Մամուլի տեսութուն 10.07.2020
Ամերիկացի հանրահայտ ռեփերը, որի մասին ասում են, թե ունի անձի երկվություն, հայտարարել է, որ այլևս չի աջակցում Թրամփին և ցանկանում է դառնալ Միացյալ Նահանգների նախագահ:
Իրան
Ամերիկացի ռեփեր. Ես կլինեմ նախագահ
Ռեփեր Քանյե Վեսթը, օրեր առաջ հայտարարեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Նա նշել է, որ «Սև պանտերա» ֆիլմից հետո ոգեշնչվել է «Վականդա» -ի պետության երևակայական մոդելով: Վեսթը հայտարարել է, որ այլևս Դոնալդ Թրամփի աջակիցներից չէ և պլանավորում է ընտրություններին մասնակցել որպես «Ծննդյան կուսակցության» անդամ։ «Որովհետև երբ ես հաղթեմ, դա կլինի յուրաքանչյուրի ծննդյան օրը», - բացատրել է նա։
«Քանյե Ուեսթը այլևս մտադիր չէ աջակցել Դոնալդ Թրամփին», - գրել է Ֆորբս ամսագիրը չորեքշաբթի օրը 43-ամյա երաժիշտի հետ չորս ժամ տևած հարցազրույցից հետո տպագրված հոդվածում:
Ամերիկահայ գործարար, մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանի ամուսինը, որը չորս տարի առաջ Դոնալդ Թրամփի մեծ կողմնակիցներից էր, այժմ պատրաստվում է առաջադրվել նախագահի պաշտոնում: Որոշ լուրերի համաձայն, Վեսթը տառապում է անձի երկվությամբ:
Ջամե Ջամ օրաթերթ
Լիբերմանն անդրադարձել է Նաթանզում տեղի ունեցած վթարին
Իսրայելի պատերազմի նախկին նախարարը հայտարարել է, որ ըստ ռեժիմի անվտանգության ծառայության մի պաշտոնյայի, Թել Ավիվը պատասխանատվություն է կրում Իրանի Նաթանզ համալիրում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի համար:
Ավիգդոր Լիբերմանը, որը ղեկվարում է «Իսրայելը մեր տունն է» կուսակցությունը, հայտարարել է, որ ռեժիմի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերով, Իսրայելը պատասխանատու է Նաթանզի միջուկային համալիրում տեղի ունեցած միջադեպի համար:
Իսրայելական բանակի ռադիոյին տված հարցազրույցում, նա Բենիամին Նեթանյահուին կոչ է արել լռեցնել այդ պաշտոնյային: «Մաարիվ» թերթի փոխանցմամբ ՝ Լիբերմանն ասել է. «Հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան քարոզարշավ է սկսել՝ «Լիքուդ» կուսակցության արտահերթ ընտրություններում Նեթանյահուին փոխարինելու համար:
Համշահրի օրաթերթ
Չիկագոյում հանգստյան օրերին սպանվել է 13 մարդ, այդ թվում՝ մեկ 7 տարեկան աղջնակ
Իլինոյս նահանգի ամենաբազմամարդ քաղաքում հանգստյան օրերին տեղի ունեցած հրաձգության հետևանքով, սպանվել է 13 մարդ, այդ թվում՝ յոթ տարեկան մի աղջնակ և մի դեռահաս տղա:
Չիկագոյի ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած հրաձգության հեևանքով, 13 մարդ է զոհվել, 59-ը ՝ վիրավորվել: Շաբաթ օրը կեսգիշերից առաջ, չորս զինված անձինք կրակ են բացել Էնգլվուդ տարածքում հավաքված ամբոխի վրա: Դեպքի վայրում մահացել է երկու տղամարդ: Եվս երկու հոգի, այդ թվում՝ 14-ամյա մի դեռահաս, մահացել են հիվանդանոցում: Կրակոցներից հետո հանցագործները դիմել են փախուստի:
Էթեմադ օրաթերթ
Ինչու՞ է գեներալ-մայոր Բաղերին մեկնել Սիրիա:
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մուհամմադ Բաղերիի այցը Սիրիա, այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառված «Կեսարի օրենքի» գործադրումից հետո և Իսրայելի ռեժիմի ավիահարձակումների ֆոնին, վկայում է, որ Իրանը երբեք միայնակ չի թողել իր տարածաշրջանային դաշնակիցներին: Ավելի վաղ, Իրանի ԱԳ նախարարը նույնպես մեկնել էր Սիրիա:
Իսրայելի լրտեսական արբանյակը տիեզերք ուղարկելուց անմիջապես հետո Իրանի կողմից Սիրիայի ՀՕՊ համակարգը ամրապնդելու մասին խոստումը փաստում է, որ դիմադրության առանցքը շարուանկելու է երաշխավորել տարածաշրջանի անվտանգությունը, հակառակ Իսրայելի ջանքերի:
armenpress.am
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել Է հինգով եւ հասել 973-ի, ապաքինվել Է եւս երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 973 Է, ապաքինվել Է 846 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Կարանտինի ռեժիմի մեջ Է գտնվում 4 հազար 851 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո Է 231 պացիենտ:
Արտասահմանյան երկրներից բուժման համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 28-ով ավելացել Է, նրանք բոլորը զինծառայողներ են, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակիցներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 11,8 միլիոն դեպք, ավելի քան 545 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային կոչ Է արել՝ չփոխել Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը
ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային հորդորում Է՝ չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյա) տաճարի կարգավիճակը եւ այն մզկիթ չդարձնել՝ մատնանշելով իրավական պարտավորությունները, հաղորդել Է «Արմենպրես»-ը:
Սուրբ Սոֆյան, որպես «Ստամբուլի պատմական շրջանների» մաս, համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ մտնում Է որպես թանգարան: Դա ինքնին հանգեցնում Է մի շարք իրավական պարտավորությունների ու պարտականությունների: Այսպիսով, պետությունը պետք Է ապահովի, որպեսզի օբյեկտների համընդհանուր բացառիկ արժեքն այս տարածքում ոչ մի ձեւով չփոխվի»,-ասվում Է կազմակերպության հայտարարության մեջ: ՅՈւՆԵՍԿՕ-ն Անկարային ուղարկել Է անհանգստություն արտահայտող մի քանի նամակ՝ կապված տաճարի կարգավիճակը փոխելու հետ:
Կազմակերպությունը Թուրքիային երկխոսության կոչ Է անում՝ նախքան որեւիցե որոշում ընդունելը: Կազմակերպությունը նշում Է, որ նման օբյեկտներում ցանկացած փոփոխության համար պետությանն անհրաժեշտ Է սկզբում ծանուցում ուղարկել ՅՈւՆԵՍԿՕ եւ, անհրաժեշտության դեպքում, ստուգման հարցում անել Համաշխարհային ժառանգության կոմիտեից: Թուրքիայում ներկայում ակտիվորեն քննարկվում Է Սուրբ Սոֆյայի տաճարի վերածումը մզկիթի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել Է, որ սպասում Է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ եւ կվարվի այդ որոշմանը համապատասխան: Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել Է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Պետխորհուրդը կարծում Է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար Է նախագահի հրամանագիրը: Սպասվում Է, որ Պետխորհուրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Չինաստանը ահազանգում է Ղազախստանում անհայտ թոքաբորբի հայտնվելու մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ղազախստանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է երկրում նոր անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին չինական դեսպանության հայտարարությունից հետո։ Այս մասին ԱՀԿ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։
Չինական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ դրա մահացության աստիճանը ավելի բարձր է, քան կորոնավիրուսինը, միայն հունիսին անհայտ վիրուսից մահացել է ավելի քան 1700 մարդ, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ։
South China Morning Post պարբերականը գրում է, որ թեպետ Չինաստանի դեսպանությունը հիվանդությունը նկարագրում է որպես անհայտ թոքաբորբ, Ղազախստանի պաշտոնական կառույցները այն անվանում են թոքաբորբ։
CNN-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի առողջապահության նախարարությունը ընդունում են անորոշ էթոլոգիայի թոքաբորբի վիրուսի առկայությունը, սակայն ժխտում են դրա բռնկման նոր կամ անհայտ լինելը։
panarmenian.net
ՌԴ ՊՆ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութը իմունային պատասխան է ձևավորել
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ կամավորների երկու խմբի վրա փորձարկվելուց հետո նրանց մոտ ձևավորվում է իմունային պատասխան, ինչը պատվաստանյութի արդյունավետության նշան է, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես փոխանցում է RBC-ն, Նախարարությունը Համաճարակների և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ միասին՝ մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման կլինիկական փուլի ավարտական հատվածը: Հուլիսի 15-ին առաջին խմբի կամավորները, որոնք պատվաստվել են, վերջնական հետազոտություն կանցնեն և դուրս կգրվեն հիվանդանոցից:
Հուլիսի 13-ին փորձարկման երկրորդ խմբի մասնակիցներին երկրորդ ներարկում կարվի. առաջինը պատվաստանյութի արդյունավետությունն ու իմունոգենությունը ստուգելն է, երկրորդը պետք է ամրացնի իմունիտետը:
Նշվում է, որ այժմ բոլոր կամավորներն իրենց լավ են զգում և պատվաստանյութից կողմնակի որևէ ազդեցություն չկա:
Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին, երբ պատվաստվել են 18 կամավոր: 5 օր անց պատվաստվել է նաև կկամավորների երկրորդ՝ 20 հոգանոց խումբը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ ՌԴ-ում կորոնավիրուս հաստատվել է 706,000-ից ավելի մարդ, մահացել է 10,800-ից ավելի հիվանդ:
panarmenian.net
Համաձայնություն կա․ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերակառուցվի բնօրինակի պես
Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը կվերակառուցվի այնպես, ինչպես հրդեհից առաջ էր, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նորանշանակ նախարար Ռոզլին Բաշլոն` նշելով, որ այդ թեմայով կարևոր փոխհամաձայնություն կա, փոխանցում է Urban Fusions-ը:
Նախարարը նշել է, որ թեմայի վերաբերյալ փոխհամաձայնություն կա հանրային կարծիքի և որոշում կայացնողների միջև։ Այնուամենայնիվ, Բաշլոն նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու է երկրի ղեկավար Էմանուել Մակրոնը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր, որ տաճարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում։
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր 2019-ի ապրիլի 15-ին։ Մոտ 850 տարվա գոթական տաճարի տանիքն ամբողջությամբ այրվել էր։
2019-ին առաջարկվել էր նաև Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին ջերմոց կառուցել։ Նախագծով առաջարկվում էր տաճարի առաստաղն ու աշտարակը վերականգնել ապակյա կոնստրուկցիաներով: