Մամուլի տեսություն 31.07.2020
Միացյալ Նահանգներում աճող հասարակական դժգոհությունների ֆոնին, Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաձգել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, նշելով, որ դրանց ընթացքում կարող են տեղի ունենալ կեղծիքներ:
Էթեմադ օրաթերթ
Թրամփը կարո՞ղ է փոխել ընտրությունների ամսաթիվը
ԱՄՆ նախագահական ընտրությունների ամսաթիվը փոխելու Դոնալդ Թրամփի կոչը հարց է առաջացնում, թե արդյոք նա ունի՞ այդպիսի լիազորություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս քննադատել է փոստային քվեարկությունը, պնդում է, որ քվեարկության այս տեսակի դեպքում կարող են գևրանցվել կեղծիքներ:
1845 թ սկսած, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անց են ակցվում նոյեմբերին, իսկ նախագահի լիազորությունները ավարտվում են հունվարի 20-ին: Նոր նախագահն ու փոխնախագահը երդվում են նույն օրը:
Բայց միայն ԱՄՆ Կոնգրեսը կարող է որոշում կայացնել հետաձգել ընտրությունների ամսաթիվը: Որպեսզի ընտրությունների ամսաթիվը փոփոխվի, օրինագիծը պետք է ընդունվի Կոնգրեսի երկու պալատներում, այնուհետև ստորագրվի նախագահի կողմից և հաստատվի դատարանների կողմից: Նյու Յորք Թայմսը գրում է. «Եթե նման սցենարի համար օգտվենք «անկարելի» բառը, քիչ ասած կլինենք»:
Ջամե Ջամ
Չինաստանի արտգործնախարար. ԱՄՆ-ն ձգտում է հեգեմոնիայի
Չինաստանի ԱԳ նախարար և կառավարության խորհրդականն ասել է, որ քանի որ ԱՄՆ-ն դարձել է ամբարտավան և իռացիոնալ պահվածք է դրսևորում, Պեկինը վճռականորեն կարձագանքի Վաշինգտոնի գործողություններին:
Վանգ Յին շեշտել է, որ ԱՄՆ-ի գործողությունները ոչնչացրել են երկրների միջև փոխգործակցության մեջ պարկեշտությունը և խախտել միջազգային սկզբունքները, ՝ հավելելով, որ նման պահվածքը կարելի է նկարագրել մեկ բառով ՝ հեգեմոնիա:
Համշահրի
Կորոնավիրուսն ԱՄՆ -ում. մեկ զոհ մեկ րոպեում
ԱՄՆ-ում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերը գերազանցել են 150 000- ը Չինաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվելուց վեց ամիս անց ԱՄՆ-ում մահացության դեպքերը հատել են 150 000-ի սահմանը՝ ռեկորդ սահմանելով Միացյալ Նահանգների համար:
Միայն չորեքշաբթի օրը ԱՄՆ-ում մահացել է 1 461 մարդ, որը երկրում ամեն օրվա համար գրանցված ամենաբարձր ցուցանիշն է մայիսի 27-ից Այսպիսով, հինգշաբթի օրը 24 ժամվա ընթացքում յուրաքանչյուր րոպեում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Վերջին 11 օրվա ընթացքում երկրում մահացել է ավելի քան 10,000 մարդ:
Իրան
Արաֆայի օրը հարյուրավոր սիոնսիտներ հարձակվել են Ալ Աղա մզկիթի վրա
Իսրայելի ոստիկանության աջակցությամբ, մոտ հազար հրեաներ հարձակվել են Ալ Աղսա մզկիթի վրա:
Ոստիկանությունը հարձակման ժամանակ ձերբակալել է 5 պաղստինցիների:
Ոստիկանությունը Ակ Աղսա մզկիթ սիոնիստների մուտքն ապահովելու համար, նախորդ մզկիթի շրջակայքում աղոթող պաղեստինցիներին դուրս է բերել տարածքից:
armenpress.am
Տոկիոն կրկին նորացրել Է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճի ռեկորդը
Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսով վարկման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել 400-ը, ինչը դարձել Է ռեկորդ Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում վարակի տարածման ամբողջ ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է նահանգապետ Յուրիկո Կոիկեն:
Նրա խոսքով՝ անցած օրը Տոկիոյում արձանագրել են վարակման 463 նոր դեպք, առաջին անգամ մայրաքաղաքում օրական աճի ծավալը գերազանցել Է 400-ի նշագիծը: Ախտահարման նոր դեպքերի աճի նախորդ առավելակետն արձանագրվել Է հուլիսի 30-ին. այդ ժամանակ Ճապոնիայի մարաքաղաքում մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 367 նոր դեպք:
Մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարը նաեւ հերթական անգամ տեղի բնակիչներին հորդորել Է ձեռնպահ մնալ մարդկանց զանգվածային կուտակումների վայրեր այցելելուց, ինչպես նաեւ ըստ հնարավորին տնից դուրս չգալ օրվա երեկոյան ժամերին: «Ձեզ խնդրում ենք նաեւ չթուլացնել զգոնությունը դպրոցներում ամառային արձակուրդն սկսվելու առանչությամբ»,- հավելել Է նա:
Ամռան արձակուրդն ամբողջ երկրում կսկվի օգոստոսի 1-ին: Միեւնույն ժամանակ Ճապոնիան կարծում Է, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս պահին երկրում կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա: «Եթե իրադրությունը գնահատենք համապարփակ, չենք կարծում, թե արտակարգ դրություն սահմանելու եւ երկրում սոցիալ-տնտեսական ակտիվությունը կտրուկ սահմանափակելու անհրաժեշտություն կա»,- հուլիսի 31-ին կայացած մամուլի ասոլիսում հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Նա նաեւ ընդգծել Է, որ Ճապոնիայի իշխանություններն այժմ տեղի ուենցողը չեն համարում երկրում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիք: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի տարածքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 35,5 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում Է 1 020, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նրա ինքնազգացողությունը գնահատվում է լավ։ «Առաջին տիկինը կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո»,- ընդգծել է մամուլի ծառայությունը։
Վերջերս կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։ Հուլիսի 7-ին նա տեղեկացրել էր, որ ստացել է թեստի դրական պատասխան։
armenpress.am
Բահամյան կղզիների մոտ ձեւավորվել է Isaias փոթորիկը
Ատլանտյան օվկիանոսում՝ Բահամայան կղզիների մոտ ձեւավորվել Է Isaias փոթորիկը, վկայում են ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի՝ հուլիսի 31-ին հրապարակված տվյալները, կենտրոն, որի կենտրոնակայանը գտնվում Է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փոթորկի մասին նախազգուշացումը թողարկվել Է Բահամյան կղզիների կենտրոնական մասի եւ հարավ - արեւելքի համար»,- ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Փոթորկի քամու առավելագույն արագությունը հասնում Է վայրկյանում 35,7 մետրի: Isaias-ը շարժվում Է դեպի հյուսիս - արեւմուտք վայրկյանում 8 մետր արագությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio