Մամուլի տեսություն 07-06-2020
Դոնալդ Թրամփը անհամբերությամբ սպասում է Իրանի հետ խոշոր գործարքին, նախքան ԱՄՆ նախագահական ընտրությունները, սակայն ԱՄՆ-ի ուխտադրժության պատճառով, իրանցի պաշտոնյաները խիստ դեմ են ԱՄՆ նախագահի առաջարկին:
Մարդոմսալարի օրաթերթ
ԱՄՆ-ի մտահոգությունները՝ Իրանի զենքի էմբարգոյի ժամեկտի ավարտի վերաբերյալ
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչը պնդում է, որ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու բանաձևի նախագիծը ներկայացրել է Անվտանգության խորհրդի անդամ եվրոպական պետություններին:
Համշահրի օրաթերթ
Թրամփը սպասում է մեծ գործարքի
Ամերիկացի բանտարկյալին ազատելուց և Իրանից վտարվելուց հետո Իրանի հետ նոր գործարք կնքելու Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը դարձել է Սպիտակ տան ղեկավարության վերջին քննադատությունների աղբյուրը: Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ անտեղյակ են Իրանի հետ բանակցություններ վարելու Թրամփի ՝ նոր առաջարկից:
Ամերիկյան մի լրատվամիջոց անդրադառնալով Թրամփի թվիթին, որով վերջինս շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Թեհրանին առաջարկել է նոր համաձայնություն կնքել, այդ քայլը համարել է որպես հրավեր հակառակորդին՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ն շահագործում է իր քաղաքացիներին
ԱՄՆ-ի ոստիկանության կողմից Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունը բողոքի ալիք է առաջացրել Մինեսոտայի Մինեապոլիս քաղաքում: Բողոքի ցույցերը շուտով տարածվեցին այլ նահանգների, նույնիսկ սպիտակամորթ քաղաքներում:
Ամերիկացի վերլուծաբան և վավերագրական կինոռեժիսոր Մարզի Հաշեմին կարծում է, որ ներկայիս ԱՄՆ-ն ստեղծվել է սևամորթների շահագործման և տքնաջան աշխատանքի արդյունքում: Նրա կարծիքով ՝ «Ամերիկա» և «շահագործում» երկու հասկացությունները միահյուսված են:
Էթեմադ օրաթերթ
Ռազմավարական համաձայնության հասնելու ջանքեր
Ավելի քան 17 տարի է անցել ԱՄՆ-ի կողմից Իրաքի վրա ռազմական ներխուժումից և այդ երկրի ռազմական օկուպացիայից: Այս տարիներին, կառավարությունը հանձնվել է իրաքցիներին և կառավարությունները փոխվել են ժողովրդավարական ճանապարհով, սակայն իրականությունն այն է, որ Իրաքի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վիճակը դեռևս պարզ չէ: Այս պահին դեռ անհայտ է, թե արդյոք Իրաքը օկուպացվա՞ծ է ԱՄՆ-ի կողմից և եթե ոչ, ապա ինչո՞ւ են Իրաքում ներկա մեծ թվով ամերիկացի զինծառայողներ
Էբթեքար օրաթերթ
Ջո Բայդենը պաշտոնապես ներկայացրել է իր թեկնածությունը
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և նախագահության դեմոկրատական թեկնածուն պաշտոնապես հայտարարել է կոսակցության կողմից նախագահության ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր 1991 ձայն:
Հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանի հետ անցկացրել է ճեպազրույց։
Վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին: «Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ ուշացումը եղել է երկակի. հիվանդի հարազատները մի փոքր ուշացրել են ճիշտ տեղեկատվության փոխանցումն առոջապահական համակարգին: Տեղեկատվությունը եղել է ուշացումով, ռեակցիան եղել է ուշացումով, արդյունքում, արձանագրվել է մահ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։
Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի նիստում քննարկվել է Սուրբ Սոֆիայում նամազ (ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում) անելու հարցը։
«Այա Սոֆիայում նամազ կարվի և դա միայն ու միայն մեր սուրբ ժողովրդի որոշելիքն է»,- հայտարարել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Այա Սոֆիայում կլինեն ղուրանյան ընթերցումներ և այն որպես մզկիթ իր դռները կբացի զբոսաշրջիկների առաջ այնպես, ինչպես Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթը։
Հիշեցնենք, որ դեռևս 2019-ին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք հնարավոր է թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար դառնա անվճար, Էրդողանը պատասխանել էր.
«Հնարավոր է: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունը արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք»:
Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Հարյուր հազարավոր ցուցարարներ անցկացրել են խաղաղ ակցիաներ ընդդեմ ռասիզմի Վաշինգտոնում
Լայնածավալ խաղաղ ցույցեր են անցել հարյուր հզարավոր մարդկանց մասնակցությամբ ԱՄՆ ամբողջ տարածքում եւ, մասնավորապես, Վաշինգտոնում, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան 12-րդ օրը, հաղորդում է։
Բողոքի ցույցերն անցել են Նյու Յորքում, Չիկագոյում եւ Սան Ֆրանցիսկոյում, իսկ Ֆլոյդի հայրենի Հյուսիսային Կարոլինայում տեղի է ունեցել հիշատակի արարողություն։
Վաշինգտոնում անվտանգության ուժերն արգելափակել են դեպի Սպիտակ տուն տանող բոլոր մուտքերը։ «Black Lives Matter» (Սեւերի կյանքերը կարեւոր են) գրառմամբ պաստառները ձեռքին՝ խաղաղ ցուցարարները հավաքվել են Լինքոլնի հուշարձանի, Սպիտակ տան հարեւանությամբ Լագայեթ այգու եւ վերջերս անվանափոխված Black Lives Matter հրապարակում։
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը ողջունել է բոլոր հավաքները՝ հայտարարելով, որ ցուցարարների մոտ կան ուղերձներ, որոնք հասցեագրված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նա մեկնաբանել է դեպքը, որը տեղի է ունեցել երկուշաբթի իրավապահների կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ նախագահի՝ եկեղեցի այցելած շրջանում բողոքի ցույցը ցրելու նպատակով։
«Եթե նա կարող է զավթել իշխանությունը Վաշինգտոնում, նա կարող է մեկնել ցանկացած նահանգ, եւ մեզնից ոչ ոք չի լինի անվտանգության մեջ։ Մեր զինվորների հետ չի կարելի այդպես վարվել, նրանց չարժե խնդրել գնալ ամերիկացի քաղաքացիների դեմ»,-հայտարարել է քաղաքապետը։
Բոուզերը խնդրել է հետ կանչել բոլոր ուժային դաշնային ծառայություններին եւ Ազգային բանակի զորքերին քաղաքից՝ հայտարարելով, որ նրանց ներկայությունը «պարտադիր չէ»։
Նշվում է, որ ԱՄՆ մայրաքաղաքում խաղաղ ցույցերում մասնակցել են տարբեր ռասաների ներկայացուցիչները, ընտանիքների եւ երեխաների հետ մարդիկ, եղել է բարձր տրամադրություն։ Մարդիկ բաժանել են միմյանց սնունդ, ձեռքերի ախտահանիչ նյութեր, հնչել է երաժշտություն։
Հայաստանի տնտեսական աճի մեջ հիմնական ավանդ են ունեցել ծառայությունների ոլորտները եւ արդյունաբերությունը. ֆիննախ
Հայաստանում անցյալ տարի գրանցված 7,6 տոկոս տնտեսական աճի ապահովման մեջ հիմնական ավանդ են ունեցել ծառայությունների ոլորտները եւ արդյունաբերությունը: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարը նշեց, որ տնտեսական աճի պայմաններում միաժամանակ մեծացել են նաեւ բնակչության եկամուտները եւ վարկավորման ծավալները: «Որոշ արդյունաբերական ապրանքների արտաքին պահանջարկի աճը նույնպես եղել է նման աճի պատճառը»,- պարզաբանեց Ջանջուղազյանը: