Մամուլի տեսություն 14.08.2020
Արաբական Միացյալ Էմիրությունները և սիոնիստական ռեժիմը կկազմեն լիարժեք դիվանագիտական հարաբերություններ Սպիտակ տանը ստորագրված համաձայնագրի ընթացքում:
Էթեմադ օրաթերթ
Բայդեն. Թրամփին դուր չի եկել ուժեղ կնոջ ընտրությունը
«Զարմանալի չէ, որ Թրամփին դուր չի եկել ուժեղ կնոջ ընտրությունը», - ասել է Բայդենն ի պատասխան Քամալա Հարիսի դեմ ուղղված Թրամփի քննադատության:
Բայդենը, որը Քամալա Հարրիսին որպես իր տեղակալ է առաջադրել, հայտարարել է . «Դոնալդ Թրամփն արդեն սկսել է իր գրոհները և Քամալային անվանել է «զզվելի»: Զարմանալի չէ, Դրա համար որևէ մեկը չի զարմանում, որ Դոնալդ Թրամփն դեմէ մի ուժեղ կնոջ ընտրության հետ:
Համշահրի օրաթերթ
Թրամփն ասել է, որ ԱՄԷ-ն և Իսրայելը կարգավորում են հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը կնքում են «պատմական խաղաղության համաձայնագիր» և հաստատում են լիակրժեք դիվանագիտական հարաբերություններ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զիադը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ ասելով, որ իրենք հույս ունեն, որ «այս պատմական համաձայնագիրը կհանգեցնի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»: :Ըստ հայտարարության ՝ Իսրայելը դադարեցնում է Արևմտյան ափի (Հորդանան գետ) մեծ մասերի բռնագրավման իր ծրագրերը: Առայժմ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել Արաբական ծոցի որևէ պետությունների հետ: ԱՄԷ-ն Եգիպտոսից հետո երրորդ արաբական երկիրն է, որ 1979 թ.-ից հետո խաղաղության պայմանագիր է կնքում Իսրայելի հետ: Հորդանանն Իսրայելի հետ խաղաղ պայմանագիր է կնքել 1994 թ.:
Իրան օրաթերթ
Քուշներ. Եթե Իրանը ցանկանում է բանակցել, Թրամփը համաձայն է
Թրամփ. 30 օրվա ընթացքում համաձայնություն կկնքի Իրանի հետ
Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փոսա Ջարեդ Քուշները: Նա հավելել է, որ եթե Իրանը ցանկանա բանակցել, Թրամփը համաձայն է:
Հինգշաբթի օրը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 30 օրվա ընթացքում համաձայնության կգա Իրանի հետ, եթե նա հաղթի նոյեմբերի նախագահական ընտրություններում:
Ջամե Ջամ
Մոսկվա. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում նախատեսվում է պատավստանյութը ահսցնել 500 միլիոն չափաքանակի:
Կորոնավիրուսի պատվաստանյութի երկար սպասված առաջին խմբաքանակը կարտադրվի և պատրաստ կլինի օգտագործման համար առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Ինչ վերաբերում է պատվաստանյութերի բաշխմանը, Մորաշկոն ասել է, որ այն սկզբում օգտագործվելու է Ռուսաստանի ներսում պահանջարկի բավարարման համար, բայց միևնույն ժամանակ չի բացառոել արտահանման հավանականությունը:
armenpress.am
Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից
Ուկրաինայն նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում գրանցել Է օրինագիծ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից երկրի դուրս գալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է խորհրդարանի կայքում, Զելենսկու առաջարկած նախագծերը նախատեսում են Ուկրաինայի դուրս գալը «ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման եւ գործունեության որոշումներից» եւ «ԱՊՀ-ի տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին կանոնադրության հաստատման արձանագրությունից»:
Այդ փաստաթղթերի տեքստերը Ռադայի կայքում առայժմ բացակայում են: 2018 թվականից հետո Կիեւը դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից, մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության համաձայնագրից, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին, տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին, Գյուտերի իրավական պաշպանության բնագավառում միջպետական գաղտինիքների պահպանվածության ապահովման մասին, մի քանի հարկային համաձայնագրերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Թրամփը փոստով կքվեարկի Ֆլորիդայում կայանալիք փրայմերիզում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյան փոստով կքվեարկեն օգոստոսի 18-ին Ֆլորիդայում կայանալիք փրայմերիզում: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է USA Today թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թրամփն ինքը խիստ թերահավատորեն Է վերաբերվում կամարտահայտության նման ձեւին՝ կարծելով, թե դա կարող Է ընտրություններում առավելության տալ դեմոկրատներին: Նախագահական զույգն օգոստոսի 12-ին տվել Է քվեաթերթիկների ստացման դիմում: Բլանկները պետք Է հացվեին Փալմ Բիչում Թրամփի Մար ա Լագո կալվածք, ինչից հետո փաստաթղթերը կլինեն Վաշինգտոնում: Քվեաթերթիկում, մասնավորապես, նշված են օկրուգային հանձնաժողովի, նահանգի օրենսդիր ժողովի եւ Կոնգրեսի թեկնածուները: Թրամփն արդեն բազմիցս քննադատել Է փոստով քվեարկության գաղափարն այդ ընթացակարգի անթափանցիկության եւ այդ սցենարի դեպքում քվեաթերթիկների չափազանց երկարատեւ մշակման պատճառով:
Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ քվեարկության այդ եղանակի դեպքում հնարավոր խախտումների պատճառով նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են դառնալ ամենաանազնիվը պատմության մեջ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ համավակի պայմաններում քվեարկության նման տարբերակը միակ հնարավորությունն Է մասնակցելու ընտրություններին առանց ընտրատեղամասերում վարակվելու ռիսկի: Օգոստոսի 10-ին Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հայտարարել Է, որ դեմոկրատները միջամտում են ամերիկյան ընտրությունների ընթացքին՝ պնդելով, որ քվեարկության ընթացակարգն անցկացվի փոստով: Նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Նշվել են կորոնավիրուսի ոչ տիպական ախտանշանները
Անգլիայի Արեւելյան համալսարանի գիտնականները վերլուծել են COVID-19-ի ընթացքը տարեց մարդկանց մոտ եւ եկել այն եզրակացության, որ նրանց մեծամասնության մոտ դիտվել են հիվանդության ոչ տիպական ախտանշաններ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է medRxiv պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Դիտարկումները կատարվել են ծերանոցների պացիենտների շրջանում՝ ապրիլի 7-ից մինչեւ հունիսի 29-ն ընկած ժամանակաշրջանում: Պարզվել Է, որ այն 103 մարդկանցից, որոնց թեստերը ցույց են տվել դրական արդյունք, միայն 38 պացիենտի մոտ են հայտնաբերվել կորոնավիրուսի ստանդարտ ախտանշաններ: Նշվում Է, որ 54 հոգու մոտ հիվանդության ոչ մի նախանշան չի գրանցվել, կամ դրանք սկսել են երեւան գալ վարակվելուց երկու շաբաթ անց:Այնուամենայնիվ, բազմաթիվ վարակվածներ ունեցել են «տկարություն» եւ «ընդհանուր վատառողջ վիճակ». գիտնականներն այն դասել են COVID-19-ի ոչ տիպական ախտանշանների կատեգորիային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Բելառուսում զանգվածային գործադուլ է․ Միանալու է նաև Մինսկի մետրոն
Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները։ Nexta Telegram ալիքի փոխանցմամբ՝ երկրի տարբեր արտադրամասերում ու ձեռնարկություններում գործադուլներ են, գործադուլի է պատրաստվում նաև Մինսկի մետրոպոլիտենը։
Տարբեր ոլորտներ արդեն հայտարարել են համապետական գործադուլին միանալու իրենց պատրաստակամության մասին՝ IT-ոլորտի ներկայացուցիչներից մինչև հանքափորներ. գործադուլի ժամի մասին հայտարարողների թիվն ավելանում է։
Երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Մինսկի տրակտորի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման է գնում։
Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։
Ավելի վաղ Բելառուսի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Բարսուկովը հայտարարել էր, որ Մինսկում բողոքի ցուցերի ժամանակ ձերբակալված բոլոր անձինք օգոստոսի 14-ի առավոտից ազատ կարձակվեն ոստիկանական բաժիններց, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Արդեն իսկ ազատ արձակվածները հայտարարել են իրենց հանդեպ վատ վերաբերմունքի, ծաղրի ենթարկելու մասին։ ՆԳՆ ղեկավարն իր հերթին հերքել է ցուցարարներին ծաղրի ենթարկելու մասին հայտարարությունները։
panarmenian.net
Ալիև․ Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունները
Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
«Ամեն տարի Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 10 համատեղ զորավարժություն են անցկացնում, դա սովորական երևույթ է․․․ Կարծում եմ, որ ապագայում այդ զորավարժությունների ինտենսիվությունը միայն կավելանա, դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։
Նա նշել է նաև, որ ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունը երկու երկրի միջև հաջողությամբ զարգանում է։
«Թուրքիան ռազմարդյունաբերության հզոր ներուժ ունի։ Վստահ եմ, որ շուտով Թուրքիան ռազմատեխնիկական գործակցության ոլորտում թիվ 1 գործընկերը կդառնա Ադրբեջանի համար»,- նշել է նա։
Թուրք նախարարն իր հերթին ասել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին։
Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում էր՝ հետևելու լայնածավալ զորավարժությունների առաջին փուլի ավարտին։ Թեև նախապես հայտարարվել էր, որ զորավարժություններն ավարտվելու են օգոստոսի 10-ին, սակայն, դրանք շարունակվել են մինչև օգոստոսի 13-ը։