Մամուլի տեսություն 21.07.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123265-Մամուլի_տեսություն_21.07.2020
Կորոնավիրուսի տարածման վերաբերյալ մտահոգությունները ՖԻՖԱ-ին ստիպել են որոշում կայացնել այս տարի չհյուրընկալել Ballon d'Or-ը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 21, 2020 09:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  21.07.2020

Կորոնավիրուսի տարածման վերաբերյալ մտահոգությունները ՖԻՖԱ-ին ստիպել են որոշում կայացնել այս տարի չհյուրընկալել Ballon d'Or-ը:

Իրան օրաթերթ

Սադդամը սկսեց Իրանի հետ պատերազմը, և մենք աջակցեցինք նրան

Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Թուրք ալ-Ֆիզալը հայտարարել է, որ Սադդամը Իրանի հետ պատերազմի նախաձեռնողն էր, իսկ Ռիադն աջակցեց նրան:

Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Թուրքի ալ-Ֆեյսալն ասել է. «Երբ Իրանում հաղթեց հեղափոխությունը, Սադդամը չեղյալ հայտարարեց Ալժիրի համաձայնագիրը, որը կնքվել էր թագավորի հետ և սկսվեց ներխուժումը Իրան»:

 

Էթեմադ օրաթերթ

Կորոնավիրուսը չեղյալ է հայտարարում France Football- ի արարողությունը

France Football- ի պատասխանատուների խոսքով ՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով BALLON D'OR արարողությունը չի կայանա 2020 թվականին, և այս արարողության երկրպագուները ստիպված կլինեն սպասել ևս մեկ տարի ՝ որոշելու աշխարհի Ոսկե գնդակի հաղթողին:

Կորոնավիրուսը ոչնչացրել է ամեն ինչ: Աշխարհի երկրների տնտեսական իրավիճակից մինչև մրցումներ և սպորտային ծրագրեր: Վիրուսի բռնկումը պատճառ է դարձել, որ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեն մեկ տարով, և  աշխարհի շատ մրցություններ չեղյալ հայտարարվեն:

 ՖԻՖԱ-ն որոշել է այս տարի իր լավագույն միջոցառումը հետաձգել կորոնավիրուսի բռնկման պատճառով: Անցած տարի ՖԻՖԱ-ի «Տարվա խաղացող» մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին:

 

Ջամե ջամ օրաթերթ

Իրանը մեկ տոննա  բժշկական  օգնություն է ուղարկվել Իրաք

Բաղդադում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ ԱԳՆ Զարիֆի Իրաք կատարած այցին զուգահեռ, Իրանը բժշկական և առողջապահական օգնության խմբաքանակ է ուղարկել Իրաք: 

Իրաջ Մասեջին կիրակի օրը  հայտարարել է, որ սա բժշկական նվեր է կորոնավիրուսի  դեմ պայքարի համար: Նա հուսյ է հայտնել, որ վիրուսը հնարավորինս արագ կհեռանա թող բոլորը միասին կապրեն առողջ ու բարեկեցիկ:

 

Շարղ օրաթերթ

Բողոքի ակցիան պետք է լսվի և տրամաբանորեն լուծվի

Երկուշաբթի օրը , Սեյեդ Իբրահիմ Ռեիսին ասել է, որ Իսլամական հանրապետության դատական ​​պաշտոնյաները տարբերում են բողոքի ակցիաները և անկարգությունները: Նա հավելել է.«Բողոքի ակցիայի ձայնը պետք է լսվի, բայց անկարգությունները, անապահովություն  են ստեղծում երկրում»: 

Ռեիսին  ասել է, որ դակատական համակարգը պետք է երաշխավորի բոլորի իրավունքները: Հոջաթօլէսլամ Ռեիսին անդրադարձել է այս շաբաթվա դատական իրադարձություններին, մասնավորապես երեք մեղադրյալների մահապատժին, անցած տարի աշնանը երկրում տեղի ունեցած անկարգություններին մսնակցելու համար: Դատարանը որոշել է հետաձգել մահապատժի գործադրում՝ հարցը նորից քննելու համար:

 

Համշահրի օրաթերթ

Երկու հրթիռ է արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան  ուղղությամբ

 Katyusha տեսակի երկու հրթիռներն ընկել են ԱՄՆ դեսպանատան մոտ ՝ խիստ հսկվող Կանաչ գոտում:

Անվտանգության աղբյուրը Shafaq News- ին հայտնել է, որ երրորդ հրթիռը նույնպես հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան մոտ:

 

armenpress.am

Ճապոնիան համավարակի պատճառով կոչ Է արել հրաժարվելու եւս 17 երկրներ ուղեւորություններից

Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են այն պետությունների ցանկը, ուր քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել կորոնավիրուսի համավակակի պատճառով՝ ցանկում ներառելով եւս 17 երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:

 

«Վտանգի երրորդ (չորսից) մակարդակ Է տրվել 17 երկրների, դրանց ընդհանուր թիվը հասել Է 146-ի»,- ասել Է գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ պետությունների նոր ցանկում այլոց թվում ներառված են Ուզբեկստանը, Նեպալը եւ Վենեսուելան:

Ավելի վաղ Ճապոնիան արգելել Է մոտքը 129 երկրների քաղաքացիներ համար, ներառյալ ԱՄՆ-ը, Եվրամիության եւ Հարավ - արեւելյան Ասիայի պետությունները, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Բելառրուսը, Ուկրաինան: Ըստ որում Ճապոնիան եւ Վիետնամն արդեն մասնակիորեն վերականգնել են ավիացիոն հաղորդակցությունը:

Մոտեգին նաեւ նշել Է, որ ուղեւորությունները վերսկսելու հարցը քննարկվում Է Ավստրալիայի, Թաիլանդի եւ Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 26,5 հազարը:

Մահացու վախճանների քանակը կազմում Է 1 001: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 20 հազար մարդ: Ըստ որում 47 հիվանդ մնում Է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Համավարկն սկսվելուց ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել Է շուրջ 14,5 միլիոն մարդ, ավելի քան 606 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Մակրոնը պատմական Է համարել ԵՄ-ի ֆոնդի ստեղծման մասին որոշումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպայի համար պատմական Է համարել ԵՄ-ի տնտեսության վերականգման ֆոնդի եւ բազմամյա ֆինանսական ծրագրի վերաբերյալ գործարքի կնքումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Պատմական օր Է Եվրոպայի համար»,-գրել Է Մակրոնը Twitter-ում: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը գործարքը որակել Է «գերազանց համաձայնագիր Եվրոպայի ու Իսպանիայի համար»:

«Այսօր մենք դնում ենք COVID-19-ի ճգնաժամի հակազդման հիմքերը՝ չմոռանալով վաղվա օրվա մասին: Մենք սկսում ենք դեպի մեծ արդիականացում տանող ուղին՝ Եվրոպան դնելով այնտեղ, որտեղ նա արժանի Է՝ առաջին պլանի վրա՝ ոչ մեկին ետեւում չթողնելով»,-հայտարարել Է Սանչեսը Twitter-ում:

Երկու օրվա փոխարեն չորս օր տեւած Եվրոպական միության գագաթնաժողովն ավարտվել Է հուլիսի 21-ի վաղ առավոտյան: Եվրոպայի ղեկավարները դժվարագույն բանակցություններ են վարել COVID-19-ից հետո եվրատնտեսության աջակցության փաթեթի համալրման, բաշխման եւ կառավարման շուրջ, որը ներառում Է ԵՄ-ի վերականգնման ֆոնդ եւ բազմամյա բյուջետային ծրագիր:

Լիագումար նիստն սկսելուց առաջ Եվրախորհրդի ղեկավարը հայտնել Է, որ նոր առաջարկություն Է պատրաստել Եվրոպայի առաջնորդների համար, որը դարձել Է ընդհանուր եռօրյա աշխատանքի եւ բանակցությունների արդյունք: Եվրոպայի ղեկավարները, ամփոփելով Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքները, համաձայնության են հասել 1,074 տրիլիոն եվրոյի չափով 2021-2027 թվականների ընդհանուր բյուջեի եւ 750 միլիարդ եվրոյի չափով տնտեսության վերականգման ծրագրի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Մերկելը հայտնել Է ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդի ծավալը

  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել Է, որ ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդը կկազմի 750 միլիարդ եվրո, դրանից 390-ը՝ սուբսիդիաների ձեւով, միջոցների վճարումը կապված կլինի բարեփոխումների գործընթացի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լույս հուլիսի 20-ի գիշերը Բրյուսելում ավարտվել Է ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողովը, որն ընթանում Էր հուլիսի 17-ից: Ղեկավարները քննարկել են համավարակի առաջացրած ճգնաժամից Եվրոպայի տնտեսության վերականգնման բյուջեն եւ ֆոնդը:

Մերկելի խոսքով՝ գագաթնաժողովը տեւել Է «արտասովոր երկար»: «Վերականգնման այդ ֆոնդի հիմքը պահպանվել Է, ինչպես որ այն առաջարկել Էր Եվրահանձնաժողովը, Ֆրանսիայի եր Գերմանիայի առաջարկությունները ներառվել են դրա մեջ: 750 միլիարդ եվրո ընդհանուր ծավալը պահպանվել Է, սուբսիդիաները մի փոքր պակաս են, 390 միլիարդ եվրո երաշխիքներն ավելի շատ են (քան փոխառությունները)»,-հայտարարել Է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր բանակցությունների արդյունքներին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն դրսեւորել Է «կանխատեսելիություն» ցուցաբերելու ունակություն:

«Բյուջեն կառուցվել Է ապագայի նշանառությամբ, այն նաեւ կառուցվել Է այնպես, որպեսզի ԵՄ-ի համար դժվարագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում ներքին շուկան գործի, որպեսզի մարդիկ, հատկապես համավարակի ճիրաններում հայտնված տարածաշրջաններում, կարողանան բարելավել իրենց վերականգնման հնարավորությունները»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք կա․ 3 հոգի առողջացել է

  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հուլիսի 21-ին ավելացել է ևս 10-ով՝ հասնելով 1049-ի, փոխանցում է երկրում կորոնավիրուսի տարածման և կանխարգելման կայքը։

Առողջացել է ևս 3 պացիենտ. ադպիսով, կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 903-ի։

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում տարածաշրջանում լավագույն ցուցանիշն ունի․ ՀՀ-ում հուլիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,254-ի։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ Թուրքիայում վարակը հաստատվել է 220,000-ից ավելի մարդու մոտ, Իրանում վարակակիրների թիվն անցնում է 276,000-ը, Ադրբեջանում՝ 27,800-ից ավելի։

 

panarmenian.net

 Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պատրաստ է

Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութն արդեն պատրաստ է, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Մեր մասնագետների և ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների կողմից արդյունքի մասին վերջնական գնահատական արդեն տրված է։ Այս պահին բոլոր կամավորներն առանց բացառության կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել, իրենց լավ են զգում։ Այսպիսով՝ կորոնավիրուսի դեմ առաջին հայրենական պատվաստանյութն արդեն պատրաստ է»,- ասել է Ցալիկովը։

Հուլիսի 10-ին արդեն հայտարարվել էր, որ պատվաստանյութի ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ կամավորների երկու խմբի վրա փորձարկվելուց հետո նրանց մոտ ձևավորվում է իմունային պատասխան, ինչը պատվաստանյութի արդյունավետության նշան է:

Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին, երբ պատվաստվել էր 18 կամավոր: 5 օր անց պատվաստվել է նաև կամավորների երկրորդ՝ 20 հոգանոց խումբը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ ՌԴ-ում կորոնավիրուս հաստատվել է 776,000-ից ավելի մարդ, մահացել է 12,400-ից ավելի հիվանդ: