Մամուլի տեսություն 04.07.2020
Հաղորդումների համաձայն, Իսրայելի գործակալների կողմից առևանգվելոց 38 տարի անց, Բեյրութում Իրանի հավտարմատարի ու նրա ուղեկիցների դիակները գտնվել են և առաջիկայում հանձնվելու են Իրանին:
«Մարդոմսալարի»
Պարոն Ցարի ցմահ իշխանությունը
Վլադիմիր Պուտինի առաջարկած սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկեց ռուսների 78 տոկոսը: Այսպիսով, իշխող կոսւակցությունը, հաջորդ ընտրություններում իր և նախագահ Պուտինի շուրջ հավաքի ռուսների ավելի քան 70 տոկոսին: Մի քայլ, որ անցած 20 տարիների ընթացքում բազմիցս առթել է ընդդիմադիրների ու Արևմուտքցի դիվանագետների զայրույթը:
«Քեյհան»
Իրանական ևս 4 նավթատարեր շարժվում են դեպի Վենեսուելլա. ԱՄՆ-ն կրկին սպառնալիք է հնչեցրել
Անցյալ ամիս Իրանից Վենեսուելլա 5 նավթատար նավթի առաքումը կանխելու ԱՄՆ-ի ջանքերի ձախողումից հետո, Վաշնգտոնը նոր ջանքեր է գործադրում երկու երկրների օրինական առևտուրը խափանելու համար:
Ռոյտերս գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի դաշնային մի քանի դատավորներ, բողոքագիր են ձևակերպել ՝ դեպի Վենեսուելլա շարժվող իրանական լցանավերին կանգնեցնելու և բեռնվածքն առգրավելու համար:
«Աֆթաբե Յազդ»
Հաջի Ահմադը ու նրա ուղեկիցները գնդակահարվել են Միջերկրական ծովի ափին
38 տարի անց, Իրան-Իրաք պատերազմի տարիներին Իրանի Մուհամմադ Ռասուլլահի 27-րդ բանակի հրամանատարի մասունքները կտեղափոխվեն հայրենիք: 38 տարի առաջ Հաջի Ահմադ Մոթովասելյանը մի քաղաքական ու ռազմական բարձրաստիճան պատվիրակության հետ միասին գործուղվել էր Սիրիա և Լիբանան, որպեսզի մոտիկից քննարկեր Լիբանանի բռնահարված ու անպաշտպան ժողովրդին օգնելու ճանապարհները: Սակայն Լիբանանում Իրանի դեսպանատան ավտոմեքենաով Բեյրութ գնալու ճանապարհին, քաղաքից 40 կմ. հեռավորության վրա, Քաթայեբ կուսակցության հետ կապված Մարոնային աշխարհազորայինների անցակետում, չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը մեքենայի 4 ուղևորներն առևանգվել էին և խոշտանգումներից ու հարցաքննությունից հետո հանձնվում են իսրայելցի զորայիններին: Մինչ այսօր նրանց ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկար:
«Իրան»
Ամերիկացի բողոքարարները փակել են դեպի Թրամփի ելույթի վայր տանող ճանապարհը
Ամերիկացի ցուցարարները փակել են դեպի Թրամփի ելույթի վայր տանող ճանապարհը: Բողոքարարների մեծ մասը բարձրացել են ավտոմեքենաների վրա և վանկարկել «Վերադարձրեք մեր հայրենիքը» կարգախսոը: Ոստիկանությունը բողոքարարներին հորդորել է դադարեցնել ցույցը և բացել ճանապարհը, սակայն նրանց դեմ ուղղված որևէ քայլի չի դիմել:
Ոստիկանությունը հուլիսի 4-ի հրավառությանը մասնակցել ցանկացող անձանց ասել է, որ բողոքարաներից շուտ հասնեն միջոցառման վայր, սակայն ԶԼՄ-ները հաղորդել են, որ արարողության մասնակցության հրավեր ունեցողների մեծ մասը չի կարողացել անցնել բողոքարարների պատնեշից:
armenpress.am
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է փոխքաղաքապետ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ։ Այս մասին «Արմենպրես»-ը հաղորդում է՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Իդալգոյի կաբինետում 37 փոխքաղաքապետ է լինելու, Անուշ Թորանյանը նրանցից մեկն է՝ համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և հանրային քննարկումների գծով: Սա Փարիզի քաղաքապետարանում հայի կողմից երբևէ ստանձնած բարձրաստիճան պաշտոնն է:
Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին: Նա Իդալգոյի համախոհն է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար՝ հաղթելով թուրք մրցակցուհուն: Սակայն պարզ դարձավ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
armenpress.am
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը
Հարգանքի տուրք մատուցելով Մհեր Մկրտչյանի հիշատակին՝ հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի 90 ամյակին, ծննդավայրում նրան հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոչումը վկայող որոշումն ու հուշամեդալն անձամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բլասանյանը հանձնեց Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանին: «Զարմանալի է, որ մինչև հիմա մեր սիրելի Մհեր Մկրտչյանը Գյումրու պատվավոր քաղաքացի չէր»,-հանձնելով հուշամեդալը թանգարանի տնօրենին՝ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Թեև Ֆրունզին ոչ մի կոչում հարկավոր չէ, նա ավելի մեծ կոչում ունի՝ ժողովրդի սիրելին է: Ամեն դեպքում, ուշ, բայց ոչ ուշացած նա իր սիրելի քաղաքի պատվավոր քաղաքացին դարձավ նաև պաշտոնապես»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ հավելելով՝ կոչումը պարտավորեցնող է թանգարանի համար՝ սերունդներին մեծ դերասանի մասին ավելի շատ ներկայացնելու:
Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել՝ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:
armenpress.am
COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 529 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 364 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 891 հազար 267 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 112 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 545 հազար 458-ի, մահերինը՝ 63 հազար 295-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 674 հազար 515 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 632 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 027 մարդ: 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 651 հազար 065-ի, մահերինը՝ 18 հազար 695-ի:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարկվածների թիվը 297 հազար 625 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 385: Հաջորդում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 295 հազար 599 է: Մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 226: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 հազար 089-ի, մահերինը՝ 6 հազար 051-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 284 հազար 276 է, մահերինը՝ 44 հազար 131: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 245 հազար 251 է, մահերինը՝ 29 հազար 843: Տասնյակը եզրափակում է Իտալիան, որտեղ առկա է 241 հազար 184 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 833:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 545, որից ապաքինվել է 78 հազար 509-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 946-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 201 հազար 801 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 99 հազար 183, մահերինը՝ 123: Եգիպտոսում առկա է 72 հազար 711 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 201 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 50 հազար 857 է, մահացածներինը՝ 321: Լիբանանում կա 1830 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 35: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 328-ի: Մահացել է 10 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
news.am
Իտալիայի ոստիկանությունը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի կողմից արտադրված 14 տոննա ամֆետամինի առգրավման մասին
Իտալիայի ոստիկանությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից արտադրված 14 տոննա ամֆետամին է առգրավել, հայտնում է CNN- ը:
Ոստիկանությունը հետեւել է երեք կասկածյալի մինչեւ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Սալերնո նավահանգստը եւ արդյունքում թմրանյութի ընդհանուր 1 միլիարդ եվրոյի 84 միլիոն հաբ է հայտնաբերել արդյունաբերական արտադրության մեջ օգտագործվող մետաղյա ցիլինդրների մեջ, համար, հայտնել են Իտալիայի ֆինանսական ոստիկանությունում։
Ըստ քննիչների՝ սա թմրամիջոցների ամենամեծ առգրավումն է աշխարհում՝ ինչպես քանակով, այնպես էլ արժեքով:
news.am
ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում, որ այլ երկրները եւս կարող են դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից
Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառում, որ «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այլ երկրները եւս կարող են դուրս գալ համաձայնագրից: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Հարցն ավելի հիմնավոր է. ի՞նչ է կլինի բուն պայմանագրի հետ (ԱՄՆ-ն դուրս գալուց հետո): Դա կախված է մի քանի գործոնից: Նախ՝ արդյո՞ք այլ երկրները եւս կհետեւեն Միացյալ Նահանգներին: Երկրորդ, արդյո՞ք մեզ համար երաշխիք կապահովվի, որ պայմանագրում մնացած դաշնակիցները չեն փոխանցի այն տվյալները, որոնք այդ դաշնակիցները հավաքում են բաց երկնքի առաքելությունների ժամանակ մեր տարածքով թռիչքների ընթացքում: Մեզ պետք են դրա հաստատուն երաշխիքները»,- ասել է նա:
Ռուսաստանը միանգամայն վստահ է, որ, չնայած հուլիսի 6-ին անցկացվող ԲԵՊ-ի համաժողովին եւ համաձայնագրով նախատեսված այլ իրադարձություններին, ԱՄՆ-ն չի փոխի դրանից դուրս գալու իր որոշումը, ասել է Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովը հայտարարել է որ Մոսկվան «Ռուսաստանի Դաշնության համար ընդունելի դերի մասին» որեւէ քննարկում չի անցկացնում Վաշինգտոնի հետ G7-ի ընդլայնված գագաթնաժողովում:
«Մենք նման քննարկումներ չենք անցկացրել եւ չենք անցկացնում,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հայտարարությունը: «Սա բավականին տարօրինակ հայտարարություն է, որը մեզ մոտ, մեղմ ասած, հարցեր է հարուցել»:
Արտաքին գործերի փոխնախարարը նաեւ խերարժեք է համարել G7-ի ընդլայնված գագաթնաժողով անցկացնելու գաղափարը:
aravot.am
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
aravot.am
Զոհրաբ Մնացականյան. Եվս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը
Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Թովմասյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև անցկացված տեսակոնֆերանսի մասին՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ արտգործնախարարի՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտության և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության, այդ թվում նաև, ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման վերաբերյալ հնչեցրած տեսակետը: Շնորհավորելով համապետական ընտրությունների անցկացման և դրանց արդյունքում ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան մարդու ազատության հիմնարար սկզբունքների և ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը: Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը, և որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, գործնական առումով, ռեալ առաջընթաց ամրագրելն անհնար է: