Մամուլի տեսություն 01.08.2020
ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածմամբ և այս մահացում վիրուսի դեմ առաճակատվելու հարցում ԱՄՆ պետայրերի սխալ քայլերի հետևանքով, երկիրը հայտնվել է վերջին 90 տարիների ընթացքում ամենամեծ տնտեսական լճացման մեջ:
«Արմանե Մելի»
Արդյո՞ք Թրամփը կործանման եզրին է
Թրամփը կոչ է արել հետաձգել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և քվեների հաշվելու ընթացքի երկարատև լինենլու պատճառով, հակադրվել է փոստի միջոցով քվեարկության տարբերակին, մի բան, որ դեմ է ԱՄՆ-ի սահմանադրությանը և նոր նախագահը կամ երկրորդ անգամ ընտրվող նախագահը պետք է հունվարի 20-ին մտնի Սպիտակ Տուն: Այս մասին հստակ ասված է ԱՄՆ-ի սահմանադրության մեջ, ուստի Թրամփի պահանջն ըստ օրենքի նախ պետք է վավերացվի Կոնգրեսի կողմից, որն անշուշտ սահմանադրության հակառակ քայլ չի վերցնելու:
«Էթեմադ»
Պատժամիջոները պարտվելու են
Ղորբանի տոնի առթիով ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդը մեկնաբանելով պատժամիջոցի կարճատև, միջին տևողության և երկարատև նպատակները, շեշտել է. «Պատժամիջոցների հետ միասին, թշնամին փորձել է խեղաթյուրել իրականությունը, սակայն Աստծու շնորհով ու ԱՄՆ-ի նկատմամբ իրանցիների զգոնության ու խոր ճանաչման արդյունքում այդ երկիրը իր նպատակներին չի հասել ու չի հասնելու և սիրելի Իրանը համբերության, կայունության և տնտեսական ու կենցաղային խնդիրների լուծման և ներքին ներուժի առավել օգտագործման հարցում երկրի պատասխանատուների ջանքերի շնորհիվ շարունակելու է իր ուղին:
«Քեյհան»
ԱՄՆ-ն հայտնվել է վերջին 90 տարվա պատմությամն ամենամեծ տնտեսական լճացման մեջ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ֆոնին, վիրուսին դիմակայելու հարցում այս երկրի պետայրերի սխալ քայլերի հետևանքով, ԱՄՆ-ն մեծ վնասներ է կրել: Այս վիրուսի գլոբալ տարածման սկզբնական շրջանում Թրամփը անտեսում էր այն և համոզված էր, որ վիրուսն ԱՄՆ-ի համար սպառնալիք չի համարվում: Չնայած շատ շուտ պարզվեց, որ կորոնավիրուսը հասավ ԱՄՆ, Թրամփը վիրուսին դիմակայելու համար քաղաքականությունները մշակելու հարցում չհաջողեց և վերջին ամիսներին բազմաթիվ հակասական քայլեր է արել:
Այժմ ԱՄՆ-ն աննախադեպ տնտեսական ճգնաժամի մեջ է: Հղում անելով Ռաշա Թուդեյին, Թասնիմը հաղորդել է.«Տնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ԱՄՆ-ում ամենամեծ տնտեսական լճացման պատճառ լճացումն է առաջացել և խիստ կրճատել էվել են սպառողների ծախսերն ու առևտրական գործունեությունը:
«Իրան»
Դուտերտե. «Բնավ չեմ կատակում, ձեր դիմակները մաքրեք բենզինով»
Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով համար օգտագործվող դիմակները պետք է մքարվեն բենզինով ու հավելել է, որ կատակ չի անում:
Ֆիլիպինների առողջապահական ոլորտի պաշտոնյաներն ասել են, որ կտորից դիմակները պետք է լվացվեն սովորական ձևերով, իսկ բժշկական դիմակները մեկ անգամ օգտվելուց հետո, պետք է աղբարկղ նետվեն:
armenpress.am
Այգեպարում հակառակորդի հրետակոծությունից վնասված տներից մի քանիսն արդեն վերականգնվել են
Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:
«Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները»,-հայտնում են մարզպետարանից:
Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը:
Ադրբեջանը հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծած գործողությունների ժամանակ պարբերաբար թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում վնասներ հասցրել նաև բնակելի տներին:
armenpress.am
Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրել ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հայաստանին զենք վաճառելու քայլն ուղղված է երկրի ռազմական արդյունաբերությունը փրկելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վուչիչն ասել է մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած` Սերբիայից Հայաստան վաճառված զենքի մասին հարցին։
Նախագահը շեշտել է, որ զենքի վաճառքը միակ տաբերակն է, որն ապահովում է ռազմական արտադրության հաջողությունը։
«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, չգիտես ինչու, դրա մասին որևիցե լրատվական չի ուզում խոսել։ Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատում է 17 հազար մարդ, որոնք պետք է մնան իրենց աշխատանքին: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է», - նշել է Վուչիչը:
Haqqin.az կայքը հուլիսի 19-ին հոդված է գրել, թե Ադրբեջանի կառավարությունը իբր անհերքելի տեղեկություններ է ստացել, որ Սերբիան Հայաստանին վերջին ամիսների ընթացքում տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։ Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպան Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։
Հուլիսի 22-ին Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել է, որ Սերբիայի սպառազինությունը Հայաստան է արտահանվել միանգամից հինգ գերատեսչությունների՝ Արտաքին գործերի, Ներքին գործերի, Պաշտպանության և Առևտրի նախարարությունների, ինչպես նաև Հետախուզական ծառայության հավանությամբ:
news.am
100 սփյուռքահայ կմիանա Կառավարությանը
100 սփյուռքահայ «Ի գործ» ծրագրի շրջանակում կմիանան Կառավարությանը և 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում:
Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի կեսից:
«Դրսի փորձերը բերել ու էստեղ իրար հետ խառնելը շատ հետաքրքիր ու շատ լավ արդյունք է տալիս: Մենք դա զգացել ենք մեր գրասենյակում: Եթե կարողանանք դա բազմապատկել, տարածել բլոր պետական գերատեսչություններում, հինալի կլինի»,-ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Նրա խոսքով, շուրջ 800 հայտ են ստացել եւ որոշել, որ 100 հոգու կարող են ընդգրկել. «Հիմա հարցազրույցներն ենք անցկացնում»:
panorama.am
Բայբուրդյանը հայերին խորհուրդ է տալիս ադրբեջանական սադրանքի դեպքում դիմել իրավապահներին
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում ապրող հայերին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել։
Հյուպատոսարանի ֆեյսբուքյան էջում, հրապարակված հայտարարության մեջ ասված է.
«Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հարգելի հայրենակիցներ,
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում ստացան նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։
Հատկապես Կալիֆորնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետներից մեկն է դարձել, ինչի վկայությունն անցած շաբաթ տեղի ունեցած ադրբեջանական սադրիչ գործողություններն էին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև հայ համայնքի խաղաղ ցույցի ընթացքում, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի Կռուզյան-Զեքարյան-Վասպուրական վարժարանի նկատմամբ վանդալիզմը։
Հաշվի առնելով ադրբեջանական կողմից դրսևորվող թշնամական տրամադրվածությունը հայերի նկատմամբ՝ մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների դիմաց, ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար։
Հորդորում ենք՝ ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր հերթին կանի հնարավորը՝ իրավապահ մարմինների՝ համայնքի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքին նպաստելու համար»։
panorama.am
Արցախում տասը ազատամարտիկ «Նիվա» է նվեր ստացել
Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել արցախյան ազատամարտում հաղթանակ կերտածների թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է արժևորել ու գնահատել վերջիններիս հերոսական արարքը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հերթական նախաձեռնությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Այս անգամ Միության վարչության որոշմամբ արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար թվով 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա: