Մամուլի տեսություն 27.07.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123536-Մամուլի_տեսություն_27.07.2020
ԱՄՆ-ի որոշ քաղաքներում ընթացող հակառասիստական ցույցերը երկու ամիս անց շարժվում են դեպի սանձարձակ բռնություն:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 27, 2020 13:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.07.2020

ԱՄՆ-ի որոշ քաղաքներում ընթացող հակառասիստական ցույցերը երկու ամիս անց շարժվում են դեպի սանձարձակ բռնություն:

«Համշարհի» օրաթերթ

Ռուսաստանի հեռավոր արևելքում տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել

Հուլիսի 25-ին Ռուսաստանի հեռավոր արևելքում տասնյակ հազարավոր ցուցարարներ երրորդ շաբաթ անընդմեջ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, բողոքելով Խաբարովսկի երկրամասի ղեկավարին ձերբակալելու դեմ:

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի արևելյան հատվածից 6110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խաբարովսկի բնակիչները  բողոքում են նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ: 

Ցույցերը սկսվել են նահանգապետի ձերբակալությունից հետո, ում իրավապահները մեղադրում են ավելի քան 15 տարի առաջ` 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:

***

 «Քեյհան» օրաթերթ

Խռովություններ Սիեթլում, պատերազմ Պորտլենդում, պատրաստ  դրություն Լոս Անջելեսում

 

ԱՄՆ-ի որոշ քաղաքներում ընթացող հակառասիստական ցույցերը երկու ամիս անց շարժվում են դեպի սանձարձակ բռնություն:Անցած օրերի ընթացքում ԱՄՆ-ի որոշ քաղաքներում  խիստ բախումներ են տեղի ունեցել Թրամփի գաղտնի ոստիկանների ու բողոքարարների միջև: Իրավիճակն այնպիսին է,որ որոշ փորձագետներ հասել են այն եզրակացության,որ Թրամփը քանի որ վստահ է առաջիկա նախագահական ընտրություններում կպարտվի իր դեմոկրատ մրցակցից, փորձում է հասարակությանը տանել դեպի քաղաքացիական պատերազմ՝ երկրում ռազմական դրություն հայտարարելու   և  ընտրությունները հետաձգելու նպատակով: 

***

«Արմանե Մելլի» օրաթերթ

Հանգույց, որը կարելի է ձեռքով բացել

Մի քանի օր է անցել այն դեպքից, որը կարող էր վերածվել աղետի:Սիրիայի երկնքում Թեհրան-Բեյրութ չվերթն իրականացնող Մահանի ուղևորատար ինքնաթիռի վրա ամերիկյան կործանիչների կողմից իրականացված հարձակումից հետո, Իրանի իշխանությունները հանդես են եկել բազմաթիվ դիրքորոշումներով, ընդգծելով միջազգային շրջանակներում այդ քայլը դատապարտելու համար իրավական  միջոցներ  ձեռնարկվելու անհրաժեշտությունը: Երեկ «Ալ-Ալամ» հեռուստակայանը հաղորդել է,որ Հորդանանի «Ալ-Ազրաղ» ռազմաբազայից են ամերիկյան կործանիչները օդ  բարձրացել: Դա այն դեպքում, երբ ամերիկացիները Իրաքում ու Սիրիայում ունեն ռազմաբազաներ և Հորդանանից այդ կործանիչների օդ բարձրանալը  մի հարց է, որը պետք է պարզել: Եթե դա ճշմարիտ է, ապա պետք է իրավական հետապնդում իրականացնել, հակառակ դեպքում Հորդանանին ներքաշել այս հարցում կնշանակի `ջուր լցնել թշնամու ջրաղացին:

***

«Իրան» օրաթերթ

Ռուսաստանում կանխվել  է մի ահաբեկչական հարձակում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական կազմակերպության գործունեությունը, որը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի մարդաշատ վայրերից մեկում:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը, Ռուսաստանի  ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ միասին, ճնշել են ահաբեկչական կազմակերպության այն անդամի գործունեությունը, որը պլանավորում էր ահաբեկչական գործողություն կատարել Մոսկվայի մարդաշատ վայրերից մեկում:

Ահաբեկիչը սպանվել է ձերբակալման փորձի ժամանակ: 

Տղամարդու թաքստոցից հայտնաբերել են  երկու F-l նռնակ և «կալաշնիկով» ինքնաձիգ :

***

1in.am

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել:

Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:

Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առ նվազն զարմանալի է և վստահ եմ իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կպատասխանեն:

Ավելին, եթե դեսպանը չհերքի կամ ափսոսանք չհայտնի սխալ գնահատականի համար (դեռևս չի հերքել դեսպանությունը), ուրեմն ակնկալում եմ նաև Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար: Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ և փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետևանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից:

***

168.am

Չինաստանի իշխանությունները փակել են Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը

Չինաստանում պաշտոնապես փակել են Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունում:

Դրանից հետո տեղի իշխանությունների ներկայացուցիչները հաստատության տարածք են մտել գլխավոր դարպասներով եւ «այն վերցրել իրենց տնօրինության ներքո»: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Չենդուում բացել են 1985 թվականին, այն պատասխանատու էր երկրի հարավ-արեւմուտքի, այդ թվում՝ Սիչուանի, Յուննանի, Հույչժոուի նահանգների, Տիբեթի ինքնավար շրջանի, ինչպես նաեւ կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքի համար:

Հուլիսի 21-ին Միացյալ Նահանգները փակել էր Չինաստանի հյուպատոսությունը Հյուսթոնում՝ դա բացատրելով ամերիկացիների ինտելեկտուալ սեփականության եւ անձնական տեղեկատվության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Պեկինում դա որակել են քաղաքական սադրանք եւ խոստացել «վճռական պատասխան քայլեր»: Հաջորդ օրը ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը ծանուցել է ամերիկյան դեսպանությանը, որ Չինաստանը որոշել է «հետ կանչել Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսություն հիմնելու եւ գործունեություն վարելու թույլատրագիրը», ինչպես նաեւ հյուպատոսությանը «կոնկրետ պահանջներ է առաջադրել՝ դադարեցնելու ցանկացած գործունեություն և միջոցառում»:

Ինչպես ընդգծել է Չինաստանի նախարարությունը, իր պահանջն օրինական է եւ անհրաժեշտ պատասխան՝ միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական պրակտիկայի հիմնական նորմերին համապատասխան, իսկ տեղի ունեցածի համար պատասխանատվությունը լիովին ընկնում է Վաշինգտոնի վրա: ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ երկխոսությունը մնում է լարված:

Կողմերն ունեն փոխադարձ տնտեսական պահանջներ: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը ՉԺՀ-ին մեղադրում է նոր կորոնավիրուսի հետ կապված իրադրության մասին տեղեկություն հաղորդելու անփութության մեջ: Չինաստանը, իր հերթին, դժգոհ է երկրի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտությունից, մասնավորապես Պեկինի եւ Հոնկոնգի առումով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

***

News.am

Եվրոպական շուկաները փլուզվել են

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախությունների ֆոնին եվրոպական շուկան կրկին փլուզվել է: Անկման առաջատարներն են մնում ավիաընկերությունները եւ ճանապարհորդությունների հատվածի հետ կապված մյուս ֆիրմաները, փոխանցում է Bloomberg-ը: Օրինակ՝ Airbus-ի արժեքը նվազել է 2,1 տոկոսով: Կոնցեռնը վերջերս համաձայնության է հասել Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի կառավարությունների հետ եւ պատրաստվում է վերանայել A350 եւ A380 օդանավերի արտադրության աջակցության վերաբերյալ պայմանագրերը, փոխանցում է Lenta-ն: 

Տարածաշրջանի Stoxx Europe 600 խոշորագույն ձեռնարկությունների հանրագումարային ինդեքսը նվազել է 0,4 տոկոսով, այն դեպքում, երբ իսպանական IBEX-ն ունի խոշոր երկրների համար վատթարագույն ցուցանիշը՝ ավելի քան 1 տոկոս նվազմամբ: Գնանշումների նվազման վրա անդրադարձած եւս մեկ գործոն է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային լարվածությունը:

Ըստ Markit Economics վերլուծական ընկերության հաշվարկների՝ եվրոգոտու 19 երկրների հանրագումարային PMI 19-ը 2020 թվականի հուլիսից ընդհանուր առմամբ աճել է՝ հասնելով մեկ ամիս առաջվա 48,5 կետից 54,8 կետի: Իրադրությունն ամենաբարենպաստն է Գերմանիայում. երկրում հաջողվել է հաղթահարել համավարակը, եւ տնտեսությունը սկսել է աստիճանաբար վերականգնվել:

***

1in.am

Մեկ օրում ավելի քան 80 փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանից

Անցած օրվա ընթացքում ավելի քան ութսուն փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այդ մասին վկայում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:

«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 80 փախստական (այդ թվում՝ 24 կին, 40 երեխա): Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասվում է տեղեկագրում:

Նաեւ նշվում է, որ մշտական բնակության վայրերից օրվա ընթացքում փասխականների դուրսբերում չի իրականացվել:

Ի հավելումն հաղորդվում է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 2,2 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 39 պայթյունավտանգ առարկաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

***

Armenpress.am

Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ շաբաթում ավելի քան կրկնակի աճել է

Ռուսաստանի տարածքում գործող անտառային հրդեհների մակերեսն անցած շաբաթ ավելի քան կրկնապատիկ աճել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է անտառային ծառայությունների մի աղբյուր:

«Մեկ շաբաթում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսն ավելի քան կրկնակի աճել Է: Առավել բարդ իրավիճակ Է ստղծվել Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

«Ավիալեսօխրանայի» տվյալներով՝ հուլիսի 27-ի առավոտյան դրությամբ Ռուսաստանում գործում Է 148 հրդեհ 67 հազար 913 հեկտար մակերեսի վրա:

Ավելի վաղ հաղորդվել Է Չուկոտկայում անտառային հրդեհների մակարեսների ավելի քան կրկնապատիկ ավելացման մասին՝ 18 հազարից մինչեւ 44,5 հազար հեկտար: Դրա հետ միաժամանակ այրման մակերեսի նվազում Է նկատվել Յակուտիայում: