Մամուլի տեսություն 30.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122306-Մամուլի_տեսություն_30.06.2020
Ռուսներին մեկ օր է մնացել՝ Սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկելու համար: Եթե փոփոխությունների նախագիծն ընդունվի, Վլադիմիր Պուտինը կշարունակի պաշտոնավարել:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հունիս 30, 2020 11:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.06.2020

Ռուսներին մեկ օր է մնացել՝ Սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկելու համար: Եթե փոփոխությունների նախագիծն ընդունվի, Վլադիմիր Պուտինը կշարունակի պաշտոնավարել:

Իրան օրաթերթ

Նոր Ռուսաստան. Այո՞ թե՝ Ոչ

Հուլիսի մեկը Վլադիմիր Պուտինի առաջարկած սահմանադրական բարեփոխումների մեկ շաբաթ տևած առցանց քվեարկության վերջին օրն է: Փոփոխությունները կարևոր են ինչպես ցարերի երկրի, այնպես էլ դրա ղեկավար  «երկաթե տղամարդու» քաղաքական ապագայի համար: 

Փոփոխություններն ընդունվելու դեպքում, գործող նախագահ, 67 ամյա Վլադիմիր Պուտինը  կկարողանա պաշտոնավարել մինչև 2036 թվականը:

 

Քեյհան օրաթերթ

Լիբանանցիները վանկարկել են կարգախոսներ՝ ի պաշտպանություն Իրանի ու Հեզբոլլահի և ոտնատակ են արել ԱՄՆ-ի դրոշը

Մի խումբ լիբանանցիներ, հավաքվել են այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանատան առջև և վանկարկել. «Մենք այստեղ ենք, որպեսզի ԱՄՆ-ի դեսպանին հիշեցնենք իրենց ինքնիշխանությունը պահպանելու ազգերի իրավունքի մասին»:

Ցույցի մասնակիցներից ոմանք կրել են Իրանի դրոշը, որպեսզի ԱՄՆ-ին ցույց տան իրենց համերաշխությունն իրանցիների  հետ:

Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շիան, հունիսի 26-ին  միջամտողակայն հայտարարություն էր արել, նշելով, որ Լիբանանի Հեզբոլլահն այդ երկրում առկա խնդիրների պատճառն է: Լիբանանի քաղաքական գործիչներն անմիջապես հանդես եկան այդ հայտարարությունը դատապարտող կոչերով, իսկ ԱԳ նախարարությունը կանչեց ԱՄՆ-ի դեսպանին:

Վիեննայի կոնվենցիայի համաձայն, որևէ երկրի դեսպան, իրավունք չունի միջամտել դեսպանընկալ երկրի ներքին հարցերին:

 

Ջավան օրաթերթ

Մարդասպան կորոնավիրուսը նոր ռեկորդներ է սահմանում:

Հունիսի 29-ին Իրանում գրանցվել է  կորոնավիրուսից մահացության ռեկորդային 162 դեպք: Սա, վիրուսի տարածման սկզբից, մահացության ամենաբարձր ցուցանիշն  է:

Վերջին 24 ժամերի ընթացքում, երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2 հազար 536 դեպք, ևս հազար 461 հոգի ապաքինվել  և դուրս է գրվել հիվանդանոցներից: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Թեհրանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հունիսի 29-ից կտրուկ աճել են:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Թրամփը չի բացառել, որ ընտրություններում կարող է հաղթել Բայդենը

Վերջերս անցկացված սոցհարցումների տվյալների և իր դաշնակիցների խիստ քննադատությունների ֆոնին, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ չի բացառում իր պարտությունը: Դոնադլ Թրամփն ըստ երևույթին, գիտի որ պարտվելու է:

Այս մասին, Politico լրատվական-վերլուծական կայքին ասել են Դոնալդ Թրամփին մոտ կանգնած աղբյուրները

 

armenpress.am

Ծավալի էական տատանումներ չկան. որքան պտուղ-բանջարեղեն է արտահանվել Հայաստանից

  Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների էական տատանումներ հիմնականում չեն նկատվում, արտահանումն իրականացվում է բնականոն հունով, հունիսի 30-ի դրությամբ արդեն արտահանվել է 7200 տոննա ծիրան:  «Արմենպրես»-ի հետ զրույցում վերջին թարմ տվյալները հաղորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: 

«Հունիսի 30-ի դրությամբ արդեն արտահանվել է 7200 տոննա ծիրան, 5489 տոննա խնձոր, 2864 տոննա կեռաս, 733 տոննա ելակ, ազնվամորի, որը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ բավականին աճել է, նախորդ տարվա հունիսի 30-ի դրությամբ արտահանվել էր 470 տոննա ելակ, ազնվամորի:  Արտահանվել է նաև նուռ, սերկևիլ՝ 207 տոննա, թուզ՝ 111 տոննա: Հայաստանից արտահանվել է արդեն 20 հազար 235 տոննա լոլիկ, 4512 տոննա վարունգ, 1846 տոննա ծաղկակաղամբ, բրոկոլի»,-հայտնեց Օհանյանը: 

Խոսնակի հավաստիացմամբ՝ կան մշակաբույսեր, որոնք ավելի մեծ արտահանում ունեն, կան մշակաբույսեր, որոնք ավելի փոքր քանակությամբ են արտահանվում: «Թեև ծավալները որոշակիրորեն իջել են, սակայն չենք կարող ասել, թե մեծ անկում կա:  Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ հիմնականում էական տատանումներ չկան»,-նշեց նա: 

Արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, առյուծի բաժինը Ռուսաստանինն է: Որոշ մշակաբույսերի մասով Վրաստանը թե տրանզիտային երկիր է, և թե արտահանման ուղղություն: 

Անդրադառնալով կորոնավիրուսի առաջացրած դժվարություններին՝ խոսնակը հիշեցրեց, որ Իրանի հետ սահմանին կորոնավիրուսի առաջին օրերին կային հստակ սահմանափակումներ, կար ցանկ, որով սահմանվում էր, թե որ ապրանքները կարող էին արտահանվել, ներկրվել Իրանի Իսլամական Հանրապետություն, այնուհետև ցանկն ընդլայնվեց, հետո այն հանվեց: Ընթացակարգերը վերադարձել են նախկին հունին: Հայաստանի և Իրանի սահմանին բեռների ինչպիսի շրջանառություն կար մինչև արտակարգ դրությունը, նույն ընթացակարգերը գործում են հիմա: 

«Լարսի անցակետում ևս բնականոն հունով ընթանում են արտահանումները և ներկրումները: Տեղային խնդիրներին Հայաստանի մաքսային կցորդը արձագանքում է, մենք էլ մեր հերթին ենք արձագանքում: Այս պահին առանձնապես խոչընդոտներ չկան, ամեն ինչ ընթանում է իր հունով»,-վստահեցրեց Օհանյանը: 

Խոսնակը նշեց, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանելիս Վրաստանն ունի որոշակի սահմանափակումներ, այդ պատճառով քանակը որոշակիորեն կարող է տուժել, սակայն արտաքին գործոններով պայմանավորված՝ էական խոչընդոտներ չկան: «Թե ներկրման, թե արտահանման հետ կապված այս պահին էական խնդիրներ արձագրված չեն մեզ մոտ: Եթե որոշակի խնդիր առաջանում է, դիմում են միանգամից»,-նշեց նա:

 

armenpress.am

Չինացի գիտնականները հայտնաբերել են նոր տիպի խոզագրիպ՝ համավարակի ներուժով

Չինացի հետազոտաղները կարողացել են հայտնաբերել խոզագրիպի նոր հիմնամանրԷ՝ G4-ը, որի մուտացիան կարող Է համավարակի հանգեցնել Երկրի բնակչության շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին հայտնել Է The Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով PNAS ամերիկյան հանդեսում հրապարակված գիտնականների հրապարակումը:G4-ն օժտված Է «մարդկանց վարակելու իր բարձր կարողության բոլոր Էականորեն կարեւոր հատկանիշներով, կարծում են Չինաստանի համալսարանների եւ Հիվանդությունների կանխարգելման ու հսկողության չինական կենտրոնի հետազոտության հեղինակները:Ուսումնասիրությունն անցկացվել Է 2011-2018 թվականներին չինական տասը նահանգների սպանդանոցներում եւ անասնաբուժական կլինիկաներում. անալիզների մեջ, որոնք վերցվել են խոզերից, 2016 թվականից գերիշխել Է խոզագրիպի նոր հիմնամանԷն:Այնուհետեւ գիտնականները գիտափորձեր են անցկացրել, այդ թվում՝ կզաքիսների վրա, որոնք գրիպից ունենում են այն նույն ախտանշանները, որոնք լինում են մարդկանց մոտ:Արդյունքում պարզ Է դարձել, որ կզաքիսների մոտ G4-ն առաջացնում Է ավելի լուրջ ախտանշաններ, քան մյուս վարակները, իսկ իմունիտետը, որը մարդու կողմից մշակվում Է սեզոնային գրիպի ժամանակ, G4-ի վրա չի տարածվում:Սակայն, ընդգծում Է The Guardian-ը, թեեւ վարակը կարող Է փոխանցվել կենդանուց մարդուն, մարդուց մարդուն փոխանցվելու մասին տեղեկություններ դեռ չկան:«Դա անհանգստություն Է առաջացնում, քանի որ G4 վիրուսով մարդու վարակվելը կհանգեցնի մարդուն դրա հետագա ադապտացման եւ մարդկանց շրջանում կմեծացնի համավարակի ռիսկը»,-թերթը մեջբերում Է գիտնականների կարծիքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Հարավային Կորեայում սկսել են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստավորումը

  Հարավային Կորեան սկսել Է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստերի անցկացումը՝ նպատակ ունենալով գնահատել երկրում վարակի տարածման իրական մասշտաբները եւ այն մարդկանց բաժինը, որոնք իմունիտետ ունեն COVID-19-ի նկատմամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հակահամաճարակային միջոցառումների կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալ Կվոն Չժուն Ուկային:

«Շիճուկաբանական հետազոտությունները կատարվում են 3055 մարդկանց արյան նմուշների վրա՝ իմանալու համար, թե քանի մարդ իմունիտետ ունի նոր կորոնավիրուսի նկատմամբ»,-գործակալությունը մեջբերում Է պաշտոնյայի խոսքը:

Նա նաեւ ընդգծել Է, որ հակամարմինների հետազոտություններն անցկացվելու են երկու ամիսը մեկ անգամ՝ մինչեւ այս տարվա վերջը, որից հետո արդյունքները կընդհանրացվեն եւ կհրապարակվեն փորձագետների կողմից ստուգվելուց հետո: Հունիսի 30-ին Հարավային Կորեան մեկ օրում գրանցել Է COVID-19-ի 43 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվg աճել Է մինչեւ 12 հազար 800, ապաքինվել Է 11 հազար 537-ը: Մահացածների թիվը կազմում Է 282 մարդ: Ընդամենը Հարավային Կորեան կորոնավիրուսով վարակվածությունն ստուգել Է արդեն գրեթե 1,27 միլիոն մարդու մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Ահաբեկիչների հավաքագրողները կոչ են անում տարածել Covid-19-ը հասարակական վայրերում

30 հունիսի 2020 - 12:41 AMT

PanARMENIAN.Net - Ահաբեկիչներին հավաքագրողները կոչ են անում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր անդամներին առավելագույնս տարածել կորոնավիրուսը հասարակական վայրերում։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։

«Մինչ պետությունները պայքարում են բժշկական և համաճարակաբանական անվտանգության համար, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր անդամներին հավաքագրողները ոչ միայն օգտագործում են առանց այդ էլ բարդ իրավիճակը, ջիհադի նոր մարտիկներ հավաքագրելով, այլև կոչ են անում հիվանդ անդամներին առավելագույնս տարածել Сovid-19-ը հասարակական վայրերում, պետական հաստատություններում և այլուր»,- ասել է Նովիկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ նման հայտարարություններն առանձին կատեգորիա են բնակչության վրա տեղեկատվական և հոգեբանական ներազդեցության սպառնալիքի առումով։

«Ըստ այդմ, առավել բարվոք վիճակում կլինեն այն պետությունները, որոնք ունեն որակյալ սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն, հիվանդ քաղաքացիների հայտնաբերման և բուժման համար»,- ասել է Նովիկովը։

Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում վարակի ավելի քան 10 մլն դեպք է գրանցվել, մահվան ելքով դեպքերը 500,000-ից ավելի են։

Վարակակիրների քանակով առաջատարներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և ՌԴ-ն։

 

panarmenian.net

ԱՀԿ. Աֆեյանի Moderna-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջատարներից է

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունների անվանումները, որոնց թվում է ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna-ն։

ԱՀԿ գիտական ղեկավար Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ բրիտանական դեղագործական AstraZeneca ընկերությունը գերազանցում է մյուսներինկորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում։ Նա նշել է նաև, որ Moderna-ի մշակած փորձնական պատվաստանյութը շատ չի տարբերվում AstraZeneca-ի տարբերակից՝ ընկերությունը պատրաստ է անցնել կլինիկական փորձարկումների 3-րդ փուլին արդեն հուլիսի կեսին, հավելել է Սվամինաթանը, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա՝ ԱՀԿ-ն բանակցում է նաև Չինաստաի մի քանի արտադրողի և հնդիկ գիտնականների հետ։ Նա կոչ է արել պատվաստանյութը մշակողներին դիտարկել համագործակցելու տարբերակը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու վերաբերյալ։

Moderna-ն հաստատել էր, որ հուլիսին 30,000 կամավորի մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկում է իրականացնելու։ Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող ընկերություններից մեկն է։

ԱՀԿ-ի հունիսի 24-ի ցանկում թվարկված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 141 տարբերակ, որից 16-ը կլինիկական փորձարկում է անցնում։