Մամուլի տեսություն 07.06.2020
Իրանը Բաղդադում գտնվող 10 քկմ տարածքի վրա տեղակայված ԱՄՆ-ի դեսպանատունը հրթիռային փորձարկում է իրականացրել, ինչը զայրացրել է Իրաքի պաշտոնյաներիրին
Մարդոմսալարի օրաթերթ
Կրեմլի խաղն ԱՄՆ-ի ընտրությունների հետ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ դերակատարության հարցն արծարծվում է այնպիսի պայմաններում, երբ ի հայտ են եկել նոր փաստեր, որ Մոսկվան թալիբներին գումար է առաջարկել Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար:
Վաշինգտոն Փոստի հաղորդմամբ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի մասնակցության հարցը 4 տարի անց բարձրացվում է այն պայմաններում, երբ Դոնալդ Թրամփի դեմոկրատ մցրակիցների էլեկտրոնային նամակները հաքերային հարձակման ենթարկվելու և հրապարակվելու հարցվ, բոլորի ուշադրությունը նորից Կրեմլի վրա է սևեռվել :
Քեյհան օրաթերթ
Ամերիկացիներն իրենց երկրի անկախության օրը հրկիզել են իրենց դրոշը
Ռասիստ ոստիկանի կողմցի Ջորջ Ֆլոյդի սպանությունից 40 օր անց, հակառասիստ ցուցարարները. չնայած ոստիկանսության բռնություններին, մնում են փողոցներում:
Ֆոքս նյուզ լրատվական գործոկալությունը և Դոնալդ Թրամփը զգուշացրել էին, որ ցուցարարները ոչ թե փորձում են փոփոխություններ իրականացնել, այլ իշխանությունը տապալելու փորձ են անում:
Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտակայքում, հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին հուլիսի 4-ին ԱՄՆ-ի անկախության տոնը նշելու համար: Միջոցառման ժամանակ, հակառասիաստ ցուցարարները վառել են ԱՄՆ-ի դրոշը: Համացանցում հրապարակվել են այս ցույցի տեսանյութերը:
Շահրվանդ օրաթերթ
Կորոնավիրուս. մեծ ապստամբ
Ստրանփոր հետազոտական եկնտրոնի կանխատեսումների համաձայն, 2020թ երրորդ եռամսյակում, հյուսիսային կիսագնդի շատ երկրներ, կարանտինից դուրս են գալու, իսկ տնտեսական գործունեության վերսկսումը կասկածելի է, քանի որ դրանից հետո բարձրանալու է կորոնավիրուսի նոր ալիք: Հետևաբար, Եվրոպայում և Ասիայի որոշ շրջաններում, տնտեսական աճը դանդաղելու է: Սակայն հարավային Ամերիկայի, հարավային Ասիայի և Աֆրիկայի անապատային երկրները շարունակելու են տնետսական ծանր վիճակում ապրել:
Ջավան օրթերթ
Բաղդադում ԱՄՆ-ի դեսանատունը հրթիս է փորձարկել
Երբ 2008թ ԱՄՆ-ը բացեց 10 քկմ տարածքի վրա կառուցված դեսպանատունը, որը համարվում է աշխարհի ամենամեծ դեսպանատունը, կարելի էր գուշակել, որ ոչ շատ հեռու ապագայում, դեսպանատունը կսկսի ռազմական գործունեություն ծավալել: Այս դեսպանապան կառուցման համար ծախսվել է 750 միլիոն դոլար: Այն աշխարհի ամենամեծ և ամենաթանկարժեք դեսպանատունն է: Այնտեղ աշխատում է 16 հազար մարդ:
Դեսպանատան կառուցումից 12 տարի անց, վերջերս դեսպանատան մերձակայքի բնակիչները լսել են սարսափելի պայթյունի ձայներ: Այնուհետև «Կանաչ տարածքում», որտեղ գտնվում է դեսպանատունը, հայտարարվել է, որ դեսպանտանոը զորավարժություն է իրականացրել:
armenpress.am
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ Է անցել Ռուսաստանից
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակն անցած օրն աճել Է 24 248-ով եւ հասել 697 413-ի: Հուլիսի 6-ին այդ մասին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպիսով գերատեսչությունը հավաստել Է նախօրյակին Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ երկրիրը վարակվածների թվով դուրս Է եկել աշխարհում երրորդ տեղն՝ առաջ անցնելով Ռուսաստանից (681 251 հայտնաբերված հիվանդ): Այդ ցուցանիշով Հնդականստանն այժմ զիջում Է սոսկ ԱՄՆ-ին եւ Բրազիլիային:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ երկրում COVID-19-ից մահացածների թիվը 24 ժամում ավելացել Է 425-ով եւ հասել 19 693-ի: Հիվանդանոցներում բուժվում Է 253 287 հիվանդ, առողջացել Է 424 433-ը:
Ըստ որում, նշում Է գերատեսչությունը, երկրում մշտապես ա ճում Է նաեւ առողջացման ինդեքսը, որն առավոտյան կազմել Է 60,81 տոկոս, իսկ հուլիսի 1-ին՝ 59,51 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Բուլղարիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են մինչեւ հուլիսի վերջը
Բուլղարիայի իշխանությունները որոշել են մինչեւ հուլիսի վերջը երկրում երկարաձգել արտակարգ համաճարակաբանական դրության ռեժիմը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւը:«Ռեժիմը երկարաձգում ենք, որպեսզի հնարավորություն ունենանք պայմաններ ստեղծելու հիվանդացության մակարդակի ցածրացման համար: Սանիտարա-համաճարակաբանական ռեժիմի պահպանման վերահսկողությունը կուժեղացվի»,- նշել Է նա:Բուլղարիայի սանիտարական ծառայությունները վերջին օրը երկրում կատարել են կորոնավիրուսի 923 թեստ, հայտնաբերվել Է վարակման 63 դեպք, ինչը 117-ով պակաս Է, քան մեկ օր առաջ:Կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր երկրում վարակվել Է 5 740 մարդ: 246 հիվանդ մահացել Է, այդ թվում հինգը՝ վերջին 24 ժամում: Հիվանդանոցներում բուժվում Է կորոնավիրուսով 458 հիվանդ, 28-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Առողջացել Է 2 915 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Գիտնականներ. Վիրուսի փոքր մասնիկները, մնալով օդի մեջ, վարակում են փակ տարածքում գտնվողներին
32 երկրից 239 գիտնական նամակ է գրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կոչ անելով փոխել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խորհուրդները։ Ըստ գիտնականների՝ վիրուսն ունի նաև փոքր մասնիկներ, որոնք փակ տարածքներում մնում են օդի մեջ և վարակում այնտեղ գտնվողներին։
New York Times-ը գրում է, որ բարերում, ռեստորաններում, գրասենյակներում, շուկաներում, կազինոներում վիրուսի տարածումը հաստատում է այն, ինչի մասին գիտնականները խոսել են ամիսներ շարունակ։ Վերջնական հաստատումից հետո փակ տարածքներում անհրաժեշտ կլինի դնել դիմակ, անգամ եթե սոցիալական հեռավորություն պահվի։
Բշժշկական անձնակազմը կարիք կունենա N95 տիպի դիմակների, որոնք ֆիլտրում են անգամ ամենափոքր կաթիլները։
Վատ օդափոխման համակարգերով մարդաշատ վայրերում սրա հետևանքները վիրուսի տարածման վերահսկողության տեսանկյունից որոշիչ կլինեն։
Օդափոխման համակարգերը դպրոցներում, բժշկական կենտրոններում, ծերանոցներում, բնակելի տներում և ձեռնարկատիրություններում պետք է մինիմալիզացնեն օդի շրջանառությունը, անհրաժեշ է ավելացնել նոր հզոր ֆիլտրեր։ Վիրուսի մասնիկները ոչնչացնելու համար կարելի է օգտագործել ուլտրամանուշակագույն ճառագայթներ։
Այս պահին ԱՀԿ-ն պայքարում է օդակաթիլային եղանակով խոշոր կաթիլների միջոցով վիրուսի տարածման դեմ. այդ կաթիլներն արագ ընկնում են ցած և չեն մնում օդում։
ախկինում համաշխարհային մամուլը պատմել է դեպքերի մասին, երբ օդափոխման համակարգերը տեղափոխել են վիրուսի մասնիկները՝ վարակելով մեկ վայրում իրարից հեռու գտնվող մարդկանց։ Օրինակ, Vox-ը հայտնել էր, որ ռեստորանում նստած վարակակիրներից վարակել են ոչ թե մոտ, այլ նրանցից ավելի հեռու նստած հաճախորդները։ Պատճառը եղել է մեկ ուղղությամբ փչող օդորակիչը։
panarmenian.net
ԱՀԿ-ն դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղի փորձարկումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղամիջոցի փորձարկումները։ Խոսքը հակամալարիային «Հիդրոքսիլքլորոքինի» և ՄԻԱՎ վարակակիրների համար նախատեսված «Լոպինավիր» և «Ռիտոնավիր» դեղամիջոցների մասին է։
Ըստ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության՝ այդ երեք դեղամիջոցը միայն աննշան են նվազեցնում կամ ընդհանրապես չեն ազդում կորոնավիրուսով վարակվածների մահացության վրա, գրում է Interfax-ը։
ԱՀԿ-ից շեշտում են, որ փորձարկումների կասեցումը վերաբերում է միայն միջազգային Solidarity ծրագրին և չեն բացառում դեղամիջոցների ազդեցության գնահատումը չհոսպիտալացված պացիենտների բուժման, ինչպես նաև որպես Covid-19-ի կանխարգելիչ միջոցի հետազոտման պարագայում։
Մայիսին ԱՀԿ-ն կարճ ժամանակով արդեն դադարեցրել էր «Հիդրոքսիլքլորոքինի» փորձարկումները The Lancet մասնագիտական հանդեսում հրապարակումից հետո։ Այն ժամանակ կազմակերպությունում որոշել էին սպասել Covid-19-ի բուժման դեպքում դեղամիջոցի անվտանգության վերաբերյալ տվյալներին։ Արդեն հունիսի 3-ին փորձարկումները կրկին վերսկսվել էին։