Մամուլի տեսություն 03.07.2020
Միացյալ Նահանգները, որ Չինաստանը դիտում է որպես համաշխարհային բեմում լուրջ մրցակից, արդարացում է փնտրում այդ երկրի նկատմամբ դիմակայության համար:
ԱՄՆ-ի հեռահաղորևդակացկան օրենքները կարգավորող կազմակերպության տվյալներով, չինական ZTE և Huawei ընկերությունները, որոնք ամենախոշորն են այդ երկրում, համարվում են Վաշինգտոնի դեմ ուղղված սպառնալիք: Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Հոնկոնգի հարցերին և ճնշում չգործադրել չինական ընկերությունների վրա:
Չինաստանի Ժողովրդական ազգային կոնգրեսում Հոնկոնգի ազգային անվտանգության որոշման ընդունումից հետո, երկու երկրների դիմակայությունն ուժեղացավ, և Միացյալ Նահանգները դիմեցին պատժամիջոցների և ճնշումների:
Հաղորդումների համաձայն, օրենքի ընդունումից հետո, ԱՄՆ-ը արգելել է մի շարք տեխնիկական ապրանքների, այդ թվում՝ պաշպանական և համակարգչային տեխնիկայի արտահանումը Հոնկոնգ:
Ջամե Ջամ օրաթերթ
Amnesty International. Արևմտյան ափի բռնակցման ծրագրի գործադրումը «ջունգլիների օրենք է»
Այս կապակցությամբ տարածած հաղորևդագրության մեջ, կազմակերպությունը հայտարարել է. «Իսրայելի իշխանությունները պետք է հնարավորինս շուտ հրաժարվեն Արևմտյան ափի բռնակցման ծրագրից, քանի որ դա խախտում է միջազգային օրենսդրությունը և նպաստում պաղեստինցիների իրավունքների տասնամյակներ տևող խախտումների շարունակուվելուն»:
Amnesty International- ը նաև միջազգային հանրությանը կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել բռնակցման ծրագրի և Պաղեստինի տարածքներում Իսրայելի ապօրինի ավանաշինության քաղաքականության դեմ:
Համշահրի օրաթերթ
Պուտին. Սիրիայի դեմ պատժամիջոցներն անօրինական են
Ռուսաստանի նախագահն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը, Աստանայի գործընթացի երեք երաշխավոր երկրների նպատակներից է և Դամասկոսի դեմ սահմանված պատժամիջոցները համարել է անօրինական:
Վլադիմիր Պուտինը հավելել է. «Մեր հիմնական նպատակն անկասկած Սիրիայի ինքնիշխանության և անկախության պահպանումն է: Եվ եթե ցանկանում ենք վերլուծել իրավիճակը, կարող ենք իրականացնել լրացուցիչ գործողություններ, մինչև ավելի երկարաժամկետ քայլերի գործադրումը»:
ՌԴ նախագահի խոսքերով. «Մենք ունենք լուրջ քայլերի կարիք, որպեսզի կանխենք Սիրիայում ահաբեկչական գործողությունների իրականացումը և օգնենք կառավարությանը կառավարել երկիրը: Այսօր Սիրիայի ճգնբաժամային տարածքներից մեկը Եփրատի արևելյան շրջանն է: Սակայն մենք այդ կապակցությամբ քննարկումներ ենք անցկացնում մեր թուրք գործընկերների հետ»:
Էթեմադ օրաթերթ
Համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենատարածված կինոգործիչները Նոլանն առաջատար է
Համացանցում տեղադրված 250 ամենատարածված ֆիլմերի ցանկում: ամենաշատ ֆիլմերը պատկանում են Նոլանին, Սկորսեզեյին և Կուբրիկին:
Եթե ձեզ հետաքրքրում է համաշխարհային կինոն, հավանաբար քիչ թե շատ ծանոթ եք iDamBD կայքում տեղ գտած լավագույն 250 ֆիլմերի ցանկին: Իսկ մենք փորձել ենք գտնել պատմության մեջ ամենատարածված կինոգործիչները:
Քրիստոֆեր Նոլանը զբաղեցնում է առաջին տեղը 7 ֆիլմերով:
50-ամյա Նոլանը ցուցակի ամենաերիտասարդ կինոռեժիսորն է: Բրիտանացի ռեժիսորի ամենահանրաճանաչ ֆիլմը «Խավարի ասպետ»-ն է, որը ցուցակի չորրորդ ֆիլմն է ՝ 9 միավորով: Հետաքրքրական է, որ 250 հանրաճանաչ ֆիլմերի ցանկում ներառվել են կինոռեժիսորի միայն «Հետապնդում», «Անքնություն» և «Դյունկերկ» ֆիլմերը:
armenpress.am
Մակրոնը Ժան Կաստեկսին նշանակել է վարչապետի պաշտոնում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել Է Ժան Կաստեկսին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ելիսեյան պալատը:
Պետության ղեկավարը նաեւ Կաստեկսին հանձնարարել Է ձեւավորել կառավարություն: Կաստեկսն զբաղեցնում Էր Պրադ քաղաքի (Ֆրանսիայի հարավի Արեւելյան Պիրենեյների դեպարտամենտ) քաղաքագլխի պաշտոնը:
Ապրիլին նրան հանձնարարել Էին ղեկավարել կարանտինի ռեժիմից Ֆրանսիան դուրս բերելու գործընթացը, որը սահմանվել Էր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Էդուար Ֆիլիպին, որը պաշտոնաթող Է եղել:
Harris Interactive ընկերության հարցման համաձայն, որը հունիսի 28-ին առցանց անցկացվել Է 18-ից բարձր տարիքի 2 հազար 133 քաղաքացիների շրջանում, ֆրանսիացիների 55 տոկոսը ցանկացել Է, որպեսզի Ֆիլիպը մնա վարչապետ, 44 տոկոսը դրան դեմ Է, հարցման մյուս մասնակիցները ձեռնպահ են մնացել պատասխանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Հնդկաստանը կշարունակի պետության ամրապնդման ուղեգիծը. Մոդի
Հնդկաստանը կշարունակի պետության ամրապնդման ուղեգիծը հանուն խաղաղության ապահովման. դա երկրի իրավունքն Է, եւ Նյու Դելին կշարունակի դա անել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել Է Լադաքխում հնդիկ զինվորների առջեւ ունեցած ելույթի ժամանակ:
Հնդկաստանի վարչապետը Չինաստանի հետ սահմանակից տարածաշրջան Էր այցելել հնդիկ եւ չինացի զինվորականների հակամարտությունից հետո առաջին անգամ:
ՉԺՀ-ի եւ Հնդկաստանի միջեւ գոյություն ունի վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում գտնվող լեռնային տեղամասի, ինչպես նաեւ Արունաչալ-Փրադեշի հյուսիսարեւելյան նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետրի պատկանելության շուրջ:
1962 թվականի աշնանն այդ վեճը վերաճել Է սահմանային պատերազմի: 1993 եւ 1996 թվականներին ՉԺՀ-ն եւ Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել վիճելի շրջաններում խաղաղությունը պահպանելու շուրջ: Իրադրության սրումը տարածաշրջանում սկսվել Է դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ են տեղի Է ունեցել Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճի շրջանում:
Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը սկսել են ուժերն ամրապնդել Լադաքխում՝ փաստական հսկողության գծի մոտ: Լարվածության նոր ալիքն սկսվել Է հունիսի 15-ի երեկոյան Լադաքխի Գալվանի հարթավայրում երկու երկրների զինվորականների ծեծկռտոցից հետո: Պաշտոնական Նյու Դելիի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով հնդկական կողմից զոհվել Է 20 զինվոր: Չինական կողմից զոհվածների եւ տուժածների թվի մասին տեղեկատվություն չի հրապարակվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Մերկելը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Է հանրության առջեւ հայտնվել պաշտպանական դիմակով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարկն սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակորեն պաշտպանական դիմակ Է կրել: Դա տեղի Է ունեցել հուլիսի 3-ին Բունդեռատի (Դաշնային երկրամասերի ներկայացուցիչների պալատ) նիստից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարում, որը հրապարակել Է Focus Online հրատարակությունը, նա Եվրամիությունում ԳԴՀ-ի ներկայացուցչության լոգոտիպով դիմակ հագած կանգնած Է Սաքսոնիա Անհալտի վարչապետ Ռայներ Հազելոֆի հետ:
Հունիսի 29-ին Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել Է, թե կանցլերն ինչու երբեք հանրության առեջեւ պաշտպանական դիակով չի հայտնվում: Մերկելը պատասխանել Է, թե պահպանում Է հեռավորության ընդունված կանոնները, ուստի իրեն բերանի եւ քթի պաշտպանություն հարկաոր չԷ: Ըստ որում նա հավելել Է, որ դիմակ Է կրում, երբ գնում Է գնումներ կատարելու, ինչպես նաեւ ամբողջությամ վերցված հետեւում Է համավարակի պայմաններում «գործողությունների հանձնարարված կարգին»: Մերկելը նաեւ նշել Է, որ հետագայում «տակավին կլինեն» իրեն դիմակով տեսնելու «հնարավորություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Տեխասում դրսում դիմակը պարտադիր է դարձել․ Վարակման ռեկորդային դեպքեր կան
Ամերիկյան Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոթի որոշմամբ՝ թաղամասերում, որտեղ 20 հոգուց ավելի վարակված կա, մարդիկ կպարտավորվեն բաց և փակ տարածքներում դիմակ դնել։ Դիմակը պարտադի չի լինի 10 տարեկանից փոքրերի, դիմակ դնելուն հակացուցված հիվանդություններ ունեցոների, մարզվողների համար, ինչպես նաև սնվելիս կամ խմելիս։ Այս մասին հայտնում է BBC գործակալությունը։
Նահանգապետն ասել է, որ հոսպիտալները գրեթե լցվածն են։
Տեխասում վարակվել է ավելի քան 183,000 մարդ, մահացել՝ 2600-ը։ Վերջին 24 ժամում հայտնաբերվել է ռեկորդային 8000 դեպք, օրական դեպքերի նախկին ռեկորդը գրանցվել էր հունիսի կեսերին՝ 2400 էր։ Դրսում դիմակ կրելը պարտադիր է ևս 20 նահանգում։
Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրավիրուսի մոտ 2,700,000 դեպք, 128,000-ը մահացել են։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել են ռեկորդային քանակով վարակվածներ՝ մոտ 52,000։
panarmenian.net
Բրիտանիան ուզում է չեղարկել կարանտինը երկիր ժամանողների համար
Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ մտադիր են հուլիսի 10-ից չեղարկել պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար։
«Թույլատրված» երկրների ամբողջական ցանկում, ըստ որոշ տեղեկությունների, ներառելու է մոտ 75 երկիր։
14 օրյա պարտադիր կարանտինի պահանջը երկիր բոլոր ժամանողների համար գործում է հունիսի սկզբից՝ նպատակ ունենալով պայքարել կորոնավրուսի պանդեմիայի դեմ, գրում է BBC-ն։
Այդ սահմանափակումը խիստ քննադատության էր արժանացել հանրության և գործարար շրջանակների կողմից, որոնք հորդորում էին կառավարությանը չեղարկել այն՝ չվնասելու համար տնտեսությանը։
Իշխանություններն ի սկզբանե հայտարարել էին, որ ամեն 3 շաբաթը մեկ վերանայելու են սահմանափակումները, իսկ դրանց մեղմացումը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից տարբեր երկրներում։
Կարանտինի այդ մեղմացումը, սակայն, երկկողմ չի լինի՝ ցուցակում ընդգրկված որոշ երկրներ ժամանող բրիտանացիները, միևնույն է, 2 շաբաթով կմեկուսացվեն։
Հուլիսի 3-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 283,757-ի։ Մոտ 45,000 մարդ մահացել է։
panarmenian.net
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն։
Ֆիլիպը և նրա կառավարության անդամները կշարունակեն կատարել պարտականությունները մինչ նորի ձևավորումը, ասվում է հայտարարության մեջ։
49-ամյա Ֆիլիպը գլխավորում է Ֆրանսիայի կառավարությունը 2017-ի մայիսից, գրում է Deustche Welle-ն։
Ավելի վաղ ՏԻՄ ընտրություններում բնապահպանական ուղղվածության «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության հաջողությունից հետո Մակրոնն արդեն հասկացրել էր, որ նման որոշումը հավանական է։
ՏԻՄ ընտրությունների արդյունքում կանաչները քաղաքապետի պաշտոններ կզբաղեցնեն մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում, Մարսելում, Բորդոյում և Ստրասբուրգում։ Ընտրություններում իր կողմնակիցների պարտությունից հետո Մակրոնը հայտարարել էր կառավարության քաղաքականությունը փոխելու մասին։