Մեկնաբանություն. Քազեմիի ԱՄՆ կատարած այցի հետևանքները
Իրաքի վարչապետ Մուտաֆա ալ Քազեմիի այցը ԱՄՆ և հանդիպումն այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հակասում է նրա հայտարարություններին:
Քազեմիի այցի օրակարգը եղել է Իրաքի տնետսությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկումը:
Քազեմին ԱՄՆ է այցելում այն դեպքում, երբ Իրաքի ժողովրդի ու քաղաքական շրջանակների ամենակարևոր պահանջն ամերիկյան զորուժի դուրսբերումն է Իրաքից: Պահանջ, որը հաստատել է նաև խորհրդարանը՝ սույն թվականի հունվարի 20-ին:
Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ ամերիկյան զինվորականների ու Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ ուղղված սպառնալիքները 2020թ ավելի են շատացել:
Թրամփը և Քազեմին տեղյակ են այդ մասին և ԱՄՆ-ի նախագահի ու Իրաքի վարչապետի կողմից հայտարարված քաղաքականության միջև հակասություններ կան անվտանգության վերաբերյալ:
Թրամփը Քազեմիին խոստացել է երեք տարվա ընթացքում Իրաքից դուրս բերել ամերիկյան զորուժը: Սակայն իրականում, նույնիսկ եթե Թրամփը չվերընտրվի նախագահի պաշտոնում, ամերիկյան զորուժը շարունակելու է մնալ Իրաքում: Դրա մասին են վկայում այդ կապակցությամբ արված հայտարարությունները: Մասնավորապես՝ Թրամփի ու Քազեմիի համատեղ հայտարարության մեջ ասված է. «Մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում, հիմք է հանդիսանում համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ տարվող ջանքերի համար՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում»:
Իսկ Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ համագործակցության ուղղությամբ Իրաք-ԱՄՆ ջանքերը նպաստում են նաև մշակութային, տնտեսական, հասարակական ու քաղաքական հարաբերությունների զարգացմանը: Քազեմին ու Թրամփը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Իրաքի ներկայիս վարչապետի դիրքերը չթուլանան և Իրաքի ժողովրդի և որոշ ընդդիմադիր խմբերի ճնշումները արդյունք չունենան: Այդուհանդերձ, Իրաքի ընդդիմադիր ուժերը, պաշտոնական հայտարարությամբ քննադատելով Քազեմիի դիրքորոշումն ամերիկյան ուժերի նկատմամբ, հիասթափություն են հայտնել այն կապակցությամբ, որ Քազեմի-Թրամփ հանդիպման ժամանակ չի քննարկվել ամերիկյան զավթիչ ուժերի լիարժեք հեռացման մասին Իրաքի խորհրդարանի օրինագիծը:
Կողմերըի համաձայնությունը տնտեսության ոլորտում, կթուլացնի Քազեմիի դիրքերը Իրաքի հյուսիսում: Այս հանդիպման ամենամեծ տնտեսական ձեռքբերումը թերևս Իրաքի էներգետիկ բաժնում ամերիկյան ընկերությունների կողմից 8 միլիարդ դոլարի ներդրումներն են: Ըստ այդ համաձայնության, ներդումներն իրականացնելու են հինգ ամերիկյան ընկերություններ: Այս ներդրումը, սակայն. ոչ թե նպաստելու է Իրաքի էներգետիկ կարիքների բավարարմաննն այլև կրճատելու է Իրանից ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները:
Ներկա դրությամբ, ամերիկյան Genera Electric ընկերությունն ամբողջությամբ վերահսկում է Իրաքի էներգետիկ ոլորտը և համապատասխան ծրագրերը: Փաստորեն Իրաքը շարունակում է ունենալ էլեկտրաէներգիայի կարիք: Անկասկած, եթե այս ոլորտում Իրանի աջակցությունը չլիներ, Իրաքը լուրջ խնդիրներ կունենար:
Այս կապակցությամբ, Իրաքի «Փրկություն և զարացում» կոալիցիայի ղեկավարներից Հազեմ Ջենաբին բարձրացրել է այն հարցը, որ Քազեմիի այցն ԱՄՆ ունենալու է հակառակ արդյունք: Նա հավելել է, որ այցը ցուցադրական բնութ էր կրում և որևէ օգուտ չի բերելու Իրաքի ժողովրդին: