Մեկնաբանություն - ԱՄՆ-ն՝ տանը մենակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124753-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_տանը_մենակ
Երեքշաբթի օրը, պատասխանելով Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակների հարցադրմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Դիան Ջանին ասել է, որ խորհուրդն ի վիճակի չէ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի առաջարկած «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ուղղությամբ:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Օգոստոս 26, 2020 13:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ն՝ տանը մենակ

Երեքշաբթի օրը, պատասխանելով Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակների հարցադրմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Դիան Ջանին ասել է, որ խորհուրդն ի վիճակի չէ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի առաջարկած «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  հստակ դիրքորոշումը արտացոլում է խորհրդի մշտական անդամների՝ այնպես էլ ոչ մշտական ​​անդամների ճնշող մեծամասնության մոտեցումը Միացյալ Նահանգների անօրինական պահանջներին:

Թրամփի վարչակազմի տեսակետից, այն երկրները, որոնք չեն ենթարկվում ԱՄՆ պահանջներին, ընդունելի չեն այդ երկրի կողմից: Սա միակողմանի, եսակենտրոն քաղաքականություն է, որը Միացյալ Նահանգները ակտիվորեն վարում է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:

2018 թ.-ի մայիսի 8-ին Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ը դուրս բերեց ՀԳՀԾ-ից: Հիմա, երբ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու բոլոր ուղիները փակվել են, հակառակ միջազգային օրենքներին և չափանիշներին, ԱՄՆ-ը պնդում է, որ  որպես ՀԳՀԾ-ի  անդամ, իրավունքներ ու արտոնություններ ունի ակտիվացնելու «ձգանի մեխանիզմը»: Վաշինգտոնը չգիտի, որ այս իրավունքն պատկանում  է այն երկրներին, որոնք դեռևս գտնվում են ՀԳՀԾ-ում և «4 + 1»  անդամ են: Իսկ համաձփայնագրից դուրս գալուց հետո, Թրամփի վարչակազմն  այլևս ոչ մի  իրավունք չունի այդ կապակցությամբ:

Այն բանից հետո, երբ օգոստոսի 21-ին ԱՄՆ-ը հայտարարեց Իրանի դեմ իր բողոