Մամուլի տեսություն 13.07.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122875-Մամուլի_տեսություն_13.07.2020
Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերը հարձակվելով բողոքի ակցիայի մասնակիցների վրա, ճնշել են նրանց: Ցուցարարները բողոքում են տնտեսական ծանր պայմանների դեմ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 13, 2020 13:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.07.2020

Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերը հարձակվելով բողոքի ակցիայի մասնակիցների վրա, ճնշել են նրանց: Ցուցարարները բողոքում են տնտեսական ծանր պայմանների դեմ:

«Քեյհան»օրաթերթ

Եմենի ժողովրդի 66 տոկոսն ուտելու բան չունի

Սաուդյան կոալիցիան արդեն հինգ տարի շարունակ ամերիկյան, բրիտանական ու ֆրանսիական ռումբերով հարձակվումներ է իրականացնում Եմենի վրա, ինչը հանգեցրել է  հարյուր հազարավոր երեխաների ու կանանց մահվան և այդ աղքատ երկրի ենթակառուցվածքների ոչնչացման: Այդ երկրի բռնի շրջափակման հետևանքով ևս Եմենի մեծ թվով քաղաքացիներ զոհվում են: Եմենում քաղցած մարդկանց քանակի վերաբերյալ վերջերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ Եմենի բնակչության 66 տոկոսն  ընդհանրապես ուտելու բան չունի, իսկ նրանց 11 տոկոսը  տառապում է սուր թերսնումից:

 

«Խորասան» օրաթերթ

Թեժ ամառ Թել Ավիվում

Իսրայելում տիրող տնտեսական ծանր իրավիճակի և կորոնավիրուսի դեմ պայքարում Նեթանյահուի կառավարության անկարողության նկատմամբ լայնամասշտաբ ցույցեր են տեղի ունեցել: Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերը հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա: Ցուցարարները փակել են  Թել Ավիվի Ռաբին հրապարակ տանող գլխավոր ճանապարները; Նրանք  կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «կաշառք, խարդախություն և դավաճանություն» և վանկարկել են Նեթանյահուի  դեմ ուղղված կոչեր:

Սիոնիստական ռեժիմի որոշ լրատվամիջոցներ բողոքարարների թիվը 10 հազար են հայտարարել: 

 

 «Իրան» օրաթերթ

Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել մի քանի ամերիկացի օրենսդիրների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմաբ՝ որպես պատասխան քայլ ամերիկյան կողմից չինացի  պետական պաշտոնյաների դեմ սահմանված  սահմանափակումների: Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, նրանց մեղադրելով Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում ույղուրների և այլ մուսուլմանների նկատմամբ ոտնձգությունների  մեջ: 

Չինաստանի ԱԳՆ խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.«Ի պատասխան ամերիկյան կողմի  անիրավական գործողությունների, Չինաստանը որոշում Է ընդունել պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազտության հարցերով դեսպան Սեմ Բրաունբեկի, սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Քրուզի, ինչպես նաև կոնգրեսական Քրիս Սմիթի նկատմամբ»:

Նրա խոսքով՝ պատժամիջոցներն այսօր ուժի մեջ կմտնեն: 

 

«Քեյհան» օրաթերթ

Իրաքցիները հարձակվել են ԱՄՆ-ի ռազմական շարասյան վրա

Իրաքի տեղական աղբյուրները հաղորդել են, որ շաբաթ գիշեր  Իրաքի կենտրոնում գտնվող Դիվանյա  նահանգում  հարձակում է իրականացել ամերիկյան ռազմական տեխնիկայի շարասյան վրա։ Իրաքի  ռադիոն հաղորդել է,որ այդ հարձակման հետևանքով հրկիզվել են ԱՄՆ-ի բանակին պատկանող չորս մեքենա: 

 

Armenpress.am

Ադրբեջանի կողմից հրետակոծություններն ու ԱԹՍ-ի կիրառումը նվազել է, հայկական կողմը կորուստներ չունի.ՊՆ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը` նշելով, որ հայկական կողմը Տավուշի կողմից Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում կորուստներ չունի:

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է,  այս  պահի  դրությամբ  հրետակոծություններն  ու  հարվածային   ԱԹՍ-ի  կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրել է Ստեփանյանը:

 

Armenpress.am

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցը է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

 

 Tert.am

ԱՄՆ-ն 1,3 մլրդ դոլարի մաքսատուրք կսահմանի Ֆրանսիայից ապրանքների ներկրման համար

Միացյալ Նահանգները մտադիր է 25%-ի չափով հավելյալ մաքսատուրք սահմանել Ֆրանսիայից ապրանքների ներկրման համար. խոսքը մոտ 1,3 մլրդ դոլարի մասին է, գրում է New York Times-ը:Մաքսատուրքերը գանձվելու են  հաջորդ տարվա հունվարից: Դրանք վերաբերելու են տարբեր ապրանքների՝ դիմահարդարման պարագաներից մինչ պայուսակների ներկրմանը:Մաքսատուրքերի սահմանումը պայմանավորված է  Ֆրանսիայի՝ թվային ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյանների նկատմամբ նոր հարկեր սահմանելու որոշմամբ: Որոշումը վերաբերում է ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին, որոնք ստիպված կլինեն Ֆրանսիայում իրենց գործունեության ընդհանուր շրջանառության 3%-ը որպես հարկ վճարել:

 

1in.am

ՀԱՊԿ աննախադեպ որոշումը

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ Հայաստանի Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ: ՀԱՊԿ-ի որոշումը գործնականում աննախադեպ է, որ կայացվել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցից հետո: Որոշումը Հայաստանի պահանջով է, թե ոչ՝ բարդ է ասել, սակայն ՀԱՊԿ-ը փաստացի առաջին անգամ է այդպես արձագանքում հայ-ադրբեջանական սահմանի լարմանը, ինչը խոսում է այն մասին, որ իրավիճակն արտառոց է: Թե հատկապես ինչով է այն արտառոց՝ կարող ենք ենթադրել:

Այստեղ անշուշտ դեր ունի թե՛ Հայաստանում հանրային վստահություն ունեցող, լեգիտիմ քաղաքական ղեկավարության հանգամանքը, ինչը ՀԱՊԿ-ը դնում է քաղաքական որոշակի պատասխանատվության առաջ, թե՛ իհարկե ընդհանրապես համաշխարհային և ռեգիոնալ ռազմաքաղաքական միջավայրը: Այդ համատեքստում ՀԱՊԿ-ի քայլը կարող է պայմանավորված լինել նաև ռուս-թուրքական հարաբերության ներկայիս բարդ ընթացքով և կասկածներով, որ ռեգիոնալ ապակայունացման փորձ կարող է անել հենց Անկարան՝ այդպիսով փորձելով ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա, քանի որ ապակայունացումը ներկայումս ամենից քիչ է բխում Ռուսաստանի շահից:

Կա տարածված կարծիք, որ Մոսկվային է ձեռնտու հայ-ադրբեջանական լարվածությունը, քանի որ դրանով կառավարվում են թե՛ Երևանը, թե՛ Բաքուն: Իրավիճակը, սակայն, բավականին բազմաշերտ է այդպիսի միարժեք և ըստ էության շտամպային գնահատականի համար: Ռուսաստանը ներկայումս ունի բազմաթիվ էական թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցեր, որոնք զգալիորեն թուլացնում են Կովկասի անվտանգային համակարգում Մոսկվայի կառավարման կարողությունը: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք այդ մասին՝ դիտարկելով հենց այն, որ Մոսկվայի կարողությունների այդ թուլացումը կարող է ստեղծել որոշակի անվտանգային վակուում, ինչն էլ կփորձի օգտագործել Բաքուն կամ Անկարան՝ Բաքվի միջոցով:

Այստեղ է թերևս նաև պատճառը, որ Հայաստանի զինված ուժերը ադրբեջանական «ուազային դիվերսիայի» անհասկանալի փորձին տվել են առերևույթ չափազանց ուժգին և անհամարժեք պատասխան՝ հակառաորդին պատճառելով թե՛ մարդկային, թե՛ նաև տարածքային կորուստ: Ընդ որում, դիտարկելով համացանցում տարածված լուսանկարները, որոնք Ադրբեջանի կորցրած դիրքերի մասին են, հնարավոր է ասել, որ խոսքը ռազմավարական գերնշանակության դիրքի մասին է: Եվ այդ ուժեղ հարվածն ունի նաև ուժեղ ռազմաքաղաքական ազդակ, որ ռեգիոնալ անվտանգային համակարգի կառավարման հարցում Ռուսաստանի կարողությունների նվազման հանգամանքը ամենևին չի ենթադրելու նաև համարժեք պատասխանի և ռազմական ուժգին գործողության ու կամքի նվազում հայկական կողմում: Մի բան, որի պատրանքը կար Ադրբեջանում, որտեղ բացահայտ էին դատողություններ անում, թե Ռուսաստանի և Հայաստանի խնդիրներից օգտվելու ժամանակն է: Դա բերեց ընդամենը Ադրբեջանի անժամանակ կորուստների: Ու նաև ՀԱՊԿ աննախադեպ որոշման, որով փաստորեն կազմակերպությունը ճանաչեց Հայաստանի պատասխանի այդ իրավունքը:

Իհարկե, կարևոր է նաև տեսնել, թե ինչ է լինելու Մշտական խորհրդի արձագանքը բովանդակային իմաստով: