Մամուլի տեսություն 03.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123824-Մամուլի_տեսություն_03.08.2020
ԱՄՆ-ն Չինաստանի ու Իրանի նկատմամբ ճնշում գործադրելով, երկու երկրներին մղել է համատեղ ճակատ կազմելու:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 03, 2020 12:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.08.2020

ԱՄՆ-ն Չինաստանի ու Իրանի նկատմամբ ճնշում գործադրելով, երկու երկրներին մղել է համատեղ ճակատ կազմելու:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Դեղին վիշապի խաղը՝Թեհրանի քարտով

Իրանը հուլիսի սկզբին հայտարարեց, որ բանակցություններ է վարում Չինաստանի հետ 25-ամյա համաձայնագրի շուրջ, որում կներառվեն առևտուր, էներգետիկա, ենթակառուցվածքներ, հեռահաղորդակցություն և նույնիսկ ռազմական համագործակցություն:

Չնայած Միացյալ Նահանգները վաղուց ցանկանում է հեռանալ Միջին  Արևելքից և ավելի շատ կենտրոնանալ Չինաստանի վրա, սակայն Չինաստան-Իրան համաձայնագիրը ցույց է տալիս, որ այս երկու ասպարեզները ոչ մի դեպքում առանձին  չեն: Միացյալ Նահանգները մեծ ճնշում գործադրելով Չինաստանի ու Իրանի նկատմամբ, երկու երկրներին խրախուսել է համատեղ ճակատ կազմել: Թեև Չինաստան-Իրան հարաբերությունները կարճ ժամանակահատվածում չեն վերածվելու հակամերիկյան նոր առանցքի, սակայն վերջին բանակցությունները ցույց են տալիս, որ դա ևս  բացառված չէ: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականություն մշակողների  համար ավելի լավ կլինի  չանտեսել այն փաստը, որ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցությունը չի սահմանափակվում Արևելյան Ասիայով:

*** 

«Քեյհան» օրաթերթ

Օկուպացված տարածքներում տեղի  է ունեցել  ամենամեծ հակակառավարական հանրահավաքը. Ջերուսալեմ փոստ. Իսրայելում անարխիա է տիրում

Բռնագրաված տարածքների բնակիչները շարունակում են ցույցեր անցկացնել Սիոնիստական ռեժիմի վարչապետի անարդյունավետ ու կոռուպցիոն գործունեության դեմ: Զանգվածային բողոքի ակցիաները պատճառ են դարձել, որ շատերը խոսեն օկուպացված տարածքներում տիրող անարխիայի մասին: Ջերուսալեմ փոստ օրաթերթը գրել է.«Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը կիրակի առավոտյան հաղորդել է, որ այդ ռեժիմի ոստիկանության մի ավագ պաշտնյա գաղտնի նիստերում և փակ դռների հետևում խոստովանել է, որ Իսրայելում  սոցիալական խառնաշփոթ է տիրում: Սիոնիստական լրատվամիջոցները վիճակագրական տարբեր տվյալներ են ներկայացրել բռնագրաված Երուսաղեմի տարբեր  շրջաններում  և Նեթանյահուի նստավայրի դիմաց տեղի ունեցած ցույցերի մասնակիցների թվի վերաբերյալ: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի մասնակիցների թիվը հասել է 30 հազարի:

*** 

«Իրան» օրաթերթ

Թրամփն աշխարհի ամենավտանգավոր մարդն է

ԱՄՆ նախագահի 55-ամյա զարմուհի Մերի Թրամփի հեղինակած Դոնալդ Թրամփի մասին սկանդալային  նոր գիրքը, ԱՄՆ-ում վաճառքի առաջին իսկ օրը վաճառվել է գրեթե մեկ միլիոն օրինակով: Մերի Թրամփի «Չափազանց շատ և երբեք ոչ բավարար. Ինչպե՞ս է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքում  ԱՄՆ նախագահը վատ լույսի ներքո է նկարագրվում նրա ընտանիքի անդամներից մեկի կողմից։ Մերի Թրամփն իր գրքի շնորհիվ հայտնվել է աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Գերմանական Շպիգել թերթին տված հարցազրույցում, Մերի Թրամփն ասել է.«Դոնալդ Թրամփն իր հոգեբանական խնդիրների պատճառով , որպես նախագահ շատ վտանգավոր  մարդ է դարձել: Պարզից էլ պարզ է, որ իմ հորեղբայրը չունի տրամաբանական և իրադարձություններն արագ վերահսկելու կարողություն, ինչի համար չի կարելի վստահել նրան»: 

