Մամուլի տեսություն 04.08.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123854-Մամուլի_տեսություն_04.08.2020
Ամերիկացի տնտեսագետը գնահատում է, որ ընտրություններում հաղթելու Դոնալդ Թրամփի շանսը կազմում է ընդամենը ութ տոկոս:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 04, 2020 06:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.08.2020

Ամերիկացի տնտեսագետը գնահատում է, որ ընտրություններում հաղթելու Դոնալդ Թրամփի շանսը կազմում է ընդամենը ութ տոկոս:

Մարդոմսալարի օրաթերթ

Կանխատեսելով Թրամփի ձախողումը

Մոտավորապես հարյուր օր է մնացել մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Կորոնավիրուսի բռնկման պատճառով փոստային ընտրություններիհավանականությունը զգալիորեն աճել է:

«The Economist» -ը գրել է, որ նախնական հարցումների համաձայն, նախագահի դեմոկրատ թենածու Ջո Բայդենը մեծ հավանությամբ, էլեկտրոալ ընտրություններում հաղթելու է Թրամփին:

Պարբերականը նաև կանխագուշակել է, որ Բայդենը Էլեկտրոալ բաժնում  հավաքելու է ձայների 91, իսկ Թրամփը՝  8 տոկոսը:

 

Քեյհան օրաթերթ

Ամերիկյան ընտանիքների կեսը որևէ եկամուտ չունի

Worldometer կայքի տվյալներով, մինչև երեկ երեկոյան, աշխարհում 18 միլիոն 258 հազար մարդ վարակված է եղել կորոնավիրուսով: Իսկ 694 հազար մարդ մահացել է:

Կայքի հաղորդման համաձայն, Միացյալ Նահագնենրում 4813 հազար մարդ վարակված է կորոնավիրուսով, ևս 158 հազարը մահացել է կորոնավիրուսից: Այդպիսով, ԱՄՆ-ը շարունակում է գլխավորել աշխարհը կորոնավիրուսի վարակվածության ու մահացության առումով:

Կորոնավիրուսը շատ ծանր հետևանքներ է ունեցել ԱՄՆ-ի համար: Որոշ հաղորդումների համաձայն, վերջին 90 տարիների ընթացքում, ԱՄՆ-ը նման տնտեսական անկում չի ունեցել:

Կորոնավիրուսի հետևանքով, ԱՄՆ-ում ավելացել է 54 միլիոն գործազուրկ:  30 միլիոն ամերիկացիներ չեն կարողանում ստանալ գործազրկության նպաստ, 41 միլիոն ամերիկացի տառապում է թերսնմամբ, իսկ 14 միլիոն երեխա բավարար քանակությամբ սնունդ չունի: Եվս 28 միլիոն մարդ շուտով կկորցնի իր բնակարանը:

 

Ջավան օրաթերթ

New York Times. Սա դարի պայմանագիր է

New York Times օրաթերթը հրապարակել է մի հոդված՝ ըստ իր աղբյուրներից ստացված 18 էջանոց օրինագծի:

Հաղորդման համաձայն, 235 տարով կնքվող պայմանագրի համաձայն, Իրանից նավթ նավթ ստանալու դիմաց, Չինաստանն Իրանում կիրականացնի 4 միլիորդ դոլարի ներդրումային նախագեր:

Եթե Չինաստանի ծրագիրն Իրանում գործադրվի, Իրանի և Ասիայի միջև առևտրափոխանակության ծավալները մեծ աճ կգրանցեն: Ըստ երևույթին, Իրանի իշխանությունները Չինաստանին ընտրել են որպես իրենց ռազմավարական դաշնակից: Իրանը տարիներ շարունակ փորձում էր ամրապնդել իր հարաբերությունները ասիական կառավարությունների հետ:

 

Իրան օրաթերթ

  ԻԼԻՊ-ի հարձակումից հետո, բանտարկյալները փախել են բանտից

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Աֆղանստանի Նանգարհար նահանգում գտնվող Ջալալաբադ բանտի մուտքի մտ պայթեցրել է ավտոմեքենա, որի հետևանքով սպանվել  21 մարդ և 100 բանտարկյալ փախել է բանտից:

Այս ահաբեկչությունը մտահոգել է Աֆղանստանի իշխանություններին, քանի որ այս բանտում 1500 բանտարկյալից ավելի քան 100-ն իլիպականներ են եղել: Գործողությունն ըստ երևույթին իրականացվել է հենց նրանց ազատելու նպատակով:

 

armenpress.am

Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու որոշումը համարել է մեծագույն սխալն ԱՄՆ-ի պատմության մեջ

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել Է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է օգոստոսի 3-ին Axios պորտալում հրապարակված հարցազրույցում:

«(Զորքերը) Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ Մերձավոր Արեւելքում (հակամարտությունների մեջ) ներքաշվելու որոշումը եղել Է մեծագույն սխալը մեր երկրի պատմության մեջ: Դա իմ տեսակետն Է»,- ասել Է նա:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է դադարեցնել «անվերջանալի պատերազմների» քաղաքականությունը եւ ձգտել գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ մրցակցության փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը

 Իսպանիայի` գահից հրաժարված թահավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով պետության նախկին ղեկավարի նամակին, որը հրապարակվել է թագավորական պալատի կայքում:

«Տեղեկացնում եմ քեզ այս ընթացքում Իսպանիայի սահմանները լքելու իմ մտածված որոշման մասին»,- գրել է Խուան Կառլոս 1-ինը:

Խուան Կառլոս 1-ինն Իսպանիայի թագավորի աթոռը զբաղեցրել է 1975-2014թթ., որից հետո գահը փոխանցվել է որդուն` Ֆիլիպ 6-րդին, որն էլ մինչ օրս ղեկավարում է երկիրը:

 

armenpress.am

Ճապոնիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ

Ճապոնիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Anicom Holdings Inс ընկերության տարածած հաղորդագրությանը:

Կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու շան մոտ, որոնք պատկանում են տարբեր տերերի, որոնց մոտ ավելի վաղ ևս կորոնավիրուս է հաստատվել:

Anicom Holdings Inc ընկերությունն այս տարվա ապրիլից սկսել է Stay Anicom արշավը, որի շրջանակներում կենդանիների անվճար խնամքի ծառայություններ է մատուցում տնային կենդանի ունեցող և կորոնավիրուսով հիվանդ անձանց` նրանց բուժման ընթացքում: Ընկերությունը հոգ է տանում 29 շան, 12 կատվի և մեկ նապաստակի մասին:

«Մենք բոլոր կենդանիներին ենթարկել ենք ՊՇՌ հետազոտության, որպեսզի համոզվենք, որ իրենց մոտ կորոնավիրուսային հիվանդություն չկա: Այս անգամ թստի արդյունքները երկու շան մոտ եղել են դրական: Մենք մի քանի ՊՇՌ թեստ ենք արել նաև այլ կազմակերպություններում, այդ թեստերի պատասխանները ևս դրական են եղել»,- ասված է հաղորդագրությունում:

Covid-19-ով վարակված շների առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել: 

«Մինչ այժմ կենդանիները պահվում են առանձին և այդպես կշարունակվի մինչև թեստի բացասական արդյունքի արձանագրումը: Շների հետ նույն վայրում գտնված մյուս կենդանիների ՊՇՌ թեստի արդյունքները եղել են բացասական: Վարակի տարածում չի արձանագրվել»,- նշված է գրության մեջ:

 

 

panarmenian.net

Իտալացի գիտնականներ․ Covid-19-ը մարդուց կենդանուն կարող է փոխանցվել

3 օգոստոսի 2020 - 14:36 AMT

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը մարդուց կարող է կենդանուն փոխանցվել։ Իտալացի գիտնականների հետազոտությունները հաստատել են այն ենթադրությունը, որ մարդիկ կարող են վարակել իրենց ընտանի կենդանիներին։

Գիտնականներն այդ եզրակացության են եկել՝ 540 շուն և 277 կատու հետազոտելով Հյուսիսային Իտալիայի, հիմնականում՝ Լոմբարդիայի տնային տնտեսություններում։ Այդ կենդանիներն ապրել են վարակակիրների հետ, կամ այն շրջաններում, որոնք առավել շատ են տուժել համավարակից։ Շների 3.4%-ի և կատուների 3.9%-ի մոտ հակամարմիններ են հայտնաբերվել, գրում է Deutsche Welle-ն։

Շներից և կատուներից մարդկանց վարակվելու հնարավորությունը դեռևս հստակ պարզված չէ։ Ըստ գերմանական Գրեյսֆալդում գտնվող Ֆրիդրիխ Լեֆլերի անվան ինստիտուտի ղեկավար Թոմաս Մետտենլյայտերի, շներն ու կատուները մինչ օրս ոչ մի դեր չեն ունեցել կորոնավիրուսի տարածման գործում։ Որոշիչ է մնում մարդուց մարդուն վարակի փոխանցման գործոնը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված շան մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Գերմանական հովվաշան մոտ ապրիլի կեսին շնչառական խնդիրներ էին առաջացել, Covid-19-ի առկայությունը անասնաբույժերը բացահայտել էին հուլիսին։

Աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակված վագրի, առյուծի և երկու կատվի մասին։