Մամուլի ետսություն 07.07.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122594-Մամուլի_ետսություն_07.07.2020
Անկախության օրն ԱՄՆ-ում տեղի ունեցած հակառասիստական ​​ցույցերի ընթացքում, տեղի են ունեցել բախումներ և զոհվել են մի խումբ քաղաքացիներ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 07, 2020 11:34 Asia/Tehran
  • Մամուլի ետսություն 07.07.2020

Անկախության օրն ԱՄՆ-ում տեղի ունեցած հակառասիստական ​​ցույցերի ընթացքում, տեղի են ունեցել բախումներ և զոհվել են մի խումբ քաղաքացիներ:

Քեյհան օրաթերթ

Անկախության օրն ԱՄՆ-ում  սպանվել է 34 մարդ

ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր, որոնց ընթացքում, զինված քաղաքացիները սպանել են մի խումբ ցուցարարների: 

Տասնյակ մարդիկ վիրավորվել են, իսկ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է Daily Mail- ը: Չիկագոյում հրաձգության հետևանքով վիրավորվել է 77, զոհվել՝ 14-մարդ:  Նյու Յորքում 41 մարդ վիրավորվել է, 9-ը ՝ զոհվել: Զինված բախման ականատես են եղել նաև Մեմֆիսը, Ումահան, Քլիվլենդը, Հյուսիսային Կարոլինան և մի շարք այլ քաղաքներ:

 

«Խորասան» թերթը

CNN. Եվրոպան հակվում է դեպի Չինաստանի կողմը

Աշխարհում նոր համաակարգ է ձևավորվում, հատկապես Թրամփի պաշտոնն ստանձնելուց և կորոնավիրուսի տարածումից հետո: CNN- ը հայտնում է, որ Եվրոպան ավելի անկախ է դառնում Միացյալ Նահանգներից  և դա արտահատվում է Չինաստանի հետ  որպես տնտեսական և ռազմավարական գործընկեր հարաբերությունների ընդլայնմամբ:

«Չնայած Վաշինգտոն-Եվրոպա դաշինքը ավելի քան 70 տարի ծառայել է որպես եվրոպական կայունության ամուր հիմք և հանդիսացել է արևմտյան արժեքների աջակից, այն այժմ գտնվում է կործանման եզրին», - հաղորդել է  CNN-ը:

Թվում է, թե Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի երկարամյա հարաբերությունները վերանայվում են և գտնվում են էական փոփոխությունների շեմին:

 

Էբթեքար թերթ

Դիմակ կրելու մարտահրավեր

Իրանում կորոնավիրուսով վարակվածների  և զոհերի թվի աճին զուգահեռ, լուրեր են պտտվում սահմանափակումների վերականգման մասին: 

Իրանի շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական առողջության փոխնախարարը հայտարարել է, որ Թեհրանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի հետ կապված, ակնկալվում է, որ կվերականգնվեն որոշ սահմանափակումներ:

Ներկայումս սահմանափակումներ են կիրառվել տոնակատարությունների սրահների  ու գրադարանների նկատմամբ, սակայն եթե իրավիճակն ավելի բարդանա, չի բացառվում նաև որ կդադարեցվի մետրոյի աշխատանքը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբը հայտարարել է, որ առայժմ վիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի միջոցը հասարակական վայրերում դիմակ կրելն է:

 

Իրան օրաթերթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երեք տարվա ընթացքում երեք հանդիպում են անցկացրել, բայց չեն հաջողել համաձայնության միջուկային հարցի շուրջ:

Թրամփի հաջողությունը Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում Հարավային Կորեայի համարԿորեական թերակղզում խաղաղության հաստատման հույս էր: Սակայն  Թրամփի ձախողմամբ, Սեուլն այժմ իրեն հուսահատված և հիասթափված է համարում Միացյալ Նահանգների հետ կապված:

Foreign Affairs-ի հաղորդմամբ, Հարավային Կորեայի հիասթափությունը Միացյալ Նահանգների հետ դաշինքից հասել է իր գագաթնակետին, քանի որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր հուշերում բացահայտում է, որ Թրամփին ավելի շատ հետաքրքրում էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը, քան դրական արդյունքի հասնելը: Նա քարոզչական նպատակներ է հետապնդել՝ կապված  2020 թվականի ընտրություններում հաղթանակի հետ:

 

armenpress.am

ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են արգելել միջոցների հատկացումը միջուկային փորձարկումների համար

  ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները քննարկման են ներկայացրել օրինագիծ, որն արգելում Է բյուջետային միջոցների օգտագործումը երկրում նոր միջուկային փորձակումներ կատարելու համար: Այդ մասին հուլիսի 6-ին իր Twitter-ում հայտնել Է Նեւադայի նահանգից կոնգրեսական Դինա Թայթուսը, որն այդ նախաձեռնության հեղինակներից մեկն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2021 թվականին Էներգետիկայի ոլորտում ծախսերի մասին օրինագիծը, որն առաջարկվել Է բյուջետային հատկացումների կոմիտեում, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ չի տա միջոցներն օգտագործել «միջուկային փորձարկումներ կատարելու կամ ցանկացած հզորության միջուկային պայթյուններով փորձարկումներ նախապատրաստելու համար»:

Հուլիսի սկզբին օրինագիծը ներկայացրել Է Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էդվարդ Մարքին՝ ավելի քան տասը կուսակիցների հետ: Ինչպես մայիսի 22-ին հաղորդել Է The Washington Post թերթը, ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկում իրականացնելու հնարավորությունը: Թերթի տեղեկություններով՝ այս հարցը մայիսի 15-ին բարձրացվել Է ազգային անվտանգության հարցերով զբաղվող գերատեսչություններից ամերիակցի պաշտոնյաների հանդիպմանը: Փորձարկումներ կատարելու շուրջը համաձայնություն այդ ժամանակ ձեռք չի բերվել: Պաշտոնյաներից մեկը հրատարակությանը հայտարարել Է, որ քննարկումները շարունակվում են: Ավելի ուշ Defence News թերթը, վկայակոչեքով Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Դրյու Ուոլթերին, հայտնել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ կլինի մի քանի ամսվա ընթացքում միջուկային փորձարկում իրականացնելու այն դեպքում, եթե լինի երկրի նախագահի ցուցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ հասել Է առեւտրի պրոֆիցիտի

 Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ դրական հաշվեմնացորդի Է հասել առեւտրի բնագավառում, որը հունիսին կազմել Է շուրջ 786 միլիոն դոլար: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է Հնդկաստանի առեւտրի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության գնահատումներով՝ հունիսին հավելուրդի Է հանգեցրել արտահանման կրճատման տեմպերի 12 տոկոսով դանդաղումը, մինչդեռ անցյալ ամսին ներմուծման մակադակը նվազել Է 49,տոկոսով: Արդյունքում հունիսին Հնդկաստանի ներմուծման ծավալը կազմել Է 21,1 միլիարդ դոլար, իսկ արտահանման ծավալը՝ 21,9 միլարդ դոլար: Վերջին անգամ Հնդկաստանն առեւտրի բնագավառում դրական հաշվեմնացորդ Է ունեցել 2002 թվականին՝ 10 միլիոն դոլար հավելուրդով: Արտահանման կրճատման տեմպերը դանդաղել են երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների փուլ առ փուլ վերացումից հետո Հնդկաստանի արդյունաբերության ճյուղերի նորմալ գործունեության վերադառնալու առնչությամբ: Դա թույլ Է տվել ավելացնել մի շարք ապրանքների, մանավորապես, երկաթի հանքաքարի եւ սննդամթերքի արտահանումը: Միեւնույն ժամանակ հունիսին Հնդկաստանը շարունակել Է կրճատել տրանսպորտային սարքավորանքի, քիմիկատների, պողպատի, կենցաղային Էլեկտրոնիկայի, բամբակի, գործվածքեղենի եւ թանկարժեք մետաղների ներմուծման կրճատումը: Հունիսին Հնդկաստանը նավթի ներմուծումը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատել Է 55 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ամերիկյան Porter Էսկադրային ականակիրը հեռանում Է Սեւ ծովից

 Ամերիկյան Porter հրթիռաԷսկադրյին ականակիրը հուլսի 7-ին սկսել Է Սեւ ծովից անցումը Միջերկրական ծով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke դասի Porter հրթիռաԷսկադրային ականակիրը հուլիսի 7-ին սկսել Է Սեւ ծովից երթը դեպի հարավ՝ Միջերկրական ծով՝ անվտանգության ամրապնդման գործողություններն անցկացնելուց հետո»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ նավը Սեւ ծով Է մտել հունիսի 17-ին՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ փոխգործակցության ամրապանդման նպատակով զինավարժանքներ անցակացնելու համար: Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ուժերն ամերիկյան նավի հսկում են իրականացրել նույն օրվանից:

Անցած շաբաթների ընթացքում Էսկադրային ականակիրը մասնակցել Է երկու համատեղ զինավարժանքների Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի եւ Թուրքիայի նավերի հետ եւ մտել Բաթում: Զինավարժանքներին գործի Է դրվել նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Oak Hill նավը, որը Սեւ ծովից հեռացել Է հունիսի 25-ին: Ապրիլին Էսկադրային ականակրն արդեն մտել Էր Սեւ ծով: Իսկ մայիսի սկզբին նավը՝ Roosevelt եւ Donald Cook Էսկադրային ականակիրների ուղեկցությամբ մտել Է Բարենցի ծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Բրիտանացի մի ընտանիք մոտ 140 տարի պահել է Ռուբենսի կտավը՝ առանց իմանալու

 Բրիտանացի մի ընտանիքին պատկանող հավաքածուում 139 տարի պահված կտավը, պարզվել է, ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի աշխատանքն է, գրում է Bird in Flight-ը։

Ընտանիքը մոտ մեկ ու կես դար պահել է «Տիկնոջ դիմանկարը»՝ կարծելով, թե այն նկարված է Ռուբենսի աշակերտի կողմից՝ նրա անմիջական հսկողությամբ։

Sotheby’s-ի մասնագետներին հաջողվել է կտավի հեղինակային պատկանելիությունը հաստատել՝ հեռացնելով դրանից կեղտն ու լաքի շերտը։ Աշխատանքն աճուրդի կհանվի հուլիսի 29-ին, սպասվում է, որ դրա գինը կտատանվի 2․5-3․5 մլն ֆունտ սթերլինգի սահմանում ($3.1 մլն-ից մինչև $4․3 մլն)։

Դիմանկարը թվագրվում է XVII դարին, 1902-ին այն ցուցադրվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում՝ որպես Ռուբենսի աշխատանք։ Ռուբենսը 16-րդ դարի նկարիչ է, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկը։

 

panarmenian.net

«Աերոֆլոտը» մտադիր է մինչև տարեվերջ վերականգնել ուղևորահոսքի կեսը

 «Աերոֆլոտը» մտադիր է մինչև 2020-ի ավարտը վերականգնել ուղևորահոսքի կեսը՝ այսինքն, տեղափոխել մոտ 30 մլն ուղևորի։ Այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ։

Նա նշել է, որ վերականգնումը բավականին բարդ է լինելու, քանի որ ապրիլին ընկերության փոխադրումները նվազել են 95%-ով։ Նա հավելել է, որ եթե հաջողվի պայմանավորվել թռիչքները վերսկսող ընկերությունների հետ, գուցե հնարավոր լինի վերականգնել ավիափոխադրումների 80%-ը, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ Սավելևի` ներքին թռիչքների սահմանափակումների չեղարկումը թույլ կտա վերականգնել 2019-ի ներքին փոխադրումների մակարդակը 2020-ի դեկտեմբերին։ Նա հավելել է, որ շատերը հրաժարվում են թռիչքներից, քանի որ ընդունող քաղաքները կորոնավիրուսի պատճառով սահմանափակող միջոցներ են ձեռնարկում։

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 687,862 դեպք է գրանցվել, որից 454,329-ն ապաքինվել է, մահցել է 10,296-ը։