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Նյու Յորք թայմս.Մենք անկում ենք ապրում

Նյու Յորք թայմս օրաթերթը վերջերս հրապարակած իր հոդվածում նշել է. «Մենք անկում ենք ապրում: Ամերիկացի աշխատավորների համարյա 10 տոկոսն անցած երեք շաբաթների ընթացքում դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար: Գործազրկության այս ալիքն ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ աննախադեպ է և այսօր շատ մարդիկ կանգնած են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առջև: 

*** 

Armenpress.am

Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

 

Հայ-ադրբեջանական պետական սահմանին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց: Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ»,-գրել է Ստեփանյանը:

 

 

Armenpress.am

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

 

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել ահաբեկչությանը դիմակայելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:

«Ռուսաստանի հետ պոտենցիալ համագործակցության եւս մեկ բնագավառ Է ահաբեկչությանը դիմակայելը: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները իրենց տարածքներում ենթարկվել են բռնի ծայրահեղականության գրոհների: ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, հավանաբար, հետախուզության գծով իրենց գործընկերներին եւ այդ հարցերով զբաղվող իրավապահ մարմիններին կդիմեն առաջիկա ամիսներին,-գրել Է Օ՛Բրայենը Washington Post-ի համար հոդվածում: Բացի այդ, խորհրդականի խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հետ համաձայնության հույս ունի, որը կսահմանափակի բոլոր միջուկային սպառազինությունները:

«Հունիսին ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ բանակցություններ Էր սկսել Է ՌՀՍ-3 (Ռազմավարական հարձակողական սպառազիություններ) պայմանագրի շուրջ: Միացյալ Նահանգներն զգուշավոր լավատեսությամբ կարծում Է, որ մենք Մոսկվայի եւ Չինաստանի հետ կարող ենք հասնել սպառազինությունների նկատմամբ շրջանակային վերահսկողության համաձայնության, որը ձգտելու Է հասնել ողջ միջուկային զենքի՝ վերահսկման ենթակա սահմանափակումների»,-գրել Է Օ՛Բրայենը: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել Էր, որ մտածում Է Ռուսաստանի հետ ՌՀՍ-3 ռազմավարական պայմանագրի երկարացման մասին, որը լրանում Է 2021 թվականին, բայց առաջարկում Է այն ընդլայնել մեծ շրջանակով նոր սպառազինություններով, որոնք չեն մտնում ներկայիս ՌՀՍ-3-ի մեջ, ինչպես նաեւ առաջարկում են պայմանագրի մեջ ընդգրկել ՉԺՀ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նոոստին:

 

 1inam

Աշխարհի ամենահարուստ երկրները զանգվածաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը​​​​​​

Աշխարհի ամենահարուստ երկրներն արդեն պայմանագրեր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1․3 միլիարդ դեղաչափ գնելու մասին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Airfinity-ի վերլուծաբանների տվյալները:

Նշվում է, որ այդ պետությունների շարքում են ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները: Վերլուծաբանների կարծիքով՝ նրանք մտադիր են եւս 1․5 միլիարդ պատվաստանյութ գնել այն մատակարարումների եւ գործարքների շնորհիվ, որոնք դեռ չեն փակվել:

Փորձագետները մտավախություն ունեն, որ այդ «ագրեսիվ գնումը» կվտանգի այլ երկրներին, որոնք կարող են վերջինը լինել պատվաստանյութի ձեռքբերման հերթում։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն եւ Բրիտանիան պայմանագիր են կնքել Sanofi եի GlaxoSmithKline Plc ընկերությունների հետ, իսկ Ճապոնիան՝ Pfizer-ի հետ:

Հոդվածի հեղինակները մտավախություն ունեն, որ պատվաստանյութի դեղաչափերը կարող են բավարար չլինել ամբողջ աշխարհի բնակչության համար, իսկ աղքատ երկրներին սպառնում է 2009-ի իրավիճակի կրկնությունը, երբ մի շարք երկրներ փաստացի մոնոպոլիզացրել էին մատակարարումները:

***

Tert.am

Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահամաններում, Տորոնտոյում տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,-ասված է հաղորդագրության տեքստում: 

 

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio