Մամուլի տեսություն 14.07.2020
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի գենոմը մուտատցիայի է ենթարկվել և հիմա հիվանդությունը կարող է սպանել նաև երեխաներին ու նորածիններին:
Իրան օրաթերթ
Նավը կրակ ի մեջ է, Պենտագոնը՝ լռության
Կալիֆոռնիայում գտնվող Bonhomme Richard ամերիկյան ռազմնավի վրա բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 57 մարդ վիրավորվել է: Նավի վրա, որը նավարկում էր Հարավային Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի ռազմածովային բազա՝ հերթական վերանորոգելու նպատակով, կիրակի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել; և հրդեհ է բռնկվել: Վթարի վայրի օդային կադրերը ցույց են տալիս, որ 257-մետրանոց նավը համարյա ամբողջությամբ ծածկված է ծխի շերտով, իսկ հրդեհաշիջման նավերը պայքարում են կրակի դեմ: Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց ՝ ծուխ շնչելու կամ այրվածքների ստանալու հետևանքով: Այս մասին հաղորդել է BBC- ն՝ մեջբերելով ԱՄՆ ռազմածովային ուժերի խոսնակ Չարլզ Բրաունին:
Էբթեքար օրաթերթ
Միջազգային համակարգը չի վերադառնալու «ջունգլիների օրենքի» գերակայության դարաշրջանին
ՀԳՀԾ-ի ստորագրման 5-րդ տարելիցի կապակցությամբ ընթարցած հաղորդագրության մեջ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Իրանի միջուկային ծրագիրը այլևս չունի գործողությունների սահմանափակումներ (ներառյալ՝ ուրանի հարստացման կարողությունը, հարստացման տոկոսը, հարստացված նյութերի քանակը և հետազոտությունն ու զարգացումը), և հիմնված է բացառապես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական կարիքների բավարարմանը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը՝ երաշխիքային պարտավորություններին համապատասխան և լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացումը, շարունակվում է»:
Դոնալդ Թրամփը փորձում է առաջիկա նախագահական ընտրություններում առաջացած խնդիրների պատճառով հաղթանակի հասնել Իրանի նկատմամբ իր արտաքին քաղաքականության մեջ, և փորձում է ՀԳՀԾ-ի չեղարկմամբ. թույլ չտալ, որպեսզի համաձայնագրով նախատեսված Իրանի քաղաքկան շահն ապահովվի:
Արմանե Մելիի օրաթերթ
Կորոնավիրուսի երկրորդ ալիքի թիրախը նորածիններն ու մանկահասակ երեխաներն են
Իրանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 200 դեպք և մասնագետներին անհանգստացնում է այս տեմպը: Առողջապահության ոլորռտի մասնագետները նշում են, որ վիրուսի գենումը ենթարկվել է մուտացիայի և այժմ սպառնում է նաև նարոածինների ու երեխաների կյանքին:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ի ընտրություններում որոշումը կայացնում է էլեկտորալ քարտը
Ինչպես որ պարզ է դառնում, ԱՄՆ-ում ընտրությունները կախված են մի քանի գործոններից: Առաջին եհրթին այն, որ և դեմոկրատները և հանրապետականներն ազդված են երկրի արտաքին քաղաքականությունից ու ներքին հարցերից: Մյուս կողմից, լոբբինգը և փողը մեծ նշանակություն ունեն այս փուլում:
Իսկ էլեկտրոալ քարտը, որ ունեն 537 կոնգրեսականներ, վճռորոշ դեր է կատարում ընտրություններում: Նույնիսկ եթե երկու թեկնածուների միջև տարբերությունը լինի մինչև 10 միլիոն ձայն, այդ քարտերը վճռորոշ դերակատաորթյուն են ունենում:
Սիոնիստական լոբբին նախընտրում է Սպիտակ տանը կրկին տեսնել Թրամփին, որպեսզի Վաշինգտոնը շարունակի աջակցել Թել Ավիվին: Այս հարցը նույնպես վճռորոշ նշանակություն ունի:
armenpress.am
Ռուսաստանը հանում է ժամանողների համար պարտադիր ինքնամեկուսացման պահանջը
Ռուսաստանի Դաշնությունում հուլիսի 15-ից ժամանողների համար այլևս չի գործի 14 օրով պարտադիր ինքնամեկուսացման պահանջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստան այցելողները, սակայն, իրենց հետ պետք է պարտադիր ունենան կորոնավիրուսի թեստի բացասական լինելը հավաստող փաստաթուղթ:
Ռուասատանի Դաշնությունը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում չորրորդն է: Այստեղ կա կորոնավիրուսի հաստատված 733 հազար 699 դեպք, կորոնավիրուսից ապաքինվել է՝ 504 հազար 21, մահացել՝ 11 հազար 439 մարդ:
armenpress.am
Աֆղանստանի նախագահը դատապարտել Է թալիբների գրոհը Սամանգանի նահանգում
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել Է թալիբների կողմից իրականացված գրոհը Սամանգանի նահանգում՝ Աֆղանստանի անվտանգության ազգային դիրեկտորատի շենքի մերձակայքում, եւ այն որակել Է որպես ահաբեկչական գործողություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վճռականորեն դատապարտել Է այդ հանցավոր եւ անմարդկային գրոհը եւ հայտարարել. «Այդ ահաբեկչական գործողությունը ցույց Է տալիս, որ թալիբներն առաջվա պես կողմնակից են բռնությանը եւ պատերազմը շարունակելուն»,-ասվում Է Twitter-ում զետեղված նախագահական պալատի հայտարարության մեջ:
Նախագահը վերստին կոչ Է արել «Թալիբան» շարժմանը՝ դադարեցնել մարտական գործողությունները եւ վերջ տալ Աֆղանստանի խաղաղ բնակիչներին սպանելուն: Նա հավելել Է, որ բռնության եւ պատերազմի Էսկալացիան վնաս Է հասցնում խաղաղության գործընթացի առաջընթացին:
Ուժգին պայթյունը հուլիսի 13-ին որոտացել Է Սամանգանի նահանգի Այբաք քաղաքում՝ Աֆղանստանի անվտանգության ազգային դիրեկտորատի շենքի մերձակայքում: 1TV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթել Է ականապատված ավտոմեքենա, ինչից հետո շենք են թափանցել հարձակվողները:
Պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Սամանգանի նահանգապետը 1TV հեռուստաալիքին հայտնել Է, որ բոլոր չորս հարձակվողները, որոնք պայթյունից հետո թափանցել են շենք, ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել Է 11 մարդ, եւս 63-ը վերքեր են ստացել: Հեռուստաալիքը հայտնել Է, որ Այբաքում հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
ԵՄ-ի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները քննարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարը
Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մալթայի եւ Իսպանիայի ներքին գործերի նախարարները, ինչպես նաեւ պրոֆիլային եվրակոմիսարները Ալժիրից, Լիբիայից, Մավրիտանիայից, Մարոկկոյից եւ Թունիսից ժամանած իրենց պաշտոնակիցների հետ քննարկել են «փոխադարձ պարտավորությունների ամրապնդումը՝ միգրանտների անօրինական փոխադրումը կանխելու եւ դրա դեմ պայքարի հարցում»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Իտալիայի գերատեսչության հաղորդագրության մեջ: Հանդիպումը, որն անցկացրել Է իտալական կողմը, տեսախորհրդաժողովի ձեւաչափով տեղի Է ունեցել Տրիեստ հյուսիսային քաղաքից:
«Մասնակիցներն ընդգծել են, որ մարդկային տառապանքների նվազումը, խոցելի բնակչության շահագործման դեմ պայքարը եւ մարդկանց զոհվելը ծովում ու ցամաքում մնում են իրենց ընդհանուր բարոյական պարտքը եւ բոլորի ընդհանուր խնդիրը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Նախարարները նշել են աջակցությունը իրավապահ եւ սահմանապահ մարմիններին, որոնք զբաղվում են ծովում եւ ցամաքում փրկարարական աշխատանքներով եւ միգրանտների փոխադրմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությունների ոչնչացմամբ: Տեսախորհրդաժողովի մասնակիցները պարտավորվել են շարունակել աֆրիկացի պաշտոնակիցների հետ երկխոսությունը՝ որոշելու համար միգրանտների դեմ պայքարում համագործակցության ապագա ուղղությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ԵՄ իրական ՀՆԱ-ն 2019-ի ցուցանիշին կվերադառնա միայն 2022-ին
Եվրամիության երկրների ՀՆԱ-ն 2019-ի ցուցանիշին կվերադառնա միայն 2022 թվականին, իսկ մինչ այդ կպահանջվեն տնտեսության կառուցվածքային էական վերափոխումներ, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի եվրոպական դեպարտամենտի ղեկավար Փոլ Թոմսենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այժմ ակնկալում ենք, որ ԵՄ իրական ՀՆԱ-ն 2020-ին 9․3%-ով կկրճատվի, ապա 2021-ին կավելանա 5․7%-ով և 2019-ի ցուցանիշին կվերադառնա միայն 2022-ին»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե գտնվի կորոնավիրուսի բուժման արդյունավետ մեթոդ, տնտեսության վերականգնումը կարող է ավելի արագ ընթանալ։
Թոմսենը հնարավաոր է համարել նաև հակառակ սցենարը, եթե վարակի տարածման նոր և մասշատաբային ալիք լինի։
Նրա խոսքով՝ հետճգնաժամային տնտեսությունը կարող է նման չլինել 2019-ի տնտեսական օրինակին և երկրների իշխանությունները պետք է պատրաստ լինեն այն իրավիճակին, որ պանդեմիան շարունակվելու է մի քանի տարի։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը մոտ 5%-ի անկում կգրանցի, սակայն հաջորդ տարի կվերականգնվի՝ 5․4%-ով։ Հուլիսի 13-ի դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 12․9 մլն-ը։
panarmenian.net
Գեյթսը զգուշացնում է՝ համաճարակը կարող է դանդաղեցնել այլ հիվանդությունների դեմ պայքարը
11 հուլիսի 2020 - 17:12 AMT
PanARMENIAN.Net - Covid-19-ի համաճարակը խափանումներ է առաջացնում առողջապահական համաշախարհային մատակարարումների շղթայում՝ դանդաղեցնելով այլ հիվանդությունների, այդ թվում՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը։ Այս մասին, CNN փոխանցմամբ, ասել է միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։
ՁԻԱՀ-ին նվիրված միջազգային կոնֆերանսին ելույթ ունենալիս Գեյթսը հայտնել է, որ ՄԱԿ-ի և Համաշխարհային ֆոնդի կանխատեսումներով, այդ խափանումները կարող են պատճառ դառնալ, որ միայն Աֆրիկայում համապատասխան բուժումից զրկվի 100,000 մարդ։
Նա զգուշացրել է, որ եթե դեղերը և պատվաստանյութերը շուկա մտնեն բարձր գներով և ոչ թե տրվեն նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը, մարդկությունը կունենա ավելի երկար, անարդարացի և մահացու պանդեմիա։
«Մեզ անհրաժեշտ են առաջնորդներ՝ հավասարության հիմքի վրա հատկացումներ անելու բարդ որոշումներ կայացնելու նպատակով»,- ասել է նա։
panarmenian.net
ԱՀԿ․ Այժմ աշխարհում կորոնավիրուսը հաղթահարելու շանսը ծայրահեղ ցածր է
Հնարավորությունը, որ ներկա իրավիճակում աշխարհը կկարողանա ազատվել կորոնավիրուսից, ծայրահեղ ցածր է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակներիծրագրի ղեկավար Մայք Ռայանը, փոխանցում է «Վեդոմոստին»։
Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածման վտանգն այս կամ այն երկրում կլինի միշտ և խոսքն ինչպես երկրի ներսում վարակի տարածման, այնպես էլ այլ երկրներից բերովի դեպքերի մասին։
Ռայանի խոսքով՝ վիրուսի տարածման հարցում մեծ վտանգ են ներկայացնում զանգվածային միջոցառումները, քանի որ դրանք կարող են դառնալ վարակի մեծ օջախներ։
Հուլիսի 11-ի դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 12․3 մլն-ից ավելի մարդ, 556,863 հոգի մահացել է։
Հունիսին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում նկատվել էր կորոնավիրուսի նոր բռնկում, որը ենթադրաբար կապված էր այլ երկրներց վարակի բերովի դեպքերի հետ, հետագայում նաև վարակի դեպքեր էին հաստատվել տեղի բնակիչների մոտ։ Պեկինի իշխանությունները վարակի դեպքերը կապել էին քաղաքում գործող մթերային շուկայի հետ։