Մամուլի տեսություն 17.07.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123069-Մամուլի_տեսություն_17.07.2020
Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին ինքնազսպվածության և բախումները դադարեցնելու կոչ է արել, հավելելով, որ Թեհրանի դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ, չի փոխվել:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 17, 2020 09:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.07.2020

Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին ինքնազսպվածության և բախումները դադարեցնելու կոչ է արել, հավելելով, որ Թեհրանի դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ, չի փոխվել:

Ջամե Ջամ

Իրանի դիրքորոշումը ԼՂ կոնֆլիկտի շուրջ, չի փոփոխվել

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, պատասխանելով լրագրողների այն հարցին թե արդյոք Իրանի դիրքորոշումը  ԼՂ հակամարտության շուրջ փոպվե՞լ է,  ասել է . «Մեր դիրքորոշումը մնում է նույնը»:

Կարևորելով երկրների  տարածքային ամբողջականության հարգումը և հակամարտությունների խաղաղ լուծումը, Մուսավին հավելել է. «Մենք համոզված ենք, որ Իրանն ու Հայաստանը պետք է խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով և Իրանը պատարստ է այդ հարցում միջնորդի դեր կատարել»:

 

Իրան

Չինաստանն աջակցում է ՀԳՀԾ-ին

Վիեննայի միջազգային կզմակերպություններում Չինասատանի ներկայացուցչությունը, ՀԳՀԾ-ի ստորագրման 5-րդ տարելիցի կապակցությամբ հայատարարել է. «Չինաստանը ՀԳՀԾ-ի հարցում մշտապես կանգնած է  պատմության ճիշտ ուղու վրա և միջազգային համակարգված ջանքերով, պաշտպանում է համաձայնագիրը»: Հայտարարության մեջ Չիանստանը ՀԳՀԾ-ի անդամներին կոչ է արել շարունակել աջակցել համաձայնագրի բազմակողմ գործադրմանը քաղաքական ու դիվանագիտական քայլերով:

 

Համշահրի օրաթերթ

Թրամփ՝ ԱՄՆ-ի որոշ քաղաքներում իրավիճակն ավելի վատ է Աֆղանստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով ԱՄՆ-ի որոշ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին ու Նյու Յորքի բախումներին, հայտարարել է. «Ես սիրում եմ Նյու Յորքը, սակայն քաղաքում  իրավիճակն անկառավարելի է դարձել»:

 

Էթեմադ օրաթերթ

Չնայած կորոնավիրուսի պանդեմիան տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացրել աշխարհում, և բազմաթիվ ընկերություններ սնանկացել են ու միլոնավոր մարդիկ գործազորուրկ դարձել, բրիտանացի մի զույգ միլիոնավոր ֆունտ ստեռլինգ արժողությամբ եկամուտ է  ապահովել իր համար:

Զույգը արտադրել է ախտահանիչ նյութեր և ստացել 37 միլիոն դոլար շահույթ: Էնդրյու Մոնթաջիոն և նրա կինը՝ Ռաշելը, կորոնավիրուսի տարածման ժամանակ, մարտ ամսին փոքրիկ արտադրամաս են բացել, որտեղ արտադրել են ախտահանիչ նյութեր: Երբ արդեն առողջապահության ոլորտի պատասխանատուները կարևորեցին այդ նյութերի կիրառումը, նրանք ստացան մեծ շահույթ:

 

armenpress.am

Պենտագոնը հաստատել է Թրամփի խոսքերը «սուպեր-պուպեր» հրթիռների փորձարկումների մասին

 Պենտագոնում հաստատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը գերձայնային հրթիռների փորձարկումների մասին, որի արագությունը 17 անգամ գերազանցում Է ձայնի արագությանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը: «Պատմության մեջ մեծագույն զենքի» հայտնվելը, «սուպեր-պուպեր» հրթիռների ստեղծումը ԱՄՆ-ի ղեկավարը ծանուցել Էր մայիսին: Այն ժամանակ նա չԷր ճշտել, թե հատկապես ինչ հրթիռային սպառազինության մասին Է խոսքը:

«Իրականում նա (Թրամփը) նկատի Է ունեցել հրթիռների վերջերս կատարված փորձարկումները, որոնք մենք անցկացրել ենք մարտին, եւ որոնց ժամանակ (հրթիռների) արագությունը 17 անգամ գերազանցել Է ձայնի արագությանը»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում Է Պենտագոնի ներկայացուցչի խոսքը:

Հունիսի վերջին Թրամփը կարգադրել Է գործարկել պաշտպանական արտադրության մասին օրենքը, որը կիրառվում Է պատերազմի եւ արտակարգ դրության պայմաններում գերձայնային ու տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում ծրագրերի շտապ իրագործման համար:

Ավելի վաղ Պենտագոնում ընդունել են գերձայնային զենքի արտադրության ոլորտում Ռուսաստանից ու Չինաստանից հետ մնալը: Ռադիո «Sputnik-ի եթերում փորձագետը F-15EX-ը որակել Է որպես ԱՄՆ-ի գերձայնային զենքի կրող:

 

armenpress.am

ԱՄՆ-ում հիփոթեքի հարկադրույքը պատմության մեջ առաջին անգամ իջել Է 3 տոկոսից ցած

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 30 տարվա մարման ժամկետով հիփոթեքային վարկի հարկադրույքը պատմության մեջ առաջին անգամ իջել Է մինչեւ 2,98 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Միացյալ Նահանգների խոշորագույն հիփոթեքային գործակալություններից մեկի՝ Freddie Mac-ի՝ հուլիսի 16-ին հրապարակված տվյալները, գործակալություն, որը ցուցանիշի մեծությունը գրանցում Է 1971 թվականից:

Ինչպես նշում Է գործակալությունը, հարկադույքի նվազումը պայմանավորված Է ԱՄՆ-ում ծայր առած տնտեսական ճգնաժամով, որն առաջացրել Է նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Տակավին հունվարին այս հարկադրույքը կազմում Էր 3,72 տոկոս, իսկ անցյալ տարվա հուլիսին՝ 3,81 տոկոս:

15-ամյա հիփոթեքի հարկադրույքն իջել Է մինչեւ 2,48 տոկոս: Կորոնավիրուսի համավարակն ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ), որը կատարում Է երկրի կենտրոնական բանկի գործառույթները, հարկադրել Է հանգուցային տոկոսադույքն իջեցնել տարեկան մինչեւ 0 – 0,25 տոկոսի մակարդակ՝ տնտեսական աճի խթանման համար:

Ըստ որում ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելն ընդգծել Է, որ երկրի համախառն ներքին արդյունքն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կորոնավիրուսային վարակի հետեւանքների պատճառով կարող Է կրճատվել 20 – 30 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հարավային Կորեան հանդես է եկել ԿԺԴՀ-ի հետ միջխորհրդարանական բանակցությունների օգտին

  Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Պակ Բյոն Սոկը հանդես Է եկել ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը:

«Կորեական թերակղզու տերերը պետք Է լինեն Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն: Որպես այդ նպատակին տանող առաջին քայլ ես ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի ներկայացուցչին պաշտոնապես առաջարկում եմ անցկացնել միջկորեական խորհրդարնական բանակցություններ»,- մեջբերում Է անում գործակալությունը Կորեայի Հանրապետության Սահմանադրության ընդունման 72-րդ տարեդարձի առթիվ Ազգային ժողովում Պակ Բյոն Սոկի արտասանած ճառից: Ինչպես պարզաբանել Է Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակը, ինքը պատրաստ Է «բացեիբաց քննարկելու Հարավի եւ Հյուսիսի միջեւ հարաբերությունները ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում»:

Բացի դրանից, Պակ Բյոն Սոկը նշել Է, որ կցանկանար ԿԺԴՀ-ի հետ կոնսուլտացիաներ վարել այնպիսի հարցերի շուրջը, ինչպիսիք են համագործակցությունը հիվանդությունների կանխարգելման, առողջապահության, գյուղատնտեսության եւ անտառային պաշարների ոլորտներում, ինչպես նաեւ քննարկել երկու երկրների երկաթուղային ցանցերի միացման գործընթացը:

Հունիսի 16-ին ԿԺԴՀ-ն պայթեցրել Է Քեսոնում կապի միջկորեական գրասենյակը՝ հայտարարելով, թե դա հարավկորեական հասարակական կազմակերպությունների կողմից քարոզչական թռուցիկների տարածման պատասխան միջոցն Է: Այնուհետեւ ԿԺԴՀ-ի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել Է Կիմգանսանի եւ Քեսոնի շրջան զորքեր ուղարկելու, ավելի վաղ ըստ Սեուլի հետ ձեռք բերված համաձայնության ապառազմականացված գոտու առավել վտանգավոր շրջաններում վերացված պահակետերը վերականգնելու, ինչպես նաեւ Հարավային Կորեայի հետ սահմանի մերձակայքում բոլոր տեսակի զորավարժությունները վերսկսելու պլանների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Ադրբեջանի կրթության գիտության նախարարը՝ ԱԳՆ ղեկավար

  Ադրբեջանում արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Էլմար Մամեդյարովը, նրա փոխարեն նշանակվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ջեհյուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է Turan.az-ը։

Հայտնի է, որ նա ծնվել է 1973-ին, ունի տնտեսագետի և իրավաբանի կրթություն։ ԿԳ նախարար էր նշանակվել 2013-ից։

Հուլիսի 15-ին Ալիևը կոշտ քննադատել էր Մամեդյարովի գլխավորությամբ ԱԳՆ աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերին ու վերջին ամիսների ընթացքում։

«ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», - ընդգծել էր Ալիևը։

Նա նաև բողոքել էր, որ Մամեդյարովն աշխատում է տանից։

Արտգործնախարարի պաշտոնը Մամեդյարովը զբաղեցնում էր 2004 թվականից։

 

panarmenian.net

Հաքերները կոտրել են Twitter-ում Օբամայի, Գեյթսի, Բեզոսի, Մասկի և ուրիշների հաշիվները

  Twitter-ում հաքերներին հաջողվել է կոտրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, ռեփեր Քայնե Ուեսթի, Apple-ի և Uber-ի հաշիվները։

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Twitter-ում նրանց էջերից մի քանի րոպեի տարբերությամբ հայտնվել են հաղորդագրություններ՝ առաջարկելով ցանկացած չափի բիթքոին ուղարկել կոնկրետ հաշվի և հետ ստանալ երկու անգամ ավելի մեծ գումար, փոխանցում է DTF-ը։

Ըստ երևույթին՝ հաքերներին հաջողվել է մուտք գործել սոցկայքի ադմինիստրատիվ իրավունքների հատված կամ այնտեղ խոցելի կետեր գտնել։

Սա Twitter-ի պատմության ամենախոշոր հաքերային հարձակումներից է։

Նման գրառումներով միկրոբլոգերը Twitter-ն անմիջապես արգելափակել է, սակայն եթե խոսքը համատարած հարձակման մասին է, ապա համացանցում կարող են հայտնվել բազմաթիվ մարդկանց անձնական տվյալներ։

Twitter-ի վրա այս հարձակումից հետո ընկերության ակցիաները նվազել են 3%-ով։