Մամուլի տեսություն 18.07.2020
Իրանի մեծ թվով օրաթերթեր իրենց գլխավոր էջում անդրադարձել են Ադրբեջանի ու Հայաստանի սահմանային վերջին բախումներին այն անվանելով «Մի հին վերքի արյունահոսություն»:
«Մարդոմսալարի»
Հայաստանի ու Ադրբեջանի հին վերքի արյունահոսությունը
Հայաստանի ու Ադրբեջանի միջև Թովուզի լեռնային շրջանում, որ հարյուրավոր կիլոմետր հեռու է Ղարաբաղից ու ոչ մի կերպ չի առնչվում Ղարաբաղյան հակամարտության հետ, նոր բախումներ են տեղի ունեցել:
Թուրքիայի ռազմարդյունաբերության տնօրեն Էսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի արդիականացնել Ադրբեջանի զենքերը ու նոր համակարգեր կտրամադրի վերջիններիս: Նա ասել էր, որ Թուրքիան պատրաստ է ԱԹՍ, հրթիռ և էլեկտրոնային պատերազմի տեխնիկա տրամադրել Ադրբեջանին:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Թուրքիան մշտապես ռազմական տեխնիկա է տրամադրել Ադրբեջանին: Լեռային Ղարաբաղը, որի բնակչության մեծամասնությունը հայեր են այժմ գտնվում է Հայաստանի հսկողության տակ, չնայած որ միջոզգայնորեն դեռևս Ադրբեջանի մի մաս է համարվում:
«Շահրվանդ»
Պլաստիկային աղտոտվածության նոր ալիքը
Այն դեպքում, երբ մենք կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակաշրջանում լիովին բավարարում ենք մեր անհատական ավտանգության կարիքները, մյուս կողմից պետք է մտահոգված լինենք ամեն օր աղբարկղեր նետվող դիմակների ու ձեռնոցների ծավալով: Ըստիս լվացվող դիմակների օգտագործումը պետք է դառնա մեր առաջնահերթությունը:
Բրիտանիայում շրջակա միջավայրի բարեգործական «Surfers against Sewage» հաստատության ավագ տնօրենն ասում է.«Չնայած որ պանդեմիայի մեկնարկող անհատական պաշտպանության պատճաղով առաջացած աղբն ավելացել է օվկիանոսների պլաստիկի աղբին, մենք չպետք է շեղվենք պլաստիկ աղտոտվածության խնդրից, քանի որ նախքան համավարակը նույնպես օվկիանոսները լցված էին ահռելի քանակությամբ պլաստիկի աղբով»: «Բնության համաշխարհային հիմնադրամի» հաղորդման համաձայն նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում պլաստիկային աղտոտվածությունը կրկնապատկվելու է:
«Իրան»
Պուտիանի ու Ռոհանիի 40 րոպե տևորղությամբ զրուցը
ՌԴ-ի նախագահը մի անգամ ևս իր կառավարության քաղաքականությունն է համարել ՀԳՀԾ-ին ցուցաբերվող աջակցությունը և դրա գործադրման անհրաժեշտությունը: Այս մասին Պուտինը հայտարարել է Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Զրույցը տևել է 40 րոպե: Չորեքշաբթի օրը նույնպես Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսային զրույցի ընթացքում, Պուտինը ընդգծել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առանցք համարվող Իրանի դեմ առավաելագույն ճնշման քաղաքականության անարդյունավետությունը:
«Աֆթաբե Յազդ»
Աշխարհի մյուս տնտեսությունների անկման ֆոնին Չինաստանի տնտեսական աճի գաղտնիքը
ԱՄՀ-ի հաշվարկների համաձայն, ընթացիկ տարում կորոնա վիրուսի պանդեմիայի հետևանքով գլոբալ տնտեսությունը բացասական աճ է արձանագրելու այդ թվում եվրոպական բոլոր երկրների, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի ու այլ երկրների տնտեսությունները, սակայն Չինաստանը այն սակավաթիվ երկրներից է, որ ճաշակելու է տնտեսական դրական աճը: Մյուս երկրների համեմատությամբ Չինաստանի տնտեսական առավել շահի պատճառները քննարկելիս, հաշվի առնելով կարևորագույն գործոն համարվող Չինաստանի ներքին սպառման շուկան ու պանդեմիայի ֆոնին տեղի ունեցած իրադարձությունները խնդրին պետք է նայել այլ տեսնկյունից:
armenpress.am
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ»,-նշում է Ստեփանյանը։
armenpress.am
ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը մարդկության դեմ հանցագործություն է. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, և դա ակնհայտ դարձավ վերջին օրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը:
«Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որն աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Հայաստանի սահմանի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս է հասցրել նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ Զինված ուժերի կողմից խոցվել են զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց առաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար: Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու: Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ»,-հավելել է ՀՀ վարչապետը:
news.am
«Ինտերֆաքս». Ծագումով ադրբեջանցին դարձել է Մոսկվայում ոստիկանին ծեծելու գործի ֆիգուրանտ
Ադրբեջանի դեսպանատան մոտ չորեքշաբթի անցկացված չարտոնված հանարավաքի մասնակիցը դարձել է ձերբակալելիս ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործի ֆիգուրանտ, այսօր «Ինտերֆաքսին» հայտնել է Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:
Քննության տվյալներով՝ հուլիսի 15-ի ցերեկը Տվերի փողոցի շրջանում տղամարդը ոստիկանին հասցրել է փակ գանգուղեղային վնասվածք, նրա մոտ առկա են ուղեղի ցնցում եւ սալջարդեր:
Գործի ֆիգուրանտին առաջադրվել է մեղադրանք, նա չհեռանալու եւ պատշաճ վարքագծի ստորագրությամբ ազատվել է:
Տեղեկատվական աղբյուրն իր հերթին «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ձերբակալվածը ծագումով Բաքվից 18-ամյա Հուսեյն Նաջաֆովն է:
Մոսկվայում ակցիան ընթացել է հայ-ադրբեջանական սահմանին սրացման ֆոնին:
aravot.am
«Ոսկե ծիրան»-ի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։ «Առցանց միջոցառումների կազմակերպումն ունի իր դժվարություններն ու խնդիրները, ու միշտ վախ կա, որ որևէ նամակ չի հասել, ժամային գոտին խառնվել է, ինչ որ մասնակիցներ չեն գա և այլն: Շատ ուրախ եմ փաստել, որ նմանատիպ խնդիր տեղի չունեցավ, պլանավորված բոլոր միջոցառումներն անցկացվեցին, չեղան ինտերնետային խափանումներ և այլն: Ու թեև շուկան մեծ չէր, ինչպես Ռոտերդամում կամ Կաննում, սրա անցակացումն անչափ կարևոր էր երիտասարդ ռեժիսորների համար, ովքեր չեն կարողանում աշխատել իրենց ֆիլմերի վրա ստեղծված պայմանների պատճառով: Թեև կարճատև, թեև առցանց, նրանք կարողացան գնահատական լսել իրենց նախագծերի վերաբերյալ, ինչը, բնականաբար կօգնի նրանց շարունակել աշխատանքը»,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։ Նրա խոսքով՝ առցանց կազմակերպված GAIFF Pro-ի համար Փոքր Կովկաս տարածաշրջանից ընտրվել էին 16 կինոնախագծեր, որոնցից 4-ը՝ Հայաստանից: Անցնելով ինտենսիվ դասընթացներ մինչ շուկայի սկսելը` երիտասարդ ռեժիսորներն ունեցան անհատական հանդիպումներ մի շարք միջացգային մասնագետների հետ, մասնակցեցին հայտնի ռեժիսորներ Ատոմ Էգոյանի և Ալլա Քովգանի, պրոդյուսեր Մարտին Հագեմանի մենթորական հանդիպումներին: Տեղի ունեցան նաև աշխատանքային փուլում գտնվող փուլերի փակ և առցանց ցուցադրություններ, իսկ ժյուրին, որտեղ ներգրավված էին մասնագետներ Ֆրանսիայից, Բելգիայից և Գերմանիայից, որոշում կայացրեց մրցանակը շնորհել «Ռոման և ուխտապանը» (ռեժ. Իրակլի Մետրևելի) վրացական նախագծին: