Մամուլի տեսություն 11-06-2020
Անհավասարությունների աշխարհ. ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում ինը հոգուց մեկը ներկայումս սոված է, մինչդեռ երեք հոգուց մեկը ավելորդ քաշ ունի:
Շահրվանդ օրաթերթ
Աշխարհում 820 միլիոն մարդ սոված է
Աշխարհը կանգնած է աղքատության և սովի աճող խնդրի առջև և դրա մասին վկայում են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցները: Այս գործընթացը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետևանքներով:
Սննդի անվտանգության մասին զեկույցում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Չնայած աշխարհի բնակչության համար կա բավարար սնունդ, աշխարհում դեռևս կա 820 միլիոն սոված մարդ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությունն ավելի վաղ նշվել էր. «Սննդի վերաբերյալ համաշխարհային զեկույց 2020» -ում: «Ներկայումս աշխարհում ինը հոգուց մեկը սոված է, իսկ երեքից մեկը ՝ ավելորդ քաշ», - նշված է զեկույցում:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանական 7 միլիարդ դոլար ակտիվները պետք է ազատվեն կալանքից
Իրանը մեծացնում է իր ճնշումը Հարավային Կորեայի վրա ՝ միլիարդավոր դոլարների նավթային եկամուտները կալանքից ազատելու հարցով: Սեուլը խոնարհվել է ԱՄՆ-ի ճնշման տակ և արգելափակում է Իրանի ֆինասնական միջոցները, թույլ չտալով արդյունավետ պայքարել Արևմտյան Ասիայում կորոնավիրուսի դեմ:
Bloomberg- ին տված հարցազրույցում, Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդուլնասեր Հեմաթիին ասելէ .«Եթե Հարավային Կորեան չազատի Իրանի արգելափակված ակտիվները, մենք կձեռնարկենք իրավական գործողություններ: Կորեական բանկերի գործողությունները թույլ չեն տալիս, որ Իրանն իր փողերը օգտագործի սնունդ և դեղորայք գնելու համար: Մինչդեռ նման առևտուրը չի ենթարկվում ԱՄՆ պատժամիջոցներին»:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ ցուցարարները հրդեհել են Քրիստոֆեր Կոլումբոսի արձանը և այն գցել ջուրը
Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում մահացել է 114 հազար մարդ և երկրի առողջապահական համակարգը փլուզվում է: ԱՄՆ տնտեսությունը անկումէ ապրում: BBC- ի հաղորդման համաձայն, ոչ ոք չի կարող ժխտել այս փաստը:
Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում, բողոքողները հրդեհել են Քրիստոֆեր Կոլումբուսի արձանը և գցել ջուրը:
Բողոքարարները արձանի պատվանդանի վրա գրել են «Քրիստոֆեր Կոլումբոսը ցեղասպանության խորհրդանիշ է»:
Մարդոմսալարի օրաթերթ
Թրամփն Իրանից օգնություն է խնդրել
Ուրբաթ օրը Թրամփը բարձր է գնահատել ամերիկացի բանտարկյալի ազատ արձակումը և Թեհրանին առաջարկել է նոր միջուկային գործարք կնքել: Նա առաջարկել է մինչև իր նախագահության ավարտըն Իրանի հետ նոր համաձայնություն ստորագրել: Տպավորությունն այնպիսին է, թե Թրամփը փորձում է Իրանի օգնությամբ հաղթել նախագահական ընտրություններում:
Արտգործնախարարը ԵՄ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման խոչընդոտներ չի տեսնում
Եվրոպական Միության անդամ երկրների՝ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողմից քաղաքական որևէ խոչընդոտ չկա՝ կապված Հայաստանի հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մնում է Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների իրավական հիմքը: Այն նաև ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգը խթանելու կարևոր գործիք է: Մենք այսօրվա դրությամբ չափազանց մոտ ենք վավերացման գործընթացի ավարտին: Սպասում ենք երեք երկրների՝ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողմից այդ գործընթացի ավարտին: Որևէ քաղաքական հարց կամ խոչընդոտ չունենք այս վավերացման գործընթացի ավարտի համար, սա խիստ ընթացակարգային հարց է», - նշեց արտաքին գերատեսչության ղեկավարը:Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց՝ նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ավստրիան և Իտալիան ավարտին են մոտեցրել և ավարտել համաձայնագրի վավերացման գործընթացը:
Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից նախորդ տարի ստացել է փաստացի 8, 6 մլրդ դրամ դրամաշնորհ
ՀՀ կառավարությունը Եվրամիությունից նախորդ տարի փաստացի ստացել է 8.6 մլրդ դրամ՝ դրամաշնորհային ծրագրերի համար:
«Արմենպրես»-ի հաղորդամբ՝ ՀՀ ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ջանջուղազյանը անդրադառնալով պաշտոնական դրամաշնորհներին՝ նախ հիշեցրեց, որ ունենք բյուջետային աջակցության դրամաշնորհներ և նպատակային դրամաշնորհներ: Նպատակային դրամաշնորհներից բացի, կան նաև ԵՄ-ի և անդամ երկրների վարկային ծրագրեր, որոնք նույնպես պետբյուջեի մաս են կազմում:
«Ընդհանուր առմամբ դրամաշնորհային ծրագրերի համար ԵՄ-ից փաստացի ստացվել է 8.6 մլրդ դրամ՝ ճշտված ծրագրերի շուրջ 31տոկոսը: Կան ծրագրեր, որոնք ընդհանրապես չեն իրականացվել կամ իրականացվել են տարբեր չափերով: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհները կազմել են գրեթե կեսը կամ 4 մլրդ 451 մլն դրամ: Վարկային միջոցների հաշվին ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ, փաստացի արձանագրվել է 57 տոկոս ստացում»,-ասաց նախարարը:
Նա շեշտեց՝ նպատակային ծրագրերի դեպքում միջոցները հասանելի և առկա են, սակայն դրանք օգտագործվում են և արտացոլվում են պետբյուջեում այն չափով, որքանով այն ծրագրերն ու միջոցառումներն իրականացվում են:
«Ռոսպոտրեբնադզորն» ընթացիկ տարում լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար. ՌԴ դեսպան
Ռուսաստանն ու Հայաստանը որպես եղբայրական, ԵԱՏՄ անդամ երկրներ սերտորեն համագործակցում են հակահամաճարակային միջոցառումների հարցում արտակարգ դրության առաջին իսկ օրերից, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Երկու երկրների ղեկավարներն, առողջապահության ղեկավարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ անընդհատ կապի մեջ են», - ասաց նա։
Կոպիրկինն ընդգծեց՝ համաճարակի դեմ պայքարի վաղ փուլերից «Ռոսպոտրեբնադզորը» հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ: Դեսպանի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում նշանակալի դեր ունի ապրիլի 7-ից ՀՀ-ում գտնվող շարժական ախտորոշիչ լաբորատորիան։
«Ուզում եմ ընդգծել, որ նման կոմպլեքս բացի Հայաստանից, արտերկրում ունեն միայն Սերբիան և Իտալիան։ Այստեղ աշխատանքի ժամանակ ՌԴ մասնագետները 7000 թեստ են անցկացրել», - ասաց նա։
Դեսպանն ավելացրեց, որ «Ռոսպոտրեբնադզորն» ընթացիկ տարում լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին:
Ռուսաստանը գազի հարցով համաձայն էր ԵԱՏՄ չորս երկրների համար, բայց հինգի կոնցեպտը մերժեց․ Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ գազի գնի հարցով ԵԱՏՄ շրջանակներում վարվող բանակցություններին։
«Վերջին նիստից հետո կարծիքներ էին հնչում, որ Ռուսաստանը մերժեց և չհամաձայնեց Հայաստանի ու Բելառուսի առաջարկին։ Ես ուզում եմ ճշտել ինչի մասին էր խոսքը։ Այո, կար առաջարկ՝ նախաձեռնությունը մերն էր, որ տարանցման և մատակարարման սակագները ԵԱՏՄ տարածքում պետք է նույնը լինեն բոլոր հինգ երկրների համար, որը մեժվեց։ Բայց ռուսական կողմն իրականության մեջ ոչ թե մերժեց սկզբունքը, այլ մերժեց հինգ երկրների կոնցեպտը, ասաց՝ չորսի համար համաձայն ենք հենց հիմա, նույնը կլինի, բայց հինգի համար՝ ոչ, որովհետև Ռուսաստանն ունի յուրահատկություն, և ինտեգրացիայի ավելի խորը մակարդակի մասին խոսակցությունն ու քննարկումը Ռուսաստանի նախագահի կողմից հենց այստեղից եկավ։ Ասում է՝ եթե այդ աստիճանի միասնականանում է, դա ենթադրում է ավելի խորը ինտերգրացիա»,- նշեց Մհեր Գրիգորյանը;