Մեկնաբանություն. Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են նվազեցնել առևտրափոխանակումներում դոլարի կիրառումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123791-Մեկնաբանություն._Ռուսաստանն_ու_Չինաստանը_փորձում_են_նվազեցնել_առևտրափոխանակումներում_դոլարի_կիրառումը
ԱՄՆ-ը դոլարը որպես միջոց է ծառայեցնում՝ այլ երկրների վրա ճնոշւմ գործադրելու նպատակով, ինչը պատճառ է դարձել, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի՝ դոլարի դերը թուլացնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Օգոստոս 02, 2020 14:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են նվազեցնել  առևտրափոխանակումներում դոլարի կիրառումը

ԱՄՆ-ը դոլարը որպես միջոց է ծառայեցնում՝ այլ երկրների վրա ճնոշւմ գործադրելու նպատակով, ինչը պատճառ է դարձել, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի՝ դոլարի դերը թուլացնելու նպատակով:

ԱՄՆ-ի երկու խոշոր մրցակիցներն այս կապակցությամբ լուրջ քայլեր են արել: Այս ուղղությամբ մի քանի տարի տևած բանակցություններցի հետո, Մոսկվան ու Պեկինը հասել են իրենց նպատակին: Ռուսաստանի և Չինաստանի առևտրի մեջ դոլարի բաժինը 2020թ առաջին եռամսյակում առաջին անգամ նավազել է 50 տոկոսով: Այս ցուցանիշը չորս տարի առաջվա համեմատ, երբ այս գաղափարի շուրջ քննարկումներ տեղի ունեցան, մեծ փոփոխություններ է կրել:

Որպես փաստ նշենք, որ 2000 թ  Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքափոխանակության 90 տոկոսն իրականացվում էր դոլարով: Իսկ այսօր երկու երկրների առևտրի 54 տոկոսն իրականացբում է յուանով, եվրոյով և ռուբլով, համապատասխանաբար՝ 17, 30 և 7 տոկոս:

Միացյալ նահանգներն արտասահմանյան ընկերություններին, բանկերին ու ֆինասնական կառույցների վրա ճնշում է գործադրում՝ օգտվելու դոլարի հնարավորությունից, որպեսզի նրանց կատարեն ԱՄՆ-ի պահանջները: Հակառակ դեպքում, նրանք կենթարկվեն ճնշումների:

ՌԴ ԱԳՆ Լավրովը 2020թ հունվարին հայտարարեց, որ Մոսկվան որդեգրել է դոլարից հրաժարվելու քաղաքականությունը և փորձում է  առևտուրը կազմակերպել այլ արժույթով:

Մոսկվան ու Պեկինը համոզված են, որ չնայած ԱՄՆ-ի այս քաղաքականությունը կարճատևում կկարողանա ապահովել Վաշինգտոնի քաղաքականությունն, այդուհանդերձ, երկարատևում այս քաղաքականությունը կարող է վնասել այդ երկրին: Քանի որ հետևելով Ռուսատսնաի ու Չինաստանի օրինակին, մյուս երկրները նույնպես կարող են դիմել Մոսկվայի ու Չինաստանի օրինակին: 2018թ հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ողջունում է դոլարից հրաժարվելու քաղաքականությունը:

Հավելենք, որ ԱՄՆ-ը ամենից շատ դոլարը որպես ճնշման լծակ կիրառել է այն երկրների ու կազմակերպությունների և բանկերի դեմ, որոնք առևտրային ու ֆինանսական կապեր են հաստատել Իրանի հետ: Այդպիսով, ԱՄՆ-ը փորձել է հակաիրանական պատժամիջոցների քաղաքականության շրջանակում թույլ չտալ, որպեսզի Թեհրանի հետ դոլարով առևտուր իրականացվի:

Այժմ ամբողջ աշխարհում նկատելի է դոլարցի որպես միաջզգային արժույթ ազատվելու գործընթացը, քանի որ անկախ երկրները փորձում են այդպիսով չեզոքացնել ԱՄՆ-ի կոպիտ քաղաքականությունն իրենց նկատմամբ: Հետևաբար այդ երկրները փորձում են ստեղծել դոլարից անկախ ֆինանսական համակարգ:

Ռուսաստանի ու Չինաստանի օրինակին հետևում են Հնդկաստանը, Թուրքիան և Իրանը: Իսկ եթե այս ընթացքը շարունակվի, միջազգային շուկայում դոլարի դիրքերը կթուլանան:

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio