Մամուլի տեսություն 20.07.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123230-Մամուլի_տեսություն_20.07.2020
Թրամփի նախագահության ժամանակաշրջանում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հետևանքով համաշխարհային առաջնորդությունից ԱՄՆ-ի նահանջելը և Չինաստանի հզորանալը և որոշ երկրների, նույնիսկ Եվրոպայի հետ վերջինիս միավորվելը վկայում են աշխարհակարգը փոխվելու մասին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 20, 2020 14:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.07.2020

Թրամփի նախագահության ժամանակաշրջանում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հետևանքով համաշխարհային առաջնորդությունից ԱՄՆ-ի նահանջելը և Չինաստանի հզորանալը և որոշ երկրների, նույնիսկ Եվրոպայի հետ վերջինիս միավորվելը վկայում են աշխարհակարգը փոխվելու մասին:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Արդյոք Չինաստանը կփոխարինի Միացյալ Նահանգներին

Կան նշաններ, որոնք վկայում են աշխարհակարգում տիրող ճգնաժամի մասին: Կորոնավիրուսային վարակով՝ COVID-19- հիվանդության տարածման և տնտեսական գործունեության դանդաղեցման վրա դրա ազդեցության նկատմամբ միջազգային չհամակարգված ու չհամաձայնեցված արձագանքը, ազգայնական քաղաքականության վերականգնումը և սահմանների վերահսկողության խստացումը վկայում են միջազգային մի համակարգի առաջացման մասին,որն այնքան էլ հիմնված չէ համագործակցության վրա, և ավելի խոցելի է: Դիտորդների կարծիքով այս իրադարձությունները վկայում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության վտանգների մասին: Քաղաքականություն, որի առավել ակնհայտ դրսևորումներն են՝ «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը և համաշխարհային առաջնորդությունից այդ երկրի նահանջելը:Չինաստանի և Ռուսաստանի նման մեծ տերությունների ի հայտ գալով, կամայական և ոչ լիբերալ նախագծերը սկսել են մրցել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող լիբերալ միջազգային համակարգի հետ:Զարգացող երկրները և նույնիսկ շատ զարգացած երկրներ արևմտյան օգնությունից և աջակցությունից կախված մնալու փոխարեն կարող են գտնել այլընտրանքային հովանավորներ:

 

«Շարղ» օրաթերթ

Ուժերի հավասարակշռություն.Քազեմիի անհասանելի երազանքը

Մեկնարկել է Իրաքի վարչապետի առաջին արտասահմանյան ուղևորությունը: Ուժերի հավասարակշռությունը Քազեմիի անհասանելի երազանքն է: 

Իրաքի 55-ամյա  վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմին իր առաջին արտասահմանյան ուղևորությունը սկսել է Արաբիայից, որից հետո կայցելի Իրան ապա Միացյալ Նահանգներ: 

 

«Ջավան» օրաթերթ

Երկրորդ հրդեհը  ԱՄՆ-ում

Ընդամենը չորս ամիս է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Դոնալդ Թրամփը հայտնվել է բազմաթիվ ճգնաժամերի առջև,ինչը բարդացրել է նրա վերընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Հակառասիստական ցույցերից բացի, օրերս կասկածելի հրդեհներ են բռնկվում ԱՄՆ-ի կենսական նշանակություն ունեցող օբյեկտներում ու ռազմանավերում: Եվ այս բոլորը կրկնապատկել են Սպիտակ Տան խնդիրները: Հուլիսի 17-ին ԱՄՆ Նորֆոլք նավահանգստում գտնվող Kearsarge ռազմանավի վրա հրդեհ էր բռնկվել:Այդ պատճառով ԱՄՆ Ռազմածովային ուժը դադարեցրել է նավաշինության ընկերության գործունեությունը: 

 

«Իրան» օրաթերթ

ԱՄՆ-ում զինված բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև

Սիեթլում բողոքարարները հերթական անգամ բախվել են ոստիկանության հետ,որի հետևանքով վիրավորվել է ոստիկանության 12 սպա: Նաև զինված բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում: Մի քանի շաբաթ բողոքող ցուցարարների կողմից գրավված Սիեթլի ոստիկանական բաժանմունքը հրկիզվել է:Ոստիկանության 12 սպա տեղափոխվել է հիվանդանոց: Այն բանից հետո,երբ խաղաղ ցույցը  Միգրացիայի և մաքսային ծառայության դաշնային գրասենյակը լուծարելու կոչի հետևանքով սրվեց, բողոքարարներն սկսեցին փայտեր, քարեր ու պայթուցիկ նյութեր նետել ոստիկանության սպաների ուղղությամբ:

***

Armenpress.am

Իտալական ԶԼՄ-ներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հռոմի Պապի ուղերձին 

Իտալական մի շարք պարբերականներ անդրադարձել են Հռոմի պապի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի հետ կապված ուղերձին, խաղաղության կոչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես, «Իլ Մեսսաջերո»-ն, «Իլսուսսիդիարիո» պարբերականը և այլ ԶԼՄ-ներ մատնանշել են, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշ հատվածների վրա հարձակումները նախաձեռնել է ադրբեջանական կողմը, հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ թիրախավորելով հայկական բնակավայրերը, ենթակառույցները, տները, նույնիսկ վնասելով Covid-ի դեմ պայքարելու համար դիմակներ արտադրող ընկերությունը: Հոդվածներում նշվում է, որ էսկալացիան քաղաքական մի շարք պատճառների հետևանք է, ինչպես, օրինակ, Ադրբեջանի նախագահի զանգվածային քարոզչությունը, ով երկրի ներսում պայքարում է համաձայնության աստիճանական կորստի դեմ:

Անդրադարձ է կատարվում նաև Մեծամորի ատոմակայանին ադրբեջանական սպառնալիքին, ինչպես նաև Անկարայի «Հայաստանը կվճարի» արտահայտությանը ու մեջբերումներ կատարվում Հռոմի Պապի կիրակնօրյա կոչից:Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հուլիսի 19-ին Ս․ Պետրոս հրապարակում տեղի ունեցած կիրակնօրյա Angelus-ի ընթացքում վերահաստատել է համաշխարհային զինադադարի մասին իր կոչն ու մտահոգություն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերսկսված զինադադարի խախտումների վերաբերյալ և միջազգային հանրությանը միջնորդելու կոչ արել: Իր խոսքում Հռոմի Պապը մասնավորապես ասել է. «Առանձնահատուկ մտահոգությամբ եմ հետևում անցնող օրերի ընթացքում Կովկասի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների սրացմանը։ Իմ աղոթքներս եմ ուղղում զոհվածների ընտանիքներին և հուսով եմ, որ միջազգային հանրության հանձնառությամբ և կողմերի միջև բարի կամքի ու երկխոսության միջոցով հնարավոր կլինի գալ երկարատև խաղաղ լուծման»:

 

Aysor.am

ԵՄ առաջնորդները կրկին չեն կարողացել համաձայնության գալ տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցի շուրջ

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չեն կարողացել համաձայնության գալ 2021-2027 թվականների յոթնամյա բյուջեի ծրագրի ձևավորման և պանդեմիայից հետո միության տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցերի շուրջ: Եվրոպական խորհրդից հայտնել են, որ հանդիպումը վերսկսվելու է երկուշաբթի:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովի աշխատանքի չորրորդ օրը ավարտել է լիագումար նիստը: 27 անդամ երկրները կրկին կհանդիպեն այսօր՝ ավելի ուշ», - ասել են Եվրոպական խորհրդից:

 

Armenpress.am

Իսրայելում ձերբակալել են վարչապետի եւ պաշտոնյաների հասցեին սպառնալիքների մեջ կասկածվողին

Իսրայելում ձերբակալվել Է եւ դատարանի առջեւ կկանգնի երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ մյուս պաշտոնյաների հասցեին Համացանցում սպառնալիքներ տարածելու մեջ կասկածվողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ոստիկանության կիբեռստորաբաժանումը Նեթանիա քաղաքից 23 տարեկան կասկածյալին ձերբակալել Է այն բանից հետո, երբ նա սպառնալիքներով հաղորդագրություն Է ուղարկել կառավարության պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետին»,-ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ձերբակալվածի խափանման միջոցը կորոշի Ռիշոն-լե-Ցիոնի դատարանը: Նաթանյահուն ավելի վաղ քանիցս բողոք Է ներկայացրել ոստիկանությանը իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին սոցիալական ցանցերում տարածվող սպառնալիքների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Tert.am

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման մոտավոր ժամկետը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ զանգվածային պատվաստման հավանական ժամկետը, գրում է dw.com կայքը:ԱՀԿ-ն հիշեցրել է, որ ներկայում կլինիկական փորձարկման փուլում է ավելի քան 20 պատվաստանյութ, իսկ ինչ վերաբերում է զանգվածային պատվաստմանը, ապա այն կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա կեսին: Այս մասին հայտնել է ԱՀԿ փոխնախագահ Սումիա Սվամինաթանը:Նա հույս է հայտնել է, որ ներկայում փորձարկվող պատվաստանյութերից որոշներն արդյունք կտան:Մասնագետը նաև անդրադարձել է ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում հակամարմինների անհետացման հարցին՝ նշելով, որ դա դեռևս ձեռքբերովի իմունիտետի լիակատար բացակայության ապացույց չէ:Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստանան աղքատ երկրները և բուժաշխատողներն ու ռիսկային խմբերի ներկայացուցիչները: