Մամուլի տեսություն 25.07.2020
Սիրիայի երկրնքում Իրանի ուղևորատար ինքնաթիռի նկատմամբ ԱՄՆ-ի երկու կործանիչների ցուցաբերած ագրեսիայի համար Իրանը բողոքել է ԱՄՆ-ի դեմ:
«Քեյհան»
Իրանի ինքնաթիռին սպառնալը վկայում է ԱՄՆ-ի պարտության մասին
Իանական ուղևորատար ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպը տարածաշրջանում Իրանի առավելության ու նույնիսկ արևմուտքին դիմակայելու ճակատում հաղթանակի առաջացրած վախի պատճառով է:
Փորձագետների, վերլուծաբանների, որոշ պաշտոնատարների և արտերկրյա վերլուծական կենտրոնների համոզմամբ, Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտվել է: Պատժամիջոցներն անարդյունավետ են եղել և Իրանը առևտրատնտեսական համագործակցություններ է ունեցել Վենեսուելլայի, Չինաստանի, Իրաքի ու մի շարք այլ երկրների հետ և շեշտը դնում է ռազմավարական վրեժխնդրության, հակադարձ քայլի ու գեներալ Սուլեյմանիի համար վրեժխնդրության վրա:
Դա է պատճառը, որ ամերիկացիների շարունակելով իրանցիների դեմ իրենց թշնամական ու ոտնձգողական քայլերը այս անգամ իրենց ռազմական ինքնաթիռներով խանգարումներ են առաջացրել իրանական ուղևորատար ինքնաթիռի համար, որպեսզի վախ ու սարսափ առաջացնելով, Իրանին պարտադրեն մեղմել իր ռազմավարական քաղաքականությունները, ինչը նշանակում է, որ Իրանի ուղևորատար ինքնաթիռի համար խանգարումներ ստեղծելը ոչ թե Իրանի դեմ նոր ճնշման քայլ, այլև ԱՄՆ-ի անճարակության փստաթուղթն է:
«Ջավան»
Պորտլանդը դարձավ պատերազմի քաղաք
Պորտլանդիում տեղի ունեցած զարգացումները Սպիտակ Տանն իշխող մտայնության վառ ապացույցներն են: ԱՄՆ նախագահը մի անգամ ևս գնահատելով ռասայական խտրականության դեմ բողոքողների նկատմամբ դաշնային ոստիկանության կողմից գործադրվող բռնություններին և քաղաքում բողոքարարների ներկայության համար Թրամփը խստորեն քննադատել է քաղաքապետ Թեդ Վիլերին: Չորեքշաբթի գիւշեր Պորտլանդի քաղաքապետը, որ դաշնային անվտանգության ուժերի դեմ բողոքի հերթական գիշերը կանգնել էր դաշնային դատարանի ցանկապատերի դիմաց, արցունքաբեր գազով հարձակման է ենթարկվել: Հինգշաբթի օրը, Ֆաքս Նյուզ ալիքին տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփն ասել է. «Նա ծաղրանքի պատճառ է դարձել: Նա կամենում էր ժողովրդի մեջ լինել, հետևաբար գնաց բազմության մեջ ու ներկաները հարձակվեցին նրա վրա: Սա նրա վերջն էր: Շատ ողորմելի էր»:
«Շահրվանդ»
Իրանը բողոք է ներկայացրել ԻԿԱՈ-ին
Սիրիայի երկնքում իրանական մահան ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի նկատմամբ ամերիկյան երկու կործանիչների ոտնձգությունը պատճառ է դարձել, որ Իրանի ավիացիայի կազմակերպությունը պաշտոնապես բողոք ներկայացնի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ԻԿԱՈ-ին:
Չիկագոյի պայմանագրի 13 հավելվածի կետերի համաձայն Իրանի ավիացիայի կազմակերպությունը կապվել է սիրիացի կողմի հետ և կոչ է արել հնարավորինս արագ ու ճշգրիտ քննարկումներ անցկացնել: Պատահարների քննարկման իրանական թիմը նույնպես Մահան ավիաընկերության ինքնաթիռները Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայան մտնելու առաջին իսկ րոպեներից սկսել են դեքպի տեխնիկական քննարկման գործընթացը:
«Ջավան»
Կորոնա վիրուսի բազմացման կարողությունը 9 անգամ ավելացել է
Ինչպես ասում է Իրանի առոջապահության նախարարի օգնական Ռեզա Մալեքզադեն, իրականացված քննարկումների համաձայն, ներկայումս վիրուսը մուտացիայի է ենթարկվել ու նախորդի հետ նրա տարբերությունը կայանում է նրանում, որ մարմնում վերջինիս բազմացման 3-ից 9 անգամ ավելացել է, այդ պատճառով էլ մարդիկ պետք է կանոնները ավելի հարգեն, քանի որ այս հիվանդության տարածման արագությունը ավելացել է:
Նրա ասելով, ախտանշաններ չունեցողների մոտ այս վիրուսն առավել կենտրոնացած է և ավելի երկար է մնում նրանց մարմնում, հետևաբար այս հիվանդության վերահսկման դժվարություններից մեկն հենց այս երևույթն է:
armenpress.am
Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը Հայաստանի կարևորագույն շահերից է․ ԱԽ քարտուղար
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում ներդրված է երկրի հիմնական շահերը՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Լեռնային Ղարաբաղի անվտանգություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։
«Ռազմավարությունն ունի տրամաբանություն, աստեղ փորձել ենք ներդնել Հայաստանի Հանրապետության հիմնական շահերը, որոնք առանձնացվել են 3 կետի՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Լեռնային Ղարաբաղի անվտանգություն։ Այսպիսով՝ մենք ԱՀ-ին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը համարվում է ՀՀ կարևորագույն շահերից մեկը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ այն մոտեցումները, որոնք ձևակերպված են Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, ամբողջությամբ արտացոլում են իրականությունը։
«Այնտեղ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները ձևակերպված են որպես առաջնային սպառնալիք, Թուրքիան այն իմաստով է սպառնալիք, որ Ադրբեջանին է աջակցություն ցույց տալիս։ Արտաքին քաղաքականության մեջ կա համահայկականության սկզբունքը, որն ընդհանուր առմամբ հստակ ցույց տվեց Ռուսաստանում բիզնեսների հետ ստեղծված խնդիրները, համահայկականության օրակարգը, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում հայերի համախմբումը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։
armenpress.am
Փաշինյանը ՌԴ-ն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է համարում ադրբեջանցիների քայլերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին հարցազրույց է տվել է ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Մեկնաբանելով Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները՝ ՀՀ վարչապետը ասել է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:
«Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:
Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,- գրել է ՀՀ վարչապետը
Փաշինյանը հայտնել է, որ հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին:
armenpress.am
Մասնագետներն աշխատում են Ազգային գրադարանի կայքի վերականգնման վրա
Մասնագետներն աշխատում են Հայաստանի ազգային գրադարանի կայքի վերականգնման ուղղությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին գրադարանի հանրության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել էր, որ հուլիսի 24-ին՝ կեսօրին մոտ, Հայաստանի ազգային գրադարանի կայքը ամենայն հավանականությամբ ենթարկվել է կիբերհարձակման, ինչի հետևանքով այն դարձել է անհասանելի: «Մեր մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն: Սիրելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշել է Սարիբեկյանը:
Նոր դիզայնով կայքը գործարկվել էր մոտ մեկ ամիս առաջ: Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, ճկուն որոնողական համակարգ: Այն եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: nla.am կայքում ներառվել է «Նորություններ» բաժինը, որում տեղ կգտնեն գրական, գրադարանային կյանքին վերաբերող տարատեսակ նյութեր, հրապարակումներ գրադարանի հյուրերի, նոր գրքերի համալրումների մասին:
Կայքում ներկայացվելու են նաև ամեն ամսվա ամենաընթերցված գրքերի տասնյակը: Դա հնարավորություն կտա տեսնել, թե գրադարանում ինչ գրքեր են կարդում, ինչը կնպաստի գրքի հանրահռչակմանը, ինչը գրադարանի կարևորագույն գործառույթներից է:
aravot.am
Մթնաձորի անտառի հարակից հատվածում տնկվել է շուրջ 9000 տնկի
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի (5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։ Տնկման արդյունքներին ծանոթանալու համար տնկարան է այցելել շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։ Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։
news.am
ՌԴ-ում ոստիկանությունը դատարանին խնդրել է ձերբակալել ազգամիջյան բախումների մասնակից երեք ադրբեջանցիներին
Ոստիկանությունը խնդրում է ձերբակալել Մոսկվայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքի երեք մասնակիցներին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մայրաքաղաքի Կուզմինսկու դատարանում:
«Դատարանը ստացել է ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն) կասկածվող Համիդովի, Վալիեւի եւ Զավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալումն ընտրելու մասին հետաքննության միջնորդությունները»,- նշել են դատարանում: Շուտով կսկսվի միջնորդությունների քննությունը։
Բոլոր երեքն էլ ադրբեջանցի են, ովքեր մասնակցել են ՀՀ քաղաքացիների հետ բախմանը Մարյինոյի շրջանում:
Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մերյինո թաղամասում մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ էին տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ, որոնցից մեկը վերաճել էր ծեծկռտուքի: Տուժել է մեկ մարդ: Ոստիկանությունը խուլիգանության եւ կողոպուտի մասին գործ է բացել։ Ձերբակալվել է ընդհանուր 34 մարդ:
panorama.am
Իրանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ին իր ինքնաթիռին վտանգավոր հեռավորության վրա մոտենալու համար
Թեհրանը միանշանակ պատասխան միջոցներ կձեռնարկի Սիրիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ ամերիկյան կործանիչը մոտեցել էր իրանական ուղևորատար ինքնաթիռին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի թողնի անպատասխան թշնամական գործողություններն Իրանի ժողովրդի դեմ և երբ գա ճիշտ ժամանակը, կտրուկ և հետևողականորեն կարձագանքի անհիմն արարքին»,- նրա խոսքը հրապարակել է «Mehr» գործակալությունը:
Ըստ նրա, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) խախտել է օդային երթևեկության միջազգային կանոնները:
«ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը Սիրիայում անօրինական է, ինչպես նաև նրանց կործանիչների առաքելությունը: Կարևորն այն է, որ ոչ ոք ԱՄՆ-ին թույլ չի տվել կործանիչներով ստուգել քաղաքացիական ինքնաթիռները: Դա ապօրինի է և վտանգի տակ է դնում քաղաքացիական անձանց, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ, չնայած ԱՄՆ հավաստիացումներին, այնուամենայնիվ անվտանգ հեռավորություն չի պահպանվել»,- ասել Մուսավին:
Նա հավելել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների դեմ միջոցներ կձեռնարկի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով:
panorama.am
Կորոնավիրուսն անհնար է հաղթել. ամերիկացի գիտնական
ԱՄՆ-ի ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտման կենտրոնի տնօրեն Մայքլ Օստերհոլմը հայտարարել է, որ մոտ ապագայում մարդկությունը չի կարողանա հաղթահարել կորոնավիրուսային վարակի նոր տիպը: Հետևաբար, մարդիկ ստիպված կլինեն սովորել ապրել անընդհատ ռիսկի պայմաններում: Այս մասին գրում է news.ru կայքը:
Նրա խոսքով, կորոնավիրուսը նման է ՄԻԱՎ-ին, քանի որ վարակի դեմ պատվաստումները չեն բերելու երկարատև արդյունքներ: Գիտնականն ասել է, որ բոլոր նրանց մոտ, ովքեր հիվանդացել են, հետզհետե թուլանում է հակամարմինների ապահովված պաշտպանությունը: Օստերհոլմն ընդգծել է, որ համապատասխան դեղամիջոցի ընդունումից հետո իմունիտետը կարող է պահպանվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի:
«Ավելի արդյունավետ պատվաստանյութ մշակելու համար անհրաժեշտ է ավելի երկար հետազոտություն, բայց դեռ մարդկությունը չունի այդ ժամանակը: Կա ևս մեկ հնարավորություն` սահմանափակել հարուցիչի տարածումը: Այնուամենայնիվ, աշխարհում այժմ կա 15 միլիոն վարակակիր», - ասել է փորձագետը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 15,6 միլիոն մարդ, ավելի քան 63 հազար մարդ մահացել է, 9,5 միլիոնն առողջացել է: Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 4,1 միլիոն, երկրորդ տեղում Բրազիլիան է ավելի քան 2,2 միլիոն վարակակիրներով, երրորդում Հնդկաստանը՝ ավելի քան 1,2 միլիոն վարակակիրներով:
panorama.am
Մոլորակի ավելի քան 9 միլիոն բնակիչ առողջացել է կորոնավիրուսից
Ամբողջ աշխարհում ավելի քան 9 միլիոն մարդ առողջացել է կորոնավիրուսից: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, տվյալները ներկայացրել է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հավաքում է COVID-19-ի վերաբերյալ վիճակագրություն:
Այսպիսով, ողջ աշխարհում առողջացել է 9 043 203 մարդ:
Բուժվածների ամենամեծ թիվը Բրազիլիայում է (1,693,214), ԱՄՆ-ում (1,261,624) և Հնդկաստանում (849,432):
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հայտնաբերվել է մոլորակի 15,736,499 բնակչի մոտ, մահացել է 639,652 մարդ:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի բռնկման մասին: