Մամուլի տեսություն 22.07.2020
Ցուցարարները փակել են Քնեսեթի մուտքերը
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ի գյուղատնտեսական համալիրում հրդեհ է բռնկվել ԱՄՆ-ի տարբեր վայրերում բռնկված հրդեհները շարունակվում են: Նյու Ջերսի նահանգի Փիլսգրոֆ քաղաքի գյուղատնետսական համալիրում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել:
Հաղորդումների համաձայն, հրդեհը սկսվել է երեկ գիշեր: Այն դեռևս չի հաջողվել մարել: Հրդեհի բռնկման պատճառների ու կորուստների մասին հաղորդումներ չեն հնչել:
Շահրվանդ րրաթերթ
Թույլ չենք տա Իրաքի տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակման համար
ԻԻՀ նախագաի հետ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին հայտարարել է. «Իրանի և Իրաքի հարաբերություններին, ունեն հարյուրամյա պատմություն և պետք է պաշտպանենք դրանք»: Նա հավելել է. «Իրանին աջակցլեն Իրաքի օրակարգային հարցերից է, ուստի մենք թոիյլ չենք տա որևէ ոտնձգություն կամ սպառնալիք հնչեցնել Իրանի դեմ Իրաքի տարածքից»:
Իրան օրաթերթ
Ցուցարարները այրել են Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի մուտքերը
Սիոնիստական ռեժիմի վարչապետի դեմ ուղղված բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր ցուցարարները փակել են խորհրդարայի մուտքերը՝ պառկելով գետնին:
Ըստ Քլեքլիսթ սիոնիստական կայքի, ցուցարարները դեմ են կորոնավիրուսի դեմ պայքարի համար առաջարկված կառավարության ծրագրին:
Ցույցերի ընթացքում, որ սկսվել են երեկ գիշեր Թել Ավիվում, ձերբակալվել է 34 հոգի:
Համշահրի օրաթերթ
Ռուս մեծահարուստները պատվաստվել են
ՌԴ առողջապահոևթյան ոլորտի մասնագետներհ հույս ունեն, որ կորոնավիրուսի պատվաստանյութհ փորձարկումներհ կավարտբշվեն մինչև հուլիսի վերջը և շուրջ երկու հարյուր միլիոն դոզա պատվաստանյութ մուտք կգործի շուկա:
Թայմս շաբաթաթերթի հաղորդմամբ, որը վկայակոչել Է Բլումբերգին ռուս բիզնեսմենները, դիվանագետներ ու էլիտան. կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրից պատվստվել են:
Aemenpress.am
50 տարի անց գիտամշակութային STARMUS փառատոնը կրկին գիտնականների կբերի Հայաստան
Հայաստանում 2021թ․ սեպտեմբերի 6-11-ը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 22-ին կայացած առցանց միջոցառման ժամանակ պաշտոնապես հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Երբ անցյալ տարի STARMUS 5-րդի անկացման շրջանակներում ես առաջարկեցի անցկացնել հաջորդ փառատոնը Հայաստանում, մասնակիցներից ոմանք մեծ ոգևորությամբ ընդունեցին այս առաջարկը, իսկ ոմանք, ըստ երևույթին, չգիտեին, թե ինչ երկրի մասին է խոսքը։ Հայաստանը STARMUS VI փառատոնը հյուրընկալելու է մեծ պատասխանատվությամբ, ոգևորությամբ և ակնկալիքներով»,- ասաց Սարգսյանը։
6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, արվեստագետների: STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդին ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:
Նախագահը շնորհակալություն հայտնեց փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար:
«Մենք բարձր եք գնահատում այս փառատոնը Հայաստանում անցկացնելու փաստը, Խորհրդի անդամները կարող են վստահ լինել, որ այս փառատոնը հիանալի կազմակերպված և առանձնահատուկ է լինելու: Նա նշեց, որ Խորհրդի անդամները չեն փոշմանի իրենց որոշման համար և հպարտ կլինեն փառատոնը Հայաստանում անցկացնելու մասին որոշմամբ»,- նշեց ՀՀ նախագահը:
STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը նշեց, որ մոտ 50 տարի առաջ` 1971 թվականին առաջին անգամ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համատեղ խորհրդաժողով էին իրականացրել և այն անց էր կացվել Բյուրականում։
«Ես այդ ժամանակ չկարողացա գալ, քանի որ ուսանող էի և հնարավորություն չունեցա մասնակցելու։ Այժմ ես հույս ունեմ, որ կկարողանամ հաջորդ տարի գալ և մասնակցել STARMUS 6-րդ փառատոնին։ Լիահույս եմ, որ ակտիվ ծրագիր կլինի, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ ուսանողների ու քաղաքացիների ներգրավել»,- ընդգծեց Ջիլ Տարտերը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ փառատոնի անցկացումը Հայաստանում հնարավորություն է նոր զարկ տալու գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը։
«Հաշվի առնելով այս փառատոնի կարևորությունը՝ նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների և գիտաժողովների շարք անել, ինչպես նաև տարբեր միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ փառատոնի թեմատիկ թիրախներից է գիտության և ռոք երաժշտության միավորման կարևորությունը։
«Սա կարող է նպաստել, որ երիտասարդ սերնդի հետաքրքրությունը մեծանա գիտության հանդեպ։ Զբաղվել գիտությամբ նշանակում է լինել առաջադեմ, լինել առաջնորդ և նորարար։ Աշխարհն առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են․ այս ոլորտում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ դեպի տեխնոլոգիական, հատկապես գիտատեխնոլոգիական ուղղություններ»,- նշեց Արշակյանը։
Գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS փառատոնը 2021 թվականի սեպտեմբերին Երևանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների:
STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից և ամերիկյան MARINER 9-ից մինչև NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։
News.am
Լեռնային Ղարաբաղի մասով բոլոր ձեռքբերումները պետք է մնան բանակցությունների սեղանին․ ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների եւ բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ բաց հարցազրույցում:
«Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին է, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ մյուս պետությունները եւս, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ եւ ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով՝ կողմերին խրախուսելով խաղաղության, հրադադարի հաստատման, կողմերի բաժանման, ինչի շուրջ ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ,- ասել է նա:- Իրավիճակի կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից»:
Ինչպես ընդգծել է փոխնախարարը, Ռուսաստանի Դաշնությունը հիմնվում է նրա վրա, որ այն, ինչ ձեռք է բերվել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցում ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցությունների սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հետընթացի հանգեցնի այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին մոտենալու հարցում հսկայական ջանքերի արդյունքում, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Գրուշկոն:
«Այս հակամարտության կարգավորումը թույլ կտա էապես բարելավել իրավիճակն ընդհանուր տարածաշրջանում, այդ թվում՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջեւ: Մենք բոլորին հորդորում ենք միանգամայն նույն դիրքորոշումը ստանձնել, հատկապես՝ Մինսկի խմբի երկրներին»,- ասել է փոխնախարարը:
Panarmenian.net
Սոցցանցերից օգտվում է Մոլորակի բնակչության կեսից ավելին
2020-ի հուլիսին սոցցանցերի լսարանն աճել է մինչև 3․96 մլրդ մարդ, այսինքն՝ դրանցից օգտվում է Երկիր մոլորակի բնակչության 51%-ը, փոխանցում է Adindex-ը՝ հավելելով, որ համացանցն առաջին անգամ է հատում այս «հոգեբանական շեմը»:
Մեկ տարում սոցցանցերի գլոբալ լսարանն աճել է 10․5%-ով, ամեն օր սոցցանցերում գրանցվում է 1 մլն նոր օգտատեր, յուրաքանչյուր վայրկյան՝ 12 մարդ։
Ընդհանուր առմամբ, ինտերնետ-լսարանն աճել է 8․2%-ով (+346 մլն մարդ)։ Կախված տարածաշրջանից՝ սոցցանցերից օգտվողների ակտիվությունն ու սեռատարիքային կազմը ևս տարբեր է։ Հյուսիսային Ամերիկայում օգտատերերի 82%-ը 13 տարեկանից մեծ են, Կենտրոնական Աֆրիկայում՝ միայն 12%։ Կանայք Հս. Ամերիկայում կազմում են լսարանի 55%-ը, Հարավային Ասիայում՝ 25%։ Օգտատերերի 40%-ը սոցիալական մեդիան օգտագործում է աշխատանքային նպատակներով։
Ամենապոպուլյար հարթակը մնում է Facebook-ը՝ 2,6 մլրդ ամսական օգտվողով, երկրորդ և երրորդ տեղերը կիսում են YouTube և WhatsApp-ը (2-ական մլրդ)։
Չնայած հիշատակվող տվյալներին՝ հետազոտողներն ասում են, որ իրական թվերը կարող են գերազանցել հայտարարվածը։
Panarmenian.net
ՄԱԳԱՏԷ-ն հետևում է Մեծամորի ԱԷԿ-ի հարցին՝ հարվածի սպառնալիքի մասին հրապարակումներից հետո
- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղյակ է ԶԼՄ հրապարակումներին, որոնք վերաբերում են «միջուկային խաղաղ կայանների դեմ ուժի կիրառման» սպառնալիքին, PanARMENIAN.Net ին ասացին ՄԱԳԱՏԷ-ից։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյահլը սպառնացել էր, թե իր երկիրը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Նա իբրևէ պատասխանել էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Հայկական կողմից ոչ մի պաշտոնյա նման սպառնալիք չի հնչեցրել։
«ՄԱԳԱՏԷ-ն ԶԼՄ հրապարակումների շնորհիվ տեղյակ է միջուկային խաղաղ կայանների դեմ ուժի կիրառման սպառնալիքին։ Մենք ուշադրությամբ հետևում ենք այս հարցին»,- նշել են գործակալությունից։
Ավելի վաղ France 24-ի եթերում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ ադրբեջանական կոմղի նմանօրինակ հայտարարությունները, նախևառաջ, սպառնալիք են իրենց ժողովրդի համար։
Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։