Մամուլի տեսություն 15.08.2020
Հենվելով «Մենք կարող ենք» կարգախոսին Իրանը կարողացել է իր զինված ուժերի տանկերը զինել արդիական ամենաարդյունավետ զնեքերով և արդիականացման գործընթացը հաջողությամբ ավարտել:
«Մարդոմսալարի»
Զինված ուժերի տանկերը զինված են արդիական ամենաարդյունավետ զնեքերով
Պաշտպանական արդյունաբերություն կատարած այցի ընթացքում Իրանի ՊՆ-ն ներկա է գտնվել զինված ուժերի տանկերի գործառնական փորձարկման և կրակոցների ժամանակ և մոտիկից ծանոթացել է պաշտպանական արդյուաբերության քայլերին այդ թվում տանկերի օպտիմալացման ու արդիականացման աշխատանքներին:
Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նշել է.«Օգտագործելով Սրբազան Պաշտպանության 8 տարիների փորձը Իրանի տեղական պաշտպանական արդյունաբերությունը կարողացել է հենվելով տեղական գիտության վրա, կարողացել է օպտիմալացնել իր ռազմական ու պաշտպանական բոլոր տեխնիկաներն ու զնեքերը և արտերկրյա մասնագետները կարիքը չի ունեցել:
Ամիր Հաթամին հստակեցրել է.«Հենվելով «Մենք կարող ենք» կարգախոսի վրա, կարողացել ենք հաջողությամբ ավարտին հասցնել Իրանի զինված ուժերի այդ թվում բանակի ու ԻՀՊԿ-ի տանկերը արդիական ամենաարդյունավետ զնեքերով զինելու գործը:
«Քեյհան»
ԱՄԷ-ն իրեն դարձրել է օրինական թիրախ դիմադրության ուժերի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանում Սիոնիստական ռեժիմին բացահայտորեն մոտենալու համար խստացել է արաբական հետադիմական եկրների միջև մրցավազքը: Իհարկե այս ամենը տեղի է ունենում ոչ թե նրանց ազատ կամքով: Նրանք կամազուրկ են և Դոնլադ Թրամփի ասելով միայն «կթան կով» են, որոնց միայն պետք է կթել: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը այն երկրներն են, որ անցած մի քանի տարիների ընթացքում թիկունքից հարվածել են Պաղեստինի ժողովրդին: Այս դավաճանությունների գագաթնակետը Թրամփի կողմից ներկայացված «դարի գործարք» նախագիծն է, որ արաբական այս երեք երկրների ուղեկցությամբ բնութագրվել է, որպես Պաղեստինի ժողովրդին ու նրա վեհ գաղափարին ուղղված ամենամեծ դավադիր քայլը:
«Իրան»
Վարակակիր անձի հետ 5 րոպե խոսելով կամ 50 րոպե նրա կողքին նստելով կվարակվեք կորոնավիրուսով
Քննարկելով առկա փաստերը Թեհրանի բժշկական կրթության համալսարանը և Առողջության հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտողները ասում են.«Մինչ այս պահը կովիդ 19-ով վարակվելու համար անհատը պետք է ստանա այդ վիրուսի հատուկ չափաբաժին»:
Այս հետազոտողներն ասում են.«Կովիդ 19-ով վարակվելու երկու ազդեցիկ գործոններն են՝ ստացած վիրուսների քանակը և վիրուսը ստանալու ժամանակը: Կարճ ասած, փռշտոց ու հազ ունեցող անձի դիմաց հայտնվելը, փակ տարածքում վարակակիր անձի հետ 5 րոպե զրուցելը կամ 50 րոպե նրա կողքին նստելը զգալիորեն մեծացնում առողջ անձանց վարակվելու հավանականությունը»: Որոշ հետազոտությունների մեջ հրապարակված ֆորմուլայի համաձայն այս հիվանդությամբ վարակվելը վիրուսի հատուկ թվաքանակի ու վիրուսի ընդունման տևողության բազմապատակման արյունքն է:
«Էթեմադ»
ԵՄ.«Իսրայելը պետք է հրաժարվի բռնակցման նախագծից»
ԱՄԷ-ի ու Սիոնիստական ռեժիմի միջև կնքված խաղաղության համաձայնագրից հետո ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն Սիոնիստական ռեժիմի պատասխանատուներին կոչ է արել հրաժարվել Հորդանանի արևմտյան ափերի որոշ բաժինները Իսրայելին բռնակցելու նախագծից:
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն իր թվիթերյան միկրոբլոգում «դրական քայլ» է համարել Հորդանանի արևմտյան ափերի որոշ բաժինները Իսրայելին բռնակցելու նախագծի առկախելու քայլը, հայտարարելով.«ԱՄԷ-ի ու Իսրայելի հարաբերությունների նորմալացումը երկու երկրների օգտին է և օգտակար ողջ տարածաշրջանի կայունության համար»:
armenpress.am
Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում:
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունը կարող է ազատ արտահայտել իր տեսակետները: Եվ ես շատ ուրախ եմ, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ»,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է` Freedom House հայտնի միջազգային կազմակերպությունն իր զեկույցների պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանն ամենամեծ երկամյա առաջընթացն է արձանագրել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում։
2020թ. մայիսին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման վերաբերյալ իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում: Ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր «Անցումային երկրներ 2020» զեկույցի հրապարակման առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։
armenpress.am
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ օգոստոսի 11-ից 13-ն անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ հրամանատարական հավաքների մեկնարկն անցկացվել է պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով:
Հավաքների շրջանակում կազմակերպվել են դասախոսություններ, գործնական, ստուգողական և ցուցադրական պարապմունքներ:
Հրամանատարական հավաքների նպատակն էր սպայական կազմի տեսական գիտելիքների ու մեթոդական պատրաստության մակարդակի ամրապնդումը, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ուղղությամբ նրանց գործնական ունակությունների կատարելագործումը:
panorama.am
Այս շաբաթ հակառակորդն ավելի մեծ թվով կրակոցներ է արձակել
Օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Համեմատության համար նշենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց:
panorama.am
Տիգրան Աբրահամյան. Տավուշում ծավալված գործողություններից հետո կրակոցների կտրուկ աճ կա
Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը նկատում է, Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին մեծ թիվ է։
Պաշտպանության բանակի փոխանցմամբ, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ուղղությամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:
Տ. Աբրահամյանը նշում է, որ այս տարեսկզբից, կրակոցների շաբաթական միջինացված թիվը 1300-ի կարգի է լինելում, որոշ դեպքերում՝ նույնիսկ 1000-ից պակաս, սակայն Տավուշում ծավալված գործողություններից հետո, կրակոցների կտրուկ աճ կա։
news.am
Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները պահպանում են Միջերկրածովում սեյսմոլոգիական նավը
Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները պահպանում են Միջերկրածովում սեյսմոլոգիական Oruc Reis նավը, հաղորդում է Milliyet-ը:
Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռները պետք է «վախեցնեն նրանց, ովքեր կփորձեն Արեւելյան Միջերկրածովում ուզուրպացիայի ենթարկել Թուրքիայի իրավունքը»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական սուզանավը մոտեցել է Ատտիկային:
Օգոստոսի 6-ին Հունաստանն ու Եգիպտոսը ծովային գոտիների դեմարկացիայի մասին համաձայնագիր են կնքել, որը, Աթենքի խոսքով, ամրապնդում է ծովային ծանծաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու հունական կղզիների իրավունքը:
Անկարան չի ճանաչում այդ փաստաթուղթը: Թուրքիան սեյսմոլոգիական հետազոտության համար Կաստելորիզո կղզու մոտ հետախուզական նավ է ուղարկել: Ի պատասխան ՝ Հունաստանը մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերն ու հայտարարել, որ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքը:
armenpress.am
Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:
Նախագահները քննարկել են Բելառուսի Հանրապետությունում և դրա շուրջ առկա իրավիճակը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ցանկանում է երկրում առկա իրավիճակը քննարկել ՌԴ նախագահի հետ, քանի որ դա ոչ միայն Բելառուսի, այլև Ռուսաստանի անվտանգության խնդիրն է:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք:
news.am
Պոմպեոն Բելառուսի ընտրություններն անազնիվ է անվանել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բելառուսի ընտրություններն անազնիվ է անվանել, հաղորդում է Gazeta-ն:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այդ ընտրություններն ազատ եւ արդար չի համարում:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում եվրոպական պետությունների ղեկավարների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում՝ աջակցելու Բելառուսի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ, 1 ցուցարար է մահացել: