Մամուլի տեսություն 24-05-2020
Գերմանիայի մի եկեղեցում ուրբաթօրյա աղոթք է տեղի ունեցել մուսուլմանների համար:
Ջամ Ջամ օրաթերթ
Գերմանիայի եկեղեցում տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթ մուսուլմանների համար
Բեռլինի եկեղեցիներից մեկը դռները բացել է մուսուլմանների համար, ովքեր սոցիալական մեկուսացման պատճառով, չեն կարողացել աղոթել մզկիթում: Գերմանիայի կառավարությունը մայիսի 4-ից թույլ է տվել վերսկսել կրոնական արարողությունները, սակայն ներկաները պետք է պահպանեն 1,5 մետր հեռավորություևը:
Այդ պատճառով, Բեռլինի Նոյքլեն քաղաքամասի Դար ալ-Սալամ մզկիթը կարող էր ընդունել մուսուլման աղոթարարների միայն մի մասին:
Բեռլինի Քրուզբերգ քաղաքում գտնվող Մարթայի բողոքական եկեղեցին մահմեդականներին առաջարկել է ուրբաթօրյա աղոթքը կատարել եկեղեցում:
Մզկիթի աղոթապետը «Ռոյթերս» գործակալությանը ասել է, որ ճգնաժամը մարդկանց ավելի է մոտեցնում:
Իրան օրաթերթ
Գիտնականները հայտարարություն են արել կորոնավիրուսի վերաբերյալ
Աշխարհի մի խումբ գիտնականներ, մի հայտարարություն տարածելով, զգուշացրել են կորոնավիրուսի պայմաններում առողջապահական համակարգերում խտրական վերաբերմունքի կապակցությամբ: Գիտնականները հայտարարել են, որ բոլոր մարդկանց կյանքը կարևոր է և տարեցների նկատմամբ չպետք է խտրականություն լինի: Նրանց համոզմամբ, տարեցների փխրուն և թույլ կյանքը թերագնահատելը ճանապարհ է հարթում կյանքի արժեզրկման համար:
Հայտարարության մեջ նշվել է, որ բոլորը պետք է ամեն ինչ անեն` փրկելու Covid-19 ունեցող հիվանդների կյանքը և կորոնավիրուսի ճգնաժամը չպետք է պատճառ դռնա, որ մարդիկ արժեվորվեն ըստ իրենց տարիքային խմբի:
Էըթեմադ օրաթերթ
Հյուսիսային Կորեայի առաջնորդը մասնակցել է միջուկային զսպման թեմայով հանդիպմանը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է միջուկային զսպման թեմայով հանդիպմանը:
Հաղորդման համաձայն, Կիմ Չեն Ընը մասնակցել է հանդիպմանը, որն կազմակերպվել է բանակի կենտրոնական շտաբի նախաձեռնությամբ: Առաջնորդը ելույթ է ունեցել հանդիպմանը: Նա խոսել է Փհենյանի միջուկային կանխարգելման կարողության բարձրացման նոր քաղաքականությունների և Հյուսիսային Կորեայի զինված ուժերը հզորացնելու ծրագրի մասին:
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ. Մենք օգտագործում էինք երեք գործոն ՝ Իրանին բանակցությունների սեղանին վերադարձնելու համար
ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա պնդել է, որ Իրանը չի կարող բանակցել առանց տնտեսական ճնշման և «իրական ռազմական սպառնալիքի»:
Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, Foreign Policy-ին տված հարցազրույցում ասել է, որ առավելագույն ճնշման քաղաքականության նպատակն Իրանին բանակցային սեղանին վերադարձնելն է, հավելելով, որ այդ նպատակին չի հաջողվի հասնել եթե չկիրառվի տնտեսական ճնշում և ռազմական սպառնալիք:
ոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին։
Փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց միջնորդությունները, որի դեմ էլ պաշտպանական կողը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Քաթարի Պետության էմիրին և Քուվեյթի Պետության էմիրին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և երջանկություն:
Վարչապետ Փաշինյանը խաղաղություն ու բարօրություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին և վստահություն հայտնել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Գիտնականները պարզել են, թե որքան ժամանակ են Covid-19-ով հիվանդացածները վարակիչ մնում
Հիվանդության 11 օրերից հետո Covid-19-ով պացիենտներն այլեւս սպառնալիք չեն ներկայացնում հիվանդության տարածման տեսակետից, ինչը նշանակում է, որ նրանց հանգիստ կարելի է դուրս գրել հիվանդանոցներից, հայտնում է The Straits Times-ը։
Թերթը գրում է, որ այժմ Սինգապուրում պացիենտներին դուրս են գրում միայն կորոնավիրուսի երկու բացասական թեսթերից հետո։ Սակայն տեղի հետազոտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ թեսթի դրական արդյունքի դեպքում պացիենտի մոտ վիրուսը ոչ միշտ է կենսունակ։
Դա պայմանավորված է նրանով, որ թեսթը հայտնաբերում է վիրուսի գենոմի մասերը, սակայն չի կարող ցույց տալ՝ դրանք ընդամենը վիրուսի մաս են, թե անվնաս վիրուս, որը կենսունակ չէ եւ ոչ մեկին չի կարող վարակել։
Հետազոտության արդյունքներն ուղարկվել են Սինգապուրի առողջապահության նախարարություն, որը խոստացել է ուսումնասիրել գիտնականների փաստարկները եւ դրա հիման վրա որոշում կայացնել։
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսելու է հունիսի 3-ին
Հայտնի է դարձել, թե երբ կվերսկսվի Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության ընդհատված մրցաշրջանը:Պորտուգալիայի Պրիմերայի կայքի փոխանցմամբ ՝ առաջնությունը կվերսկսվի հունիսի 3-ին:
Այդ օրը կկայանան 25-րդ տուրի հանդիպումները՝ «Պորտիմոնենսե»- «Ժիլ Վիսենտե» և «Ֆամալիկան»-«Պորտու»:
Այս պահին «Պորտուն» 60 միավորով գլխավորում է առաջնությունը:
Պորտուգալիայում մրցաշրջանը դադարեցվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: