Ծովակալ Իրանի. Ամերիկացիները վախենում են մեր նոր զենքից
https://parstoday.ir/hy/news/iran-i245018-Ծովակալ_Իրանի._Ամերիկացիները_վախենում_են_մեր_նոր_զենքից
ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը Հորմուզի նեղուցը փակել են Արաբական ծովից, հավելելով. «Թշնամին առաջիկայում կտեսնի այնպիսի զենք, որից շատ է վախենում»։
(last modified 2026-04-30T09:20:29+00:00 )
Ապրիլ 30, 2026 11:23 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. Ամերիկացիները վախենում են մեր նոր զենքից

ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը Հորմուզի նեղուցը փակել են Արաբական ծովից, հավելելով. «Թշնամին առաջիկայում կտեսնի այնպիսի զենք, որից շատ է վախենում»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ կոնտր-ադմիրալ Շահրամ Իրանին, հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշել է, որ երրորդ պարտադրված պատերազմում թշնամին Իրանին մոտեցել է ծովից, զգուշացնելով. «Եթե թշնամիներն առաջ գան, մենք արագ և վճռական գործողություններ կձեռնարկենք։ Մենք մինչև արյան վերջին կաթիլը կպայքարենք՝ նահատակների վրեժը լուծելու համար»։

Նա հավելել է. «Առաջիկայում նրանք կտեսնեն մի զենք, որից շատ են վախենում և որը նրանց մտքում է։ Հուսով եմ, որ նրանք կաթված չեն ստանա»։

Շահրամ Իրանին նշել է, որ ամերիկացիներն ավելի վատն են, քան սոմալիական ծովահենները, քանի որ վերջիններս ծովահենությամբ էին զբաղվում աղքատության պատճառով, իսկ ամերիկացիները ծովահենությանը զուգահեռ զբաղվում են նաև պատանդառությամբ։ 

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակման ձախողմանը, ծովակալ Շահրամ Իրանին ասել է, որ որոշ նավեր լքել են Իրանի նավահանգիստները, իսկ որոշները հասել են իրենց նշանակման վայրերը կամ կանգ են առել իրանական նավահանգիստներում։

Նա ընդգծել է. «Ինչպես ասել է հեղափոխության առաջնորդը՝ ծովում թշնամուն պետք է ուժեղ հարված հասցնել։ Եվ մենք անպայման ցավալի հարված կհասցնենք թշնամուն»։