Մամուլի տեսություն 14-06-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121717-Մամուլի_տեսություն_14_06_2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է ոստիկանության ուժերի գործողությունները ձերբակալվողների հետ գործ ունենալիս՝ ասելով, որ երբեմն ոստիկանությունը ստիպված է ճնշում գործադրել ձերբակալվողների նկատմամբ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հունիս 14, 2020 13:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-06-2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է ոստիկանության ուժերի գործողությունները ձերբակալվողների հետ գործ ունենալիս՝ ասելով, որ երբեմն ոստիկանությունը ստիպված է ճնշում գործադրել ձերբակալվողների նկատմամբ:

Ջավան օրաթերթ

Թրամփ. Պարանոցի վրա ճնշումը երբեմն անհրաժեշտ է

Ուրբաթ օրը Fox News- ին տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոստիկանների կողմից   բռնության կիրառումը երբեմն անհրաժեշտ է:

Թրամփն ասել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից կասկածյալների կոկորդը և պարանոցը սեղմելը «վտանգավոր չէ»:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Ամերիկյան նավատորմը տեղակայվել է Հնդկական օվկանոսում

Չինաստանի հետ լարվածության սրացումից հետո ԱՄՆ նավատորմի ավիակիրներից, ինքնաթիռներից, կործանիչներից  և ռազմանավերից  բաղկացած մեկ չորորդը տեղակայվել է Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում:

South China Morning Post օրաթերթի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի, Հոնկոնգի և առևտրի, տնտեսական և քաղաքական ու ուսանողների հարցերի շուրջ երկու երկրների միջև լարվածությունը աճում է:

Ավելի վաղ, Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նախազգուշացնում էր Միացյալ Նահանգների գործողությունների մասին, ասելով, որ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում Չինաստանի դեմ  որով կարող է վնասել հենց իրեն:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ զինված ուժերում ամենաբարձր պաշտոնատար անձը մտածում է հրաժարականի մասին

ԱՄՆ-ում  շարունակվում են բողոքի ցույցերը՝ ոստիկանության դաժանության և սևամորթների սպանության դեմ: Ուրբաթ օրը, մեծ թվով ամերիկացիներ, չնայած անձրևային եղանակին, դուրս եկել  Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի փողոցներ, պահանջելով վերջ տալ իրենց երկրում առկա համակարգված ռասիզմին:

Մյուս կողմից, Թրամփի հաջողության աստղն էլ արագորեն մարում է և հանրապետականներն ու մի շարք պետական ​​պաշտոնյաներ գիտակցում են դա և արագորեն հեռանում  նրանից: Ուրբաթ օրը ԱՄՆ բարձրաստիճան զինվորականն ով Վաշինգտոնի բողոքի ցույցերի ժամանակ լուսանկարվել էր  Թրամփի հետ  որոշել է հրաժարական տալ:

 

Էբթեքար օրաթերթ

Լիբանանի ազգային արժույթի անկումը

Հասան Դիաբի վարչապետ ընտրվելուց հետո Լիբանանում շարունակվում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամերը:

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամը հերթական անգամ հանգեցրել է  բողոքի ցույցերի Լիբանանի քաղաքներում  և երկրի ղեկավարներին ստիպել արտակարգ հանդիպում հրավիրել:

 

aysor.am

Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին։

«Մեր պատգամավորին տարել են», - ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ այս պահին ԱԱԾ-ում հարցաքննվում է Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԱԾ-ից դուրս իրավիճակը լարված է։

Կան մի խումբ բերման ենթարկվածներ։

 

news.am

ՀՀ դեսպանը եւ Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստան մոտ 100 իրանցի մասնագետների գործուղման հարցը

 

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանիի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամմեդ Ալի Ֆարախնակիանը այցելել է Իրանում Հայաստանի դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ Այս մասին հաղորդվում է Facebook-ում դեսպանության էջում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երրորդ բարձրվոլտային գծի կառուցման վերսկսման եւ Հայաստան «Սանիր» ընկերության մոտ 100 աշխատակիցների գործուղման հարցը։

Տեղի է ունեցել նաեւ գազի/էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագրի նախագծի շուրջ նախնական բանակցությունների, ինչպես նաեւ փոխնախարարների մակարդակով էներգետիկայի ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված առցանց հանդիպման անցկացման քննարկում։

 

 

armedia.am

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից նվազագույն կորուստներով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից վստահորեն և նվազագույն կորուստներով, հաղորդում է MK.ru-ը։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում «որոշակի ծախսերի, խնդիրների, կորուստների առկայությամբ», սակայն երկիրը միևնույն է դուրս է գալիս այդ իրավիճակից։

«Տա՛ Աստված այդպես էլ շարունակվի»,-ասել է երկրի նախագահը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում տված հարցազրույցում։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ կորոնավիրուսային հիվանդության գագաթնակետը երկրում տեղի է ունեցել մայիսի 11-ին։

armedia.am

Խստորեն դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունները. ՀՀ ԱԳՆ

 

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին արժանացան Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք օկուպացվեցին Ադրբեջանի կողմից: