Մամուլի տեսություն 08.07.2020
Գեներալ Սուլեյմանիի սպանությունը ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտում անվանելու Ագնես Կալամարդի հայտարարությունը այսօր հայտնվել էր իրանական թերթերի խորագրերում
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ը, ինչպես Խորհրդային Միությունը, փլուզման եզրին է
Միացյալ Նահանգներն այս օրերին գտնվում է մի քանի ճգնաժամերի մեջ: Երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, և առողջապահության ոլորտի պատասխանատուները նշում են, որ այն «Միացյալ Նահանգներին ծնկի է բերել»:
Ձրձագետները կարծում են, որ Միացյալ Նահանգներում ներկայիս իրավիճակը նման է Խորհրդային Միության վերջին տարիների վիճակին: «Միացյալ Նահանգները, ինչպես Խորհրդային Միությունը, իր ղեկավարման վերջին տարիներին, տառապում է սխալ ղեկավարության հետևանքներից և երկարատև տնտեսական լարվածությունից ու բռնություններից, որոնք հասել են գագաթնակետին», - ասել է Փրինսթոնի համալսարանի պատմության և արտաքին հարաբերությունների պրոֆեսոր Արվիլդ Ջեյմսը: «Հիմա բոլոր երկրների ուրախությունն այն է, որ ԱՄՆ դոլարի հեգեմոնիան կարող է վերջապես ավարտվել»,- ասել է նա:
Խորասան օրաթերթ
ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտում
Բաղդադի օդանայավաանում գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը վերջապես անդրադարձավ այդ ոճրագործությանն, այն անվանելով ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտում, և հայտարարելով որ Անվտանգության խորհուրդը չի կատարել այս կապակցությամբ իր պարտավորությունը:
BBC- ի և Euronews- ի փոխանցմամբ, Ագնես Կալամարդը հայտարարել է. «Գեներալ Սուլեյմանին Իրաքում Իրանի գործողությունների հրամանատարն էր: Սակայն քանի որ նա որևէ մեկի կյանքին չէր սպառնում, հեևաբար, ԱՄՆ-ի կողմից նարն սպանելն անօրինական էր»:
Իրան օրաթերթ
Բացվում է Թրամփի ընտանիքի գաղտնի արկղը
Միացյալ Նահանգներում այնքան շատ են ցանկանում ծանոթանալ Դոնալդ Թրամփի անձնական կյանքին ու գաղտնիքներին, որ չնայած ընտանիքի ջանքերին՝ կանխելու վերջինիս եղբոր աղջկա ՝ Մերի Թրամփի գրքի հրապարակումը, այն հասանելի կլինի հուլիսի 14-ից սկսած:
Մերին գրել է, որ նախագահը փոքր հասակում ենթարկվել է բռնության և խիստ վախենում էր իր հորից:
Ըստ New York Times- ի, անցյալ շաբաթ Նյու Յորքի դատարանում մերժվել է Թրամփի ընտանիքի կողմից հարուցված դատական հայցը ՝ կանխելու նախագահի եղբոր աղջկա՝ Մերի Թրամփի վիճահարույց «Չափազանց շատ և երբեք ոչ բավարար. ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի հրատարակումը:
Քեյհան օրաթերթ
Մեկ օրում մահացել է 200 հոգի. Սահմանափակումները անհրաժեշտ է վերականգնել
Չնաած Իրանի կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումները վերացնելու նպատակը կորնավիրուսի հետ համակեցությունը և պանդեմիայի հետևանքով տուժած տնտեսվարողներին աջակցելն էր, սակայն վտանգավոր վարքագիծը որ ունեն շատ մարդիկ, հատկապես՝ ֆիզիկական հեռավորությունը չպահպանելը, պատճառ է դարձել, որ մահացության ցուցանիշն Իրանում հասնի 200-ի, այն դեպքում, երբ այն նախկինում 34 էր:
armenpress.am
Թրամփը հայտարարել է, որ բաց է Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպման համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում նոր հանդիպումը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է Grey Television հեռուստաընկերության համար լրագրող Գրետա Վան Սուստեռնին տված հարցազրույցում, որից հուլիսի 7-ին մեջբերումներ Է կատարել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
«Ես հասկանում եմ, որ նրանք (ԿԺԴՀ-ն – ծանոթ. խմբ.) ցանկանում են հանդիպել, եւ մենք դա կանենք այն դեպքում, եթե ես կարծեմ, թե դա օգտակար կլինի»,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը:
Գագաթնաժողովի նպատակահարմարության մասին լրագրողի հարցին Թրամփը պատասխանել Է, որ իրնքը «լավ հարաբերություններ» ունի Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ եւ հանդիպումը «կարող Է» արդյունավետ լինել:
Հունիսի 30-ին, ինչպես հաղորդել Է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը, պետքարտուղարի տեղակալ, Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած հեռախորհրդակցության ժամանակ, նշել Է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի հանդիպումը հազվ թե տեղի ունենա մինչեւ Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Ավելի ուշ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ երկու ղեկավարների միջեւ նոր հանդիպման սպասում Է մինչեւ նոյեմբեր:
Իր հերթին, ԿԺԴՀ-ի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ցոյ Սոն Հին ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի հնարավոր անցկացման մասին հաղորդումների ֆոնին ընդգծել Է, որ Փհենյանն ամերիկյան կողմի հետ բանակցությունների կարիք չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 7-ին հաստատել Է, որ առկա են նոր տվյալներ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին:
«Մենք ընդունում ենք, որ այդ բնագավառում հայտնվում են նոր ապացույցներ, ուստի մենք կարծում ենք, որ պետք Է բաց լինենք այդ տվյալների համար եւ հասկանանք դրանց նշանակությունը»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,-հայտարարել Է վարակի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի մասնագետ, պրոֆեսոր Բենեդետտա Ալեգրանզին: ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովն իր հերթին հայտնել Է, որ կազմակերպությունում քննարկել են օդով կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին ԱՀԿ-ն կհրապարակի տեղեկատվություն, որն իրենք իրենց տրամադրության տակ ունեն:
Նախօրյակին Associated Press (AP) գործակալությունը հաղորդել Էր, որ տարբեր ոլորտների ավելի քան 200 գիտնականներ պաշտպանել են ԱՀԿ-ին եւ մյուս կազմակերպություններին կոչը՝ ընդունելու, որ կորոնավիրուսը կարող Է փոխանցվել օդով: Նրանց կարծիքով՝ այդ տեղեկատությունը կարող Է փոփոխություն մտցնել վիրուսի դեմ պայքարի այն միջոցառումների մեջ, որոնք ձեռնարկվում են ներկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Չինաստանում փլվածքների տակ է մնացել ինը մարդ
Ինը մարդ փլվածքների տակ Է մնացել, որոնք առաջացել են Կենտրոնական Չինաստանի Հուբեյի նահանգում հուլիսի 8-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով: Անցկացվում Է փրկարարական գործողություն:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Հեղեղումների եւ երաժշտի դեմ պայքարի տեղական վարչության տվյալների համաձայն, փլուզումը տեղի Է ունեցել հուլիսի 8-ին, առավոտյան մոտավորապես ժամը 4-ին, Խուանմեյի օկրուգի Դահե ոչ մեծ քաղաքում: Պատահարի վայր են ժամանել փրկարարների, ոստիկանության եւ շտապ օգնության խմբեր: Փրկարարներին նաեւ հաջողվել Է տեղափոխել քաղաքի շուրջ 40 բնակիչների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Ինտրիգային, բայց ոչ վերջնական․ Հնարավոր է՝ երրորդ մարդը բուժված լինի ՄԻԱՎ-ից
Բուժման կուրսի արդյունքում պացիենտի մոտ վիրուսային մասնիկները նվազել են, իսկ 2019-ի մարտից նրա արյան մեջ ՄԻԱՎ այլևս չի հայտնաբերվել։ Սովորաբար մարդկանց մեծ մասի մոտ բուժման կուրսն ավարտելուց հետոմի քանի շաբաթվա մեջ այն վարակը վերադառնում է։
Բուժվելու վերջնական փաստը պարզ կդառնա տղամարդու ավիշ հանգույցները և աղիքները հետազոտելուց հետո։
Մինչ այս ՄԻԱՎ-ից բուժման երկու դեպքի մասին էր հայտնի, այդ ժամանակ կիրառվել էր ողնուղեղի փոխպատվաստումը։ Այն կատարվել էր հակաքաղցկեղային բուժման շրջանակում, իսկ ձերբազատումը ՄԻԱՎ վարակից դիտվել էր որպես կողմնակի ազդեցություն:
panarmenian.net
Իսպանիայում Covid-19-ից կոլեկտիվ իմունիտետ չի զարգացել․ Մահացել է 28,000 մարդ
Իսպանիայում 60,000 մարդու մոտ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բնակչության միայն 5%-ն է զարգացրել կորոնավիրուսի հակամարմիններ։ Անհրաժեշտ է, որ բնակչության 70-90 տոկոսն ունենա իմունիտետ՝ չվարակվածներին պաշտպանելու համար, հայտնում է BBC-ն։
«Չնայած Իսպանիայի վրա Covid-19-ի մեծ ազդեցությանը, տարածվածության աստիճանը մնում է ցածր և ոչ բավարար երամային իմունիտետ ձևավորելու համար», - ասվում է հետազոտության հեղինակների զեկույցում:
Իսպանիան աշխարհում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի թվով առաջատարներից է։ Հուլիսի 7-ի դրությամբ երկրում Covid-ից մահացել է 28,388 մարդ, ընդհանուր վարակվել է 251,789 մարդ։
Վարակի՝ օրգանիզմ թափանցելուց հետո դրանում արտադրվում են հակամարմիններ, որոնք հաջորդ անգամ ներթափանցելու դեպքում արդեն ճանաչում են վարակը և դիմակայում դրանց: