Մամուլի տեսություն 29.07.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123623-Մամուլի_տեսություն_29.07.2020
ԻՀՊԿ նավատորմի և ռազմաօդային ուժերի մեծ զորավարժությունը շարունակվում է
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 29, 2020 09:27 Asia/Tehran

ԻՀՊԿ նավատորմի և ռազմաօդային ուժերի մեծ զորավարժությունը շարունակվում է

Մարդոմսալարի օրաթերթ

Թել Ավիվում ցանկացել են Նեթանյահուի մահը

Իսրայելում իրավիճակը լավ չէ: Սիոնիստական ​​ռեժիմը կանգնած է կորոնավիրուսի պանդեմիայի, Հեզբոլահի և ներքին կռիվների մահացու եռանկյունու կենտրոնում:

Հրապարակված վիճակագրության համաձայն, գրավյալ տարածքներում շուրջ 60 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ մոտ 450 մարդ մահացել է: Կորոնավիրուսով վարակված մարդկանց մեծ թիվը լուրջ խնդիր է ստեղծել Իսրայելի կառավարության համար և  տնտեսությունը ծայրաստիճան խոցելի է դարձրել:

Իսկ Հեզբոլլահի հետ դիմակայությունը նրանց համար կրկնակի ողբերգություն է դարձել: Մշտական զգոնությունը և երթևեկության սահմանափակումը հանգեցրել են տնտեսական անապահովության զգացման: Ըստ որոշ իսրայելական լրատվամիջոցների, գրավյալ տարածքների քաղաքացիները իրենց անապահով են զգում:

 

Պարսից ծոցում ընթանում է Իրանի զորավարժությունը

«Մեծ մարգարե-14» համատեղ զորավարժությունը շարունակվում է ռազմածովային ուժերի և օդուժի մասնակցությամբ, Հորմոզգան նահանգում, Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում»:

«Մեծ մարգարե 14» մեծ զորավարժության ընթացքում, ԻՀՊԿ օդուժը կիրառել է  նոր մարտավարություն և սարքավորումներ և ցուցադրել հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու ուժը:

Զորավարժության կարևոր ձեռքբերումներից է երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակումը ամբողջությամբ անտեսանելի ձևով, ինչը լուրջ խնդիր է թշնամու հետախուսզական ծառայությունների համար:

Զորավարության ընթացքում իրականացվել են հակահրթիռային, մարտական, ականազերծման, նավից հրթռների արձակման մի շարք այլ գործողություններ:

 

Ջավան օրաթերթ

Պելոսի. Միլիոնավոր ամերիկացի երեխաներ և կանայք սոված և անօթևան են

«Վերջին ամիսների մոտ 150,000 ընտանիք կորցրել է ընտանիքի մի անդամի, իսկ ավելի քան 4 միլիոն ամերիկացիներ վարակվել են կորոնավիրուսով», - երեքշաբթի օրը հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներում միլիոնավոր երեխաներ այժմ սոված են, և շատերն ի վիճակի չեն վճարել իրենց տան վարձավճարը: Նրանցից շատերը կանայք են, ովքեր պատասխանատու են իրենց երեխաներին խնամելու համար: «Շատ ամերիկյան ընտանիքների վճարվող  գործազրկության նպաստների ժամկետն ավարտվում է»:

 

Շահրվանդ օրաթերթ

Թեհրանը՝ կարմիր կարգավիճակ է ստացել

Իրանում վերջին 161 օրվա ընթացքում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակված 235 հիվանդի մահ: Տվյալների համաձայն, Թեհրանում իրավիճակը վատ է: Ըստ Առողջապահության նախարարության խոսնակի, Թեհրանը ստացել է կարմիր կարգավիճակ: 

 

armenpress.am

 Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

«Սևանում լողալու հետ կապված որևէ սահմանափակում չունենք: Բայց կարծում եմ բնակիչներն էլ չեն ցանկանա կանաչած հատվածներում լողալ: Իսկ փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու հետ կապված խնդիր չունենք», - ասաց  Ջիլավյանը:

Անդրադառնալով կողակի պաշարների վերականգնմանը՝ նա նշեց, որ մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր կան: «Հենց հիմա գործընթացների մեջ ենք, հուսով ենք, որ կարճ ժամանակ անց կարող ենք հասնել նրան, որ  կողակի մանրաձուկ ունենաք և լիճ բաց թողնենք »,- ասաց Ջիլավյանը:

Սևանա լիճն այս տարի ևս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:

 

armenpress.am

Նշվել են այն երկրները, որոնք պատրաստ են ընդունել ռուսաստանցիներին

 Խորվաթիան եւ Մալթան պատրաստակամություն են հայտնել ընդունելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «ՌՏՕԱ-ի լրաբերը»՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական առաքելություններից մեկի մի աղբյուրի:

Նշվում Է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված ներկա իրադրության առնչությամբ ԵՄ-ի մյուս պետությունները որոշում են ընդունել ճանապարհորդների համար սահմանները չբացել գոնե մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, այդ դիրքորոշումն ունեն այդ թվում այն երկրները, որոնց համար Ռուսաստանի հետ սահմանամերձ զբոսաշրջությունը տնտեսական տեսակետից կարեւոր Է: Այսպես, Ֆինլանդիան սահմանը չի բացի մինչեւ օգոստոսի 25-ը, իսկ Էստոնիան՝ մինչեւ սեպտեմբեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Ֆիլիպինների հյուսիսում բարձրախտածին թռչնագրիպ Է հայտնաբերվել

Ֆիլիպինների գյուղատնտեսության դեպարտամենտը հայտնել Է երկրի հյուսիսի Պամպանգա նահանգում H5N6 բարձրախտածին թռչնագրիպ հայտնաբերելու մասին. դրա տարածման դեմ պայքարելու համար իշխանությունները ոչնչացրել են գրեթե 39 հազար հավ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN Philippines հեռուստաալիքը:

Հաղորդվում Է, որ թռչնագրիպի օջախը հայտնաբերվել Է Սան-Լուիսի շրջանի ֆերմայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ 2017 թվականին նույնպես իշխանությունները թռչնագրիպ Էին հայտնաբերել Պամպանգա եւ Նուեւա-Էսիխա նահանգներում, այն ժամանակ դրա փոխանցումներ մարդուն չեն գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների վարակիչ վիրուսային հիվանդություն Է, որը հաճախ ընթանում Է առանց ախտանշանների: Առանձին դեպքերում վիրուսը կարող Է հաղթահարել տեսակային արգելքը եւ հիվանդություն կամ անախտանիշ վարակումներ առաջացնել մարդկանց ու կենդանիների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Գեյթս․ Մինչև 2020-ի վերջ Covid-19-ից մահացությունը կարող է էապես նվազել

  Մինչև 2020-ի ավարտը կորոնավիրուսից մահվան դեպքերն էականորեն կարող են կրճատվել՝ շնորհիվ «թերապևտիկ դեղերի», հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, փոխանցում է CNBC-ն։

Գեյթսի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ թերապևտիկ դեղերն ավելի արագ են գործում, քան պաշտպանիչները։

«Այդ պատճառով, կարծում եմ, լավ շանսեր կան մինչև տարեվերջ բոլոր նոր միջոցների համատեղմամբ նվազեցնելու մահացության աստիճանը»,- ասել է նա։

Բիզնեսմենը կորոնավիրուսի բուժման համար արդյունավետ է համարել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը՝ նշելով, որ այն նվզեցնում է մահվան ռիսկը ծանր հիվանդների մոտ։ Գեյթսի խոսքով՝ դեղն օգտագործելուց հետո դրա թերապևտիկ ազդեցությունն ավելի շուտ կարելի է նկատել, քան պաշտպանիչը։

Գեյթսը նաև ասել է, թե ԱՄՆ-ում կորոնավիրուսի թեստերի մեծ մասը «ժամանակի և փողի անմիաստ վատնում են», քանի որ մարդիկ ստիպված են սպասել մի քանի օր, որպեսզի ստանան արդյունք։

«Այժմ, երբ դուք սպասում եք 3-ից ավելի օր, երբեմն նույնիսկ շաբաթ, որպեսզի ստանաք թեստի արդյունքները, ոչ ոք չպետք է դրա համար նույնիսկ մեկ դոլար վճարի։ Դա խենթություն է։ Դուք պետք է այն որքան հնարավոր է շուտ ստանաք, որպեսզի վարակակիրները փոխեն իրենց վարքի մոդելն ու չկարողանան վարակել մյուսներին»,- հայտարարել է նա։

Դեռ մայիսին այդ դեղամիջոցի օգտագործումն ԱՄՆ-ում թույլատրվել էր, 4-ամսյա փորձարկումներից հետո այն ամենաադյունավետն էր համարվել եղած դեղամիջոցներից։ Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի վարակը հաստատվել է 16․7 մլն-ից ավելի մարդու մոտ, 660,000-ից ավելի մարդ մահացել է։

 

panarmenian.net

ԱՀԿ․ Աշխարհում Covid-19-ի միայն մեկ ալիք կլինի

 Աշխարհում կորոնավիրուսի միայն մեկ ալիք կլինի, ինչին հատուկ է ինչպես տարածման տեմպի արագացումը, այնպես էլ դանդաղումը։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։

Նա ասել է, որ պետք չէ ակնկալել, թե հյուսիսային կիսագնդում ամռանը վիրուսը կդադարի տարածվել, քանի որ Covid-19-ը նման չէ գրիպին և սեզոնային տարածման միտում չունի։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակը կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Այն շարունակում է ուժգնանալ, վերջին 6 շաբաթում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է։

Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 16,737,842, մահվան՝ 660,383, ապաքինվելու՝ 9,749,159 դեպք։

 

panarmenian.net

Նորվեգիայում թաղման բյուրոները փակման եզրին են․ Covid-ի դեմ պայքարը փրկել է բազմաթիվ այլ հիվանդների

  Նորվեգիայում կորոնավիրուսի պատճառով թաղման բյուրոները մնացել են առանց աշխատանքի և դիմել պետությանը՝ օգնություն ստանալու նպատակով։ Պատճառը մահացության թվի անկումն ու թաղման արարողություններ անցկացնելուց հրաժարվելն է։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Լենդերի ընտանիքը, որը 3 սերունդ է արդեն զբաղվում է թաղման բիզնեսով, նշում է, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցներն աշխատել են ոչ միայն կորոնավիրուսի, այլև այլ վիրուսների դեմ․ «Հիվանդ և տարեց մարդկանց մի խումբ, որոնք նորմալ պայմաններում արդեն մահացած կլինեին, դեռ մեզ հետ են»։

Ընկերությունը հիմնականում մոտ 30 թաղման միջոցառում է իրականացրել մի ամսում, սակայն մարտին կարանտին հայտարարելուց հետո մի քանի շաբաթում դրանց թիվն իջել է 10-ից։

Պատճառը, սակայն, միայն հաճախորդների պակասը չէ, շատերը հրաժարվում են թաղման արարողություններ կազմակերպելուց՝ կապված վիրուսի տարածումը կանխելու, արարողության մասնակիցների թվի սահմանափակման և սոցիալական հեռավարություն պահելու անհնարինության հետ։

Հուլիսի 28-ի դրությամբ Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9132 դեպք, մահացել է 252, առողջացել՝ 8752 մարդ։

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio