Մամուլի տեսություն 15. 07. 2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122970-Մամուլի_տեսություն_15._07._2020
ԱՄՆ առողջապահության պաշտոնյաները նախազգուշացրել են մարդկանց՝ մնալ տներում՝ Սան Դիեգոյի ափերիմոտ USS Bonham Richard ռազմանավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանով բարձրացած ծխի պատճառով:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 15, 2020 09:59 Asia/Tehran

ԱՄՆ առողջապահության պաշտոնյաները նախազգուշացրել են մարդկանց՝ մնալ տներում՝ Սան Դիեգոյի ափերիմոտ USS Bonham Richard ռազմանավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանով բարձրացած ծխի պատճառով:

Մարդոմսալարի օրաթերթ

Գաղտնիքներ՝ ամերիկյան ռազմանավի պայթյունի շուրջ

ԱՄն-ի բանակը պատրաստվում է վատագույն սցենարին՝ ամբողջությամբ խորտակել Bonhomme Richard նավը: Սակայն այդ դեպքում, նավի վրա եղած վառելիքը կաղտոտի ջուրը: Նավաստիներն այս պահին փորձում են անել հնարավոր ամեն ինչ ՝ այդ սցենարին չդիմելու համար:

ԱՄՆ ափամերձ գվարդիան վարձել է նավթի մաքրման մի խումբ, որը նավթի թափվելու դեպքում մաքրելու է ջուրը: ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը դադարեցրել է նաև օդային և ծովային երթևեկությունը նավից մի քանի մղոն հեռավորության վրա:

Առողջապահության ներկայացուցիչները նախազգուշացրել են մարդկանց մնալ տանը, քանի որ   հրդեհի հետևանքով թթվային ծուխը տարածվել է Սան Դիեգոյի շրջանում: հրդեհի հետևանքով,  առնվազն 59 մարդ, այդ թվում ՝ 36 նավաստի և 23 քաղաքացիական անձ վնասվածքներ են ստացել:

 

ԱՄՆ-ն և Իսրայելը վախենում են Իրան-Չինաստան գործարքից

The Washington Post- ը գրել է. «Առևտրային պատերազմը և սակագների պարտադրումը Պեկինի վրա և տնտեսական ճնշումները Թեհրանի վրա դեռ չեն բավարարել Թրամփի ցանկությունները, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Թրամփի երկու թշնամիները կարող են գտնել մի ընդհանուր ընդհանուր հիմք՝ ԱՄն-ի դեմ պայքարելու համար»:

«Այս համաձայնագիրը կարող է խթանել երկու երկրների հետախուզական և անվտանգության համագործակցությունը, ներառյալ՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները», - մեջբերում է The Washington Post-ը, վկայակոչելով Իրանի արտգործնախարար Մոհամադ  Ջավադ Զարիֆին: Նա այդ մասին  հայտարարել է  Իսլամական խորհրարանում: Զարիֆը նշել է, նոր Թեհրան-Պեկին  25-ամյա համաձայնագրի համաձայն, աճելու է  չինական ընկերությունների ներկայությունը Իրանի երկաթուղային, նավահանգիստներում և կապի նախագծերում:

 

Ջավան օրաթերթ

ԻՀՊԿ գլլխավոր հրամանատար. մենք շրջանցում ենք խնդիրները

ԻՀՊԿ  գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, նախօրեին ռազմական հրամանատարների ներկայությամբ ունեցածելությում հայտարարել է, որ ներկայումս թշնամիների հետ լայնամասշտաբ պատերազմի հիմնական մարտադաշտը տնետսությունն է.

Նա հավելել է. «Իրանի ռեժիմի և  ժողովրդի թշնբամիները ցանկանում են կոտրել մեր կամքը  և մեզ իրենցից կախվածության մեջ պահել»:

 

Էբթեքար օրաթերթ

Արդյոք ՀԳՀԾ-ն վերջին ատսնամյակի դիվանագիտական ձեռքբերումն է՞ր

Երեկ լրացավ Իրանի միջուկային համաձայնագրի ստորագրման հինգերորդ տարին: Համաձայնագիրն  այս տարիների ընթացքում կանգնել է բազմաթիվ խնդիրների առաջ::

Եվ այսօր, 5 տարի անց, համաձայնագրի երեկվա ու այսօրվա  ընդդիմադիրներն այն համարում են բացարձակ վնաս երկրի համար: Սակայն ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը համոզված է, որ այն ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումն է եղել վերջին մեկ տասնամյակում:
Այդուհանդերձ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը պատճառ դարձավ, որ  պատժամիջոցները շարունակեն ճնշում գործադրել Իրանի վրա: Այդ պաըտճառով, ոմանք համոզված են, որ ՀԳՀԾ-ից մնացել է միայն  դրա կեղևը:

 

 

armenpress.am

Ավելի քան 2,6 հազար քաղաքացի Է զոհվել ու տուժել Աֆղանստանում

 Տարբեր գրոհների հետեւանքով Աֆղանստանում ավելի քան 2,6 հազար խաղաղ բնակիչ Է զոհվել ու տուժել վերջին հինգ ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության գործակալությունների տվյալները: Հեռուստաալիքի հաղորդման համաձայն, 2 հազար 685 քաղաքացի Է զոհվել ու վերքեր ստացել հունվարի 21-ից մինչեւ հունիսի 20-ն ընկած ժամանակաշրջանում: Այդուհանդերձ, չի ճշտվում, թե կոնկրետ քանի մարդ Է զոհվել եւ քանիսը՝ տուժել:

Հեռուստաալիքը նշում Է, որ տվյալները զոհվածներին ու տուժածներին ներառում են հունվար ամսից, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան»-ի հաշտության համաձայնագրի ստորագրումից մեկ ամիս առաջ, մինչեւ հունիս, այսինքն՝ պայմանագրի ստորագրումից հետո եւս չորս ամիս: Տվյալները ցույց են տալիս, որ «հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում ավելացել են համաձայնագրից մեկ ամիս առաջվա համեմատությամբ», նշում Է հեռուստաալիքը: Եթե հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 19-ը գրանցվել Է 351 զոհված ու տուժած, ապա փետրվարի 20-ից մինչեւ մարտի 19-ը դրանց թիվը հասել Է 553-ի: Նշվում Է, որ փետրվարի 11-ը դարձել Է այն օրը, երբ զոհվել ու տուժել են առավել մեծ թվաքանակով՝ 180 խաղաղ բնակիչներ: Հեռուստաալիքի տվյալները նաեւ ցույց են տալիս, որ հինգ ամսվա ընթացքում «Թալիբան»-ը կատարել Է 5943 գրոհ այն դեպքում, երբ աֆղանցի զինվորականները 1569 գործողություն են իրականացրել խմբավորման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Ճապոնիայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել Է 136-ի

 Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակման առնվազն 36 նոր դեպք Է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը: Նշվում Է, որ ախտահարման նոր դեպքերը հայտնաբերվել են Քեմփ Հանսեն ռազմակայանում:

Այսպիսով Ճապոնիայում տեղաբաշխված ամերիկացի զինծառայողների թվում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 136-ի: Հուլիսի 13-ին Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն լրագրողներին հայտնել Է, որ Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցներն ունեցել են թերություններ: Միեւնույն ժամանակ Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել Է, որ երկրի իշխանություններն ամերիկյան զինվորական հրամանատարության հետ սերտ շփման մեջ են ստեղծված իրավիճակի շուրջը:

Հուլիսի 11-ին Օկինավայի իշխանությունները հայտնել են, որ Ֆուտեմա ավիաբազայում եւ Քեմփ Հանսեն ռազմակայանում կարանտին Է սահմանվել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հուլիսի 7-ից մինչեւ 11-ն այնտեղ հայտնաբերվել Է վարակման 61 դեպք ամերիկացի զինծառայողների թվում: Հուլիսի 10-ին Ճապոնիայում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զինվորական հրամանատարությունը որոշում Է կայացրել վերադարձնել զինծառայողների համար սահմանափակումները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 22 հազարը: Մահացու վախճանների քանակը կազմել Է 997: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 18,9 հազար մարդ, Ըստ որում 34 պացիենտ մնում Է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Մահմեդականների աղոթքի ժամանակ Սբ Սոֆիայի քրիստոնեական սրբապատկերները կծածկվեն

  Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական պատկերները մահմեդականների աղոթքի ժամանակ կծածկվեն կտորով կամ լազերով, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիկը, փոխանցում է Al Jazeera-ն։

Խոսնակը հայտնել է, որ բոլոր մյուս ժամերին քրիստոնեական պատկերները բաց կլինեն և ցանկացողները կկարողանան տեսնել դրանք, քանի որ տաճարի մուտքն ազատ կլինի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։

Ավելի վաղ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԵՄ-ն, քննադատել էին Թուրքիայի ղեկավարության որոշումը։ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Դրան ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, թե Սուրբ Սոֆիան իրենց սեփականությունն է, և ոչ ոք չի կարող խառնվել երկրի ինքնիշխան իրավական գործերին։

Սբ Սոֆիայի տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։

 

panarmenian.net

ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչը՝ դադարեցնել մարտերը հայ-ադրբեջանական սահմանին

  ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը փոխանցել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ խոսնակը կոչ է անում ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից:

Նա ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն այդ վտանգավոր իրավիճակի կարգավորման և խաղաղ, բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ նրանց ջանքերին:

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։