Մամուլի տեսություն 04-06-2020
Իրանի նախագահ. « Աստվածաշունչը ձեռքում պահելով, ռասիզմի դեմ բողոքող ցուցարարներին ճնշելու Թրամփի հրամանն ամոթալի է»:
Էըթեմադ օրաթերթ
Իրանի նախագահը հայտարարել է. «Աստվածաշունչը ձեռքում պահելով, ռասիզմի դեմ բողոքող ցուցարարներին ճնշելու Թրամփի հրամանն ամոթալի է»:
Անդրադառնալով Թրամփի եկեղեցի կատարած այցին և դրա դիմաց, Աստվածաշունչը ձեռքին նկարվելուն, ԻԻՀ նախնագահը հայտարարել է. «Ամոթ է, որ ԱՄՆ նախագահն օգտագործում է Աստվածաշունչն այդ երկրի քաղաքացիների դեմ ռնություն գործադրելու համար»:
Համշահրի օրաթերթ
ՄԱԿ-ը մտահոգվում է իրանցի դիվանագետների նկատմամբ կիրառված սահմանափակումների կապակցությամբ
ՄԱԿ-ի խոսնակը անհանգստություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից որոշ դիվանագետների և երկրների ներկայացուցիչների, այդ թվում ՝ ԻԻՀ դիվանագետների հնամար մուտքի վիզաների սահմանափակումների կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ստեֆան Դուժարիքն ասել է, որ ուրբաթ օրը կկայանա ՄԱԿ-ի հյուրընկալ երկրի հետ հարաբերությունների հանձնաժողովի նիստը: Ամենայն հավանականությամբ, նիստումք ննարկվելու է դիվանագետների նկատմամբ կիրառվող սահմանափակությունների հարցը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակն ասել է «Ուրբաթ օրը, հյուրընկալ երկրի հանձնաժողովը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով՝ քննարկելու մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ մուտքի վիզայի սահմանափակումները»:
Իրան օրաթերթ
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Բրենթի Հարլինգդենթաղամասում տեղի ունեցած արյունոտ կրակոցների հետևանքով վիրավորվել են երեք մեծահասակներ և մեկ երեխա:
Բրենթի Հարլինգդեն շրջանում հրաձգության վերաբերյալ հեռախոսով տեղեկանալուց հետո, ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր: միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվելշրջանում:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ջամե Ջամ օրաթերթ
Տաք օդը էական ազդեցություն չի ունենում Covid19-ի տարածումը կանխելու վրա
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելի բարձր ջերմաստիճանը չի դանդաղեցնում Covid19-ի տարածումը:
Մասաչուսեթս նահանգի Մոնթե Այուբերն հիվանդանոցի հետազոտողները ուսումնասիրության ժամանակ պարզել են, որ ջերմաստիճանի բարձրացումը նվազեցրել է Covid19-ի տարածումը, բայց ոչ շատ մեծ չափով:
Լուկաշենկոն հայտարարել է նոր վարչապետի անունը
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը: Վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոման Գոլովչենկոն, հայտնում է «Բելտա» գործակալությունը:
Բելառուս նոր վարչապետը նախկինում զբաղեցրել է Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
«Ես նրան երեկ զգուշացրել եմ, որ մեզ մոտ կառավարությունը կոլեկտիվ մարմին է, և նա կառավարության ղեկավարն է, կառավարության խոսնակը: Քվեարկության ընթացքում նա նույնպես մեկ ձայնի իրավունք ունի: Հավասար քվեարկության ընթացքում, իհարկե, վերջին խոսքը նրանն է: Բայց, չնայած դրան, նա գլխով է պատասխանատու կառավարությունում կարգապահության և վերջնական արդյունքի համար»,- ասել է Լուկաշենկոն:
Հունիսի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությունը ցրելու որոշում էր ընդունել։
Վրաստանը որոշել է արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները որոշել են արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հունիսի 1-ից բացվելու են որոշ խանութներ ու ռեստորաններ:
«Մայիսի 29-ից կաշխատի բոլոր տիպի քաղաքային տրանսպորտը, սակայն դա կուղեկցվի պարտադիր կանոններով՝ դիմակ կրելով: Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 1-ից, կսկսեն աշխատել բոլոր տիպի բաց խանութները, այդ թվում՝ առևտրի կետերը, փակ և բաց շուկաները, ռեստորանները, որոնք ունեն բաց հատվածներ»,-նշել է Գախարիան:
Նա ընդգծել է, որ պաշտպանիչ դիմակներ կրելը և հիգիենայի կանոններ պահելը մնում են պարտադիր պայմաններ:
Վրաստանում սահմանափակումները սկսել են հանել ապրիլի վերջից: Սահմանափակումները հանելը նախատեսված էր մի քանի փուլով, սակայն, համաճարակային բարենպաստ իրավիճակով պայմանավորված, մի մասը հանվում են ավելի շուտ, քան նախատեսված էր:
COVID-19. ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 1 մլն 880 հազարից ավելի է
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 452 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 382 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 067 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 881 հազար 205 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 108 հազար 059 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 558 հազար 237-ի, մահերինը՝ 31 հազար 309-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 423 հազար 741 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 037-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 012 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 127:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 277 հազար 985 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 369: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս
Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան մարդկությանը ծանոթ նմանատիպ այլ վարակներից: Միայն ԱՄՆ-ում H1N1 վիրուսից և կորոնավիրուսից մահացության դեպքերի համեմատությունը խոսում է այս մասին, կորոնավիրուսի թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուրբարյանը:Նրա խոսքով՝ կորոնավիրուսից պետք է լրջորեն զգուշանան հատկապես քրոնիկական հիվանդություններ ունեցող, ինչպես նաև՝ 40 տարեկան և բարձր տարիքի անձինք:«Այս տարիքից բարձր՝ մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է: Հայաստանում, բարեբախտաբար, մահացության ցուցանիշները շատ չեն, սակայն բնակչությանը հորդորում ենք լինել զգույշ և հետևել հայտարարված կանոներին», - ասաց բանախոսը: