Ղալիբաֆն արձագանքել է Թրամփի պնդմանը և ԱՄՆ ֆինանսների նախարարի մեծամիտ հայտարարությանը
Իրանի Իսլամական խորհրդարանի խոսնակն X-ում արձագանքել է ԱՄՆ նախագահի պնդմանը և այդ ահաբեկչական ռեժիմի ֆինանսների նախարարի մեծամիտ հայտարարությանը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքելով Իրանի նավթահորերը պայթեցնելու մասին Թրամփի պնդմանը, գրել է. «Անցել է երեք օր, և ոչ մի նավթահոր չի պայթել։ Մենք կարող ենք այս ժամանակահատվածը մեծացնել մինչև 30 օր և ուղիղ եթերով հեռարձակել հորատանցքերի պատկերները»։
Նա հավելել է. «Նման խորհուրդներն անհեթեթություն են։ ԱՄՆ կառավարությունըդրանք ստանում է Սքոթ Բասնետի (ԱՄՆ ֆինանսների նախարար) նման մարդկանցից, ովքեր շրջափակման կողմնակիցներից են, որի արդյունքում նավթի գինն անցել է 120 դոլարից։ Հաջորդ կանգառը կլինի 140 դոլարը»։
Ղալիբաֆը գրել է. «Խնդիրը ոչ միայն սխալ գաղափարներն են, այլ նաև սխալ մտածելակերպը»։