Մամուլի տեսություն 28.07.2020
Հաննա փոթորիկը քանդել է ԱՄՆ-ի սահմանային պատը
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որպեսզի Իրան-Չիանստան հարաբերությունները խորանան
Այս ամիս լուրեր տարածվեցին, որ Չինաստանը և Իրանը ռազմավարական համագործակցության 25-ամյա համաձայնագիր են ստորագրում: Վաշինգտոնի համար դա նման էր աշխարհաքաղաքական փոթորկի, քանի որ համագործակցության փաստաթուղթը ստորագրվում էր Ասիայում ԱՄՆ-ի զարգացող մրցակից Չինաստանը ր մրցակից Չինաստանի և Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի թշնամի Իրանի միջև:
Համաձայնարի համաձայն, իրանական նավթի կանոնավոր մատակարարման դիմաց Չինաստանը լայնածավալ ներկայություն կունենա Իրանի տնտեսական զարգացման գործընթացում: Չինաստանն ընդլայնում է տարածաշրջանում իր տնտեսական, դիվանագիտական և նույնիսկ ռազմական ազդեցությունը:
Շարղ օրաթերթ
23 անպատասխան դիմում
Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Դոնալդ Թրամփը դուսր է եկել ՀԳՀԾ-ից, խախտելով ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը: Որոշում, որը վերջնականապես փակեց որը Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների նորմալացման ճանապարհը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտոնյաները, հատկապես Թրամփը, բազմիցս ասել են, որ պատրաստ են հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ; Հարցում, որին երբեք դրական պատասխան չի տրվել:
ԻԻՀ նախագահն այս կապակցությամբ ասել է. «Անցել է գրեթե երկու տարի և երեք ամիս, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ ՀԳՀԾ-ից, և մենք գտնվում ենք ամենաուժեղ ճնշման տակ; Նրանք կարծում էին, որ մենք չենք կարող դիմանալ նույնիսկ մի քանի ամիս և ստիպված կլինենք կապվել նրանց հետ; Այս ընթացքում սակայն, 23 դիմում եմ ստացել ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպելու մասին, որոնք սակայն անպատասխան են մնացել»:
Ջավան օրաթերթ
Կորոնավիրուսով վարակվածների 90 տոկոսը բուժվում է
Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Հարիրչին, հայտարարել է, որ պատվաստանյութերի արտադրության ոլորտում աշխարհում վերջին 40 տարվա փորձը ցույց է տալիս, որ հայտնաբերման, արտադրության և մյուս աշխատանքները տևում են 7 տարի, և եթե պատվաստանյութը ձեռք բերվի 18 կամ 24 ամիսների ընթացքում, դա կլինի գլուխգործոց:
Նա հավելել է, որ պետք է իրատես լինել,ք անի որ օրինակ ՁԻԱՀ-ի վիրուսի կամ մալարիայի դեմ տասնամյակներ տևած պայքարի հետո, պատվաստանյութը դեռևս չի հայտնաբերվել:
«Հոսպիտալացված հիվանդների 90 տոկոսը ապաքինվում է», - ասել է Հարիրչին ՝ նշելով, որ կորոնավիրուս ւնեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը ապաքինվումէ առանց որևէ միջամտության;
Ջամե Ջամ օրաթերթ
Հաննա փոթորիկը քանդել է Մեքսիկայի հետ ԱՄՆ-իս ահմանային պատը
«Հաննա» փոթորկի հարվածը քանդել Է այն պատի մի հատվածը, որն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վրա կառուցվել Էր անօրինական միգրացիան զսպելու համար: Փոթորիկն ԱՄՆ նախագահի երազանքը վերածել է մղձավանջի:
Մեքսիկայի հետ սահմանային պատը բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Ավելի վաղ, ուժեղ քամուց փլուզվել էր Կալիֆորնիայի հետ սահմանին գտնվող այս պատի մի հատվածը:
armenpress.am
Գերմանիան 2019 թվականին պահպանել Է առաջնությունը աշխարհի առաջատար տերությունների վարկանիշում
Գերմանիան երրորդ տարին անընդմեջ առաջին տեղն Է զբաղեցնում աշխարհի առաջատար տերությունների վարկանիշում՝ ավելի քան 10 տոկոսային կետով առաջ անցնելով ԱՄՆ-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել Է հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup ամերիկյան ինստիտուտը:
Նրա տվյալներով՝ Գերմանիայի վստահության վարկանիշը կազմել Է 44 տոկոս, ինչը չորս տոկոսային կետով բարձր Է 2018 թվականից: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի հավանության վարկանիշը 2019 թվականին կազմել Է 33 տոկոս, ինչն ընդամենը 1 տոկոսային կետով բարձր Է Չինաստանի (32 տոկոս) եւ երեք տոկոսային կետով՝ Ռուսաստանի վարկանիշից (30 տոկոս):
Նշվում Է, որ ԱՄՆ-ի հավանության վարկանիշն ամենացածրն Է Եվրոպայի դաշնակից երկրների շրջանում, որտեղ 61 տոկոսը հավանություն չի տալիս Ամերիկայի ղեկավարության գործունեությանը, իսկ հավանության վարկանիշը կազմում Է ընդամենը 24 տոկոս: Միակ մայրցամաքը, որտեղ ԱՄՆ-ը պահպանել Է հավանության վարկանիշը, Աֆրիկան Է. մայրցամաքի բնակչության 52 տոկոսը դրականորեն Է արձագանքում այդ երկրի մասին հարցին: Gallup-ի հետազոտությունն անցյալ տարի անցկացվել Է 135 երկրներում:
Gallup-ի ղեկավարներից մեկի՝ Մուհամմեդ Յունիսի խոսքով՝ Վաշինգտոնի համաշխարհային կարգավիճակի վրա կարող Էր ազդել կորոնավիրուսի համավարակը: «ԱՄՆ-ի ղեկավարության իմիջը կարող Էր տուժել, քանի որ աշխարհը հետեւում Է, թե ինչպես են ամերիկյան նահանգները եւ դաշնային կառավարությունը պայքարում վարակի տարածման դեմ»,- The Guardian հրատարակությունը մեջբերում Է Յունիսի խոսքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
«Moderna» ընկերությունն անցում է կատարում կորոնավիրուսի պատվաստանյութի մեծածավալ փորձարկումների փուլ
Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, հուլիսի 27-ին հայտնել է, որ անցում է կատարել կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկման հաջորդ մակարդակի, որում ներգրավվել է մոտ 30,000 չափահաս մարդ` չվարակված կորոնավիրուսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ սա առաջին փորձարկումն է, որն անցկացվում է կառավարության ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի որքան հնարավոր է շուտ ստեղծելուն, փորձարկելուն և մատակարարելուն:
ԱՄՆ-ի կառավարությունը «Moderna Therapeutics»-ի ծրագրի համար հատկացրել է շուրջ 1 մլրդ դոլար և ընտրել է ընկերության կողմից մշակված պատվաստանյութը մարդկանց շրջանում մասշտաբային փորձարկումների համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտությունների գլխավոր նպատակն է հիվանդության սիմպտոմատիկ դրսևորումների կանխարգելումը:
armenpress.am
Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները
Մջգ-16 Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները, զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարարութան մամուլի ծառայությունը: Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապան հուլիսի 20-ին հայտնել Էր, որ Սեւ ծովում սկսվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները:
«Սեւ ծովում ավարտվել են հոբելյանական 20-րդ Sea Breeze… միջազգային զորավարժությունները: Զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով: Sea Breeze-2020 վարժանքների ղեկավարներն ուկրաինական եւ ամերիկյան կողմից շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակիցներին պրոֆեսիոնալ պատրաստվության բարձր մակարդակի եւ առաջադրանքների արդյունավետ կատարման համար: Նրանց խոսքով՝ այդ զորավարժությունները հերթական անգամ ցույց են տվել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների միջեւ համագործակցության բարձր մակարդակը Սեւծովյան տարածաշրջանում պատրաստության եւ օպերատիվ համատեղելիության ապահովման համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Վրաստանից, Նորվեգիայից, Ռումինիայից, Իսպանիայից եւ Թուրքիայից շուրջ 2 հազար մարդ եւ ավելի քան 20 նավ, ինչպես նաեւ ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ նման բաներ: Ծովում զորավարժությունների նավա-կատերային խմբերի գործնական գործողություններին ուշադիր հետեւել են ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի նավերը, հավելել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ՌԴ զինծառայողները մեծ զորավարժություններ են սկսել Հս. Կովկասում և Անդրկովկասում
ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավելի քան 5000 զինծառայող է մասնակցում Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում մեկնարկած երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժություններին։
«Կովկաս-2020» լայնածավալ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում զորաշարժ է տեղի ունենում Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում գտնվող Հարավային ռազմական շրջանի ռազմակայաններում։
Մոտոհրաձգային, տանկային և հրետանային զորամասերի գումարտակային մարտավարական խմբերը զորաշարժ են կատարել դեպի համազորային պոլիգոններ, որտեղ մարտական հրաձգությամբ ուսումնական առաջադրանքներ են կատարում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Օդային դեսանտն ապահովում են ՌՕՈւ և ՀՕՊ ինքնաթիռներն ու ուղղաթիռները։
Մարտական հրաձգության այս փուլում գործարկվելու են «Տորնադո», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Մստա-Ս», «Գվոզդիկա», «Ակացիա» ինքնագնաց կայանքների հրետանային դիվիզիոններն ու գումարտակները։ Հետախուզական կրակային համալիրների կազմում գործարկվելու են Տ-72Բ3, Տ-90 տանկեր և ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ։
Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը խնդիր է դրել իրական ժամանակի ռեժիմով ապահովել զորավարժությունների տեսահսկողությունը բոլոր տարածքներում։
Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ենթակայության տակ է գտնվում նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմակայանը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio