Մամուլի տեսություն 26.06.2020
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր գրքում գրել է, որ պաշտոնավարման ընթացքում իր ամենաերջանիկ պահը Անվտանգության խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալն է:
Իրան
ԱՄՆ-ում մահացած են գտել Խրուշչովի որդուն
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ԽՍՀՄ առաջնորդներից Նիկիտա Խրուշչովի որդին՝ 84-ամյա Սերգեյ Խրուշչովը, ով 1999թ-ից հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, հայտնաբերվել է մահացած, Ռոդ Այլենդի իր տանը՝ գլխի հրազենային վնասվածցքով:
Ռոդ Այլենդի առողջապահական դեպարտամենտի խոսնակ Ջոզեֆ Վենդելկենը հայտարարել է, որ մահը վրա է հասել հրազենային վնասվածքից:
:Ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ ահազանգել է Խրուշչովի կինը, և հետաքննություն արդյունքում չի հաջողվել արզել, Խրուշչովի մահվան մեջ օտարերկրյա գաղտնի ծառայությունները դերակատարություն ունեցե՞լ են թե՝ ոչ:
Երիտասարդ տարիքում Սերգեյ Խրուշչովը ԽՍՀՄ հրթռիային ոլորտի գիտնականներից էր:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ը փորձում է համաշխարհային հակաիրանական կոալիցիա ձևավորել
Արևմուտքը փորձում է Իրանի հարցը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդից տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ:
Եթե նման բան տեղի ունենա, ԱՄՆ-ը կկարողանա ակտիվացնել ձգանի մեխանիզմը, նախքան Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի լրանալը և վեց բանաձևեր կվերադառնան նախքան ՀԳՀԾ-ի ստորագրումը եղած վիճակին:
Եվրոպացիներն ավելի վաղ հայտարարել էին, որ եվրոպական խոշոր ընկերությունները մեծ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ, և պատրաստ չեն իրենց զոհաբերել հանուն Իրանի: Արդյունքում ստեղծվեց Եվրոպայի հետ Իրանի ֆինանսական գործարքներն իրականացնելու համար նախատսված Instax մեխանիզմը: Եվրոպացիները պնդում էին, որ նավթի վաճառքի դիմաց, Իրանին պետք է վճարեն սնունդով կամ դեղորայքով, սակայն Իրանը չընդունեց այդ պայմանը: Արդյունքում, մեխանիզմի աշխատանքը դադարեցվեց և Իրանը նվազեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:
Համշահրի օրաթերթ
Բոլթոնի ամենաերջանիկ օրը
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդականն ԱՄՆ-ի նախագահին անկայուն մարդ բնութագրելով, ասել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու օրն իր պաշտոնավարման ամենաերջանիկ օրն էր:
Ջոն Բոլթոնը, որի՝ Սպիտակ Տանն աշխատելու ժամանակաշրջանի վերաբերյալ հուշերի գրքի տպագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել այդ երկրում, հարցազրույցներից մեկում Թրամփին անվանել է անկայուն անձ:
Fox News- ին տված հարցազրույցում Բոլթոնը նշել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Թրամփի անառողջ պահվածքի պատճառով:
Էթեմադ օրաթերթ
Նոր օսմանցիները թափառում են Սիրիայում ու Լիբիայում
Քննադատելով Թուրքիայի ռազմական միջամտությունը Լիբիայում, Սիրիայում և Հյուսիսային Իրաքում, ֆրանսիական թերթն այդ քայլը նկարագրել է որպես տարածաշրջանում նոր Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրերի խորհրդանիշ:
Լը Մոնդ օրաթերթը գրել է. «Այս քայլերն արվում են Միջերկրական ծովի գազի ռեսուրսները զավթելու հարցում մրցակցության շրջանակում: Սակայն նմանք այլերով, Թուրքիան խնդիրներ է ստեղծում իր եվրոպական դաշնակիցների համար»:
armenpress.am
Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժից մարդիկ վնասվածքներ են ստացել
Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայատարարել է Վանի նահանգապետ Մեհմեթ Բիլմեզը:
Ավելի վաղ Իրանի սեյսմիկ կենտրոնը հայտարարել էր, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Քաթուր բնակավայրից 22 և նահանգի վարչական կենտրոն Ուրմիայից 133 կմ հեռավարության վրա:
armenpress.am
ՌԴ-ն ու ԱՄՆ-ը փորձագետների հանդիպումներ կանցկացնեն ռազմական դոկտրինների թեմայով
Ռուսաստանցի և ամերիկացի փորձագետները մի քանի հանդիպումներ կանցկացնեն ռազմական դոկտրինների և դրանց ստուգման հետ կապված խնդիրների շուրջ: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիեննայում ռազմավարական կայունության հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ դրա շրջանակում անհրաժեշտ է ճշտել կողմերի համապատասխան մոտեցումները և փորձել գտնել նրանց համապատասխանեցման հնարավորություն:
armenpress.am
Մակրոնը պլանավորում է վիդեո ձևաչափով բանակցություններ վարել Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ակնկալում է հունիսի 26-ին վիդեո ձևաչափով բանակցություններ անցկացնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատի հայտարարությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցությունները տեսակոնֆերանսի ձևաչափով նախատեսված են հունիսի 26-ին` կեսօրին»,- ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է «ճգնաժամերի լուծման հարցում ապահովել հետագա առաջընթաց, մասնավորապես՝ Ուկրաինայի մասով»:
Ըստ Ելիսեյան պալատի տրամադրած տեղեկատվության՝ Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել «ռազմավարական հավասարակշռության հարցերը», Լիբիայում և Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման հետ կապված հիմնահարցերը: Նախատեսվում է նաև քննարկել «ճգնաժամային հիմնական խնդիրները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում են», - նշվում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում:
«Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մի շարք դժվարին հիմնահարցեր քննարկել»,- նշել է պալատի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ կողմերը պետք է քննարկեն համագործակցությանն առնչվող, եվրոպական կայունության ամրապնդմանը, միջազգային ճգնաժամերի լուծմանը և կիբերանվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
panarmenian.net
ՌԴ-ում առաջարկում են վերսկսել ավիահաղորդակցությունն ԱՊՀ երկրների հետ
Ռուսաստանում առաջարկում են վերսկսել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն նամակ է գրել Ռոսպոտրեբնադզոր և ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմ` առաջարկելով փուլ առ փուլ չեղարկել միջազգային թռիչքների բոլոր սահմանափակումները՝ սկսելով ԱՊՀ երկրներից։ Այդ մասին գրել է «Կոմերսանտը» մի քանի աղբյուրի վրա հղումով։
Ներադկոն առաջարկում է վերսկսել ավիահաղորդակցությունը՝ ղեկավարվելով համաճարակային իրավիճակով երկրներում։ Պաշտոնապես գերատեսչությունում տեղեկությունը չեն մեկնաբանել։
Գոլիկովայի քարտուղարությունից ասել են, որ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը հանձնարարել է ԱԳՆ-ին, Ռոսավիացիային և Ռոսպոտրեբնադզորին ուսումնասիրել ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը։ Հարցը քննարկվում է, ասել են քարտուղարությունում։
ՌԴ այցերի և երկրից մեկնելու սահմնափակումները գործում են մարտից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Հունիսի 8-ին կառավարությունը թույլատրել է ՌԴ քաղաքացիներին մեկնել արտերկիր աշխատանքի, ուսման, բուժման կամ հարազատներին խնամելու նպատակով։ Օտարերկրացիներին նույնպես թույլատրվել է մուտք գործել ՌԴ բուժման նպատակով։
panarmenian.net
Covid-19-ի հետևանքները կարող են զգացվել ամբողջ կյանքում
Կորոնավիրուսից բուժված յուրաքանչյուր երրորդ պացիենտ հիվանդության հետևանքները կարող է զգալ հետագա ամբողջ կյանքի ընթացքում։ Կարող են վնասվել թոքերը, քրոնիկական հոգնածություն և հոգեբանական խանգարումներ լինել։ Նման եզրակացության են եկել Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության մասնագետները։
Ըստ հետազոտության՝ կորոնավիրուսով հիվանդացածների 30%-ի մոտ հետագայում կարող է թոքերի ֆիբրոզ զարգանալ, ինչը հանգեցնում է շնչառական ֆունկցիայի խանգարման և վատթարացնում է թոքերի հագեցվածությունը թթվածնով, գրում է ՌԲԿ-ն՝ The Daily Telegraph-ին հղումով։
Բուժվածների կեսի մոտ կարող են ֆիզիկական, կոգնիտիվ և հոգեբանական խանգարոմներ դիտվել, իսկ մոտ 70%-ի մոտ կարող է զառանցանքային խանգարում զարգանալ։ Յուրաքանչյուր 10-րդ պացիենտի սիրտը կարող է վնասվել։
Ըստ գիտնականների՝ տվյալներ կան, որ կորոնավիրուսը կարող է ուղեղի խանգարումներ առաջացնել, որոնք հետագայում կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության։
Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 9․2 մլն-ն, որից մահացել է 477,000-ը։