները, փոխանցում է ՌԲԿ-ն:
ԱԶԲ-ն կրկնակի անգամ վատթարացրել է իր կանխատեսումը, որը տրվել էր դեռ ապրիլին, քանի որ սահմանափակումները, որոնք շարունակում են կիրառվել շատ երկրներում, բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա:
Ըստ բանկի կանխատեսման՝ առավելապես կտուժեն հիվանդության բռնկումից տուժած եւ խիստ սահմանափակումներ ներդրած երկրները, ինչը ներքին պահանջարկի կտրուկ անկման է հանգեցրել: Համավարակից կտուժեն նաեւ բաց տնտեսություն ունեցող երկրները եւ այն երկրները, որոնց տնտեսությունները կախված են զբոսաշրջությունից եւ հումքայն ապրանքային արտահանումից:
Այսօր ՄԱԿ-ի՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրն է
Այսօր ՄԱԿ-ի՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրն է։ Այս առիթով Զորյան ինստիտուտը ընդգծում է իր երկարաժամկետ նախաձեռնություններից մեկի կարեւորությունը՝ ճշմարտության բացահայտման, ինչպես նաեւ հայերի եւ թուրքերի միջեւ հաշտեցման եւ երկխոսության խթանումը, այնուհետ «Մեկ ընդհանուր գիտելիքի» (Common body of knowledge) ստեղծումը։ Զորյան ինստիտուտի նպատակն է վերացնել կեղծված պատմության հսկայական խոչընդոտը եւ օժանդակել երկու ժողովուրդների միջեւ համերաշխության հաստատումը՝ հետազոտելով եւ զարգացնելով այդ ժամանակաշրջանի պատմագրությունը՝ հիմնված ճշմարտության վրա։ Այս նպատակին հասնելու համար ինստիտուտը հավաքում, հետազոտում, հրատարակում եւ թարգմանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հեղինակավոր, երկուստեք ճանաչված օսմանյան եւ թուրքական, ինչպես նաեւ պատերազմական ժամանակաշրջանի իր դաշնակիցներ Գերմանիայի եւ Ավստրիայի արխիվային փաստաթղթերը` ճշգրիտ եւ մեկ ընդհանուր պատմությունը, ինչպես նաեւ հիշողությունը վերականգնելու համար՝ ի շահ հայ եւ թուրք ժողովուրդների։