Մամուլի տեսություն 24. 07. 2020
Չինաստանը Միացյալ Նահանգներին մեղադրել է միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ և ասել է, որ Վաշինգտոնը պետք է սպասի Պեկինի պատասխան քայլերին:
Իրան օրաթերթ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Կոնգրեսի պալատից Կոնֆեդերացիայի արձանները հանելու օգտին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք, որով նախատեսվումէ Սպիտակ տնից դուսր բերել այն մարդկանց արձանները, ովքեր ծառայել են կոնֆեդերացիային կամ և կողմնակից եղել ստրկությանը; Այս հարցը հատկապես սրվեց ռասայական խտրականության դեմ, բողոքի լայնածավալ ցույցերից հետո:
Ջամե Ջամ
Բրիտանական ընկերությունը կորոնավիրուսը փորձարկելիս կամավորներին չի տրամադրել ամբողջական ինֆորմացիա
Օքսֆորդի համալսարանը հայտարարել է, կորոնավիրուսի պատվաստանյութն արտադրել է Astrazinica դեղագործական խոշոր ընկերությունը: Համալասրանը նշել է, որ այն պայմաններում, երբ աշխարհը սպասում է կորոնավիրուսի պատվաստանյութին, շշուկներ են տարածվել դրա փորձարկման անմարդկային եղանակների շուրջ:
Համալսարանը պնդում է, որ պատվաստանյութը փորձարկվել է կամավորների վրա ՝ առանց նրանց դրա մասին ամբողջական տեղեկատվությունփ ոխանցելու: Նման բան թույլատրելի է միայն այն դեպքում, երբ փորձարկումն իրականացվում է կենդանիների վրա:
Համշահրի
Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին
«Միացյալ Նահանգները խախտում է միջազգային օրենսդրությունը և խաթարում այլ երկրների իրավունքներն ու շահերը: Միացյալ Նահանգները պետք է պատարչստ լինի պատասխանք այլերի, եթե սխալ որոշում կայացնի», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ի պատասխան չինացի պաշտոնյաներիդ եմ ուղղված ԱՄՆ-ի գործողությունների:
Էթեմադ օրաթերթ
180 հոգուց բաղկացած ընտանիք, որտեղ կա 94 երեխա
ԶԼՄ-ներում մեծ արձագանք է գտել 94 երեխա ունեցող 70-ամյա հնդիկ տղամարդը տղամարդու պատմությունը, որպես աշխարհի ամենամեծ ընտանիքն ունեցող մարդ:
Ռիվանայի180 հոգանոց ընտանիքն ապրում է չորս հարկանի պալատում `100 սենյակներով:
Հնդկական կրոնական աղանդի առաջնորդ Ռիվանան ամուսնացած է 39 կնոջ հետ:
«Ես շատ ուրախ եմ 39 կին ունենալու համար», - ասել է նա և հավելել, որ ցանկանում է ավելի շատ կին ունենալ, ինչի համար հետագայում ցանկանումէ մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ գտնել նոր կին:
armenpress.am
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև` տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով:
armenpress.am
Մեծ Բրիտանիան եւս 100 մլն ֆունտ կներդնի COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը հզորացնելու գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է նախարարների կաբինետի հայտարարության մեջ: Սպասվում Է, որ միջոցները կուղղվեն Էսեքսի կոմսության ինովացիոն կենտրոնի զարգացմանը, որի բացումը պլանավորված Է 2021 թվականի դեկտեմբերին:
«Կենտրոնը հնարավորություն կունենա մեկ ամսում արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ ապահովելով պատվաստանութեր եւ ժամանակակից դեղամիջոցներ արտադրելու Մեծ Բրիտանիայի հնարավորությունը, այդ թվում՝ ապագայում առաջացող հիվանդությունների համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Նոր հաստատությունը կհամալրի Օքսֆորդշիրում կառուցվող պատվաստանյութերի բնագավառի արտադրա-ինովացիոն կենտրոնը (Vaccines Manufacturing and Innovation Centre, VMIC): Դրա բացումը նշանակված Է 2021 թվականի ամռանը: Գործարանի հզորությունը թույլ կտա պատվաստանյութով ապահովել Մեծ Բրիտանիայի ամբողջ բնակչությանը, նշել են կառավարությունում:
Միացյալ Թագավորության բիզնեսի գործերի նախարար Ալոք Շարման նշել Է, որ իշխանությունները ջանում են, որպեսզի Մեծ Բրիտանիայի բնակիչները կարողանան պատվաստումներն ստանալ պատվաստանյութի պատրաստ լինելուն պես: Այս շաբաթ ավելի վաղ Օքսֆորդի համալսարանից COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակողները հայտարարել են, որ իրենց մշակումը հաջողությամբ Է անցել փորձարկումների առաջին փուլը: ChAdOx1 nCoV-19 անվանումն ստացած պատվաստանյութի թեստավորմանը ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 21-ն ընկած ժամանակաշրջանում մասնակցել Է 1077 մարդ: Պատվաստումը փորձարկումների մասնակիցների մոտ հանգեցրել Է COVID-19-ի հակամարմինների մշակման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Լոնդոնը Բրյուսելի հետ համաձայնության հասնելու պատրաստակամություն չցուցաբերեց. ԵՄ
Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին պատրաստակամություն չցուցաբերեց Եվրամիության հետ համաձայնության հասնելու նոր հարաբերությունների շուրջը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ բանակցությունների հերթական փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք անկեղծորեն եւ կառուցողաբար շարունակեցինք փոխգործակցել, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիան չցուցաբերեց փոխգործակցության նույն մակարդակը եւ որոշումներ գտնելու պատարստակամությունը»,- ասել Է նա: Նա նաեւ հավելել Է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ առեւտրական համաձայնության հասնելը դարձնում Է քիչ հավանական:
«Մեծ Բրիտանիան առեւտրական համաձայնանգրի կնքումն այս պահին դարձնում Է քիչ հավանական»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ Բրյուսելը եւ Լոնդոնը «տակավին հեռու են» նոր հարաբերությունների շուրջը գործարքի հասնելուց: Բառնիեն կարծում Է, որ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը կարող են ձախողել բանակցությունները: «Ռիսկը (բանակցությունների ձախողման – ծանոթ. խմբ.) օբյեկտիվորեն կա»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարող են արդյոք բանակցություններն ավարտվել առանց համաձայնության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Բոլիվիայում 5 օրում ենթադրաբար կորոնավիրուսից մահացածների 420 դի են գտել
5 օրում Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի և ամենախոշոր քաղաքի՝ Սանտա Կրուզի փողոցներում, մեքենաներում և բնակարաններում հայտնաբերվել է 420 մարմին։ Համարվում է, որ մահացածների 80-90%-ը հիվանդ է եղել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Բոլիվիայում կորոնավիրուսի հետևանքով պաշտոնապես մահացել է 2328 մարդ, սակայն ենթադրաբար մահացածների թիվը զգալիորեն ավելի մեծ է։
Պարբերականը գրում է, որ ստեղծված իրավիճակն ավելի է նվազեցնում շանսերը, որ երկրում սեպտեմբերին հնարավոր կլինի անցկացնել նախագահական ընտրությունները:
Բոլիվիան պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Հուլիսի 23-ի դրությամբ երկրում 64,135 վարակված կա։ Առողջացել է 19,721 մարդ:
panarmenian.net
Գեյթսը հերքում է մարդկանց չիպավորման մասին իր անվան շուրջ միֆերը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու դեղամիջոցներ ստեղծելու հետազոտություններին միլիոնավոր դոլարներ նվիրաբերած, միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է դավադրապաշտական տեսությունները, որոնցով նա մեղադրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միջոցով մարդկանց չիպավորելու ցանկության համար։ Այս մասին գայտնում է CNBC-ն։
Գեյթսը հղում է արել Yahoo News/YouGov-ի ուսումնասիրությանը, որը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում ապրող մեծահասակների 28%-ը հավատում է, որ նա պլանավորում է պատվաստանյութի միջոցով մարդկանց մեջ սարքեր տեղադրել՝ նրանց տեղաշարժին հետևելու համար։
Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Microsoft-ի հիմնադիրը պատվաստանյութերի, թեստավորման և բուժման ոլորտներում փորձագետ է։ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, ֆոնդ են հիմնադրել, որի միջոցով փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիոմիելիտի դեմ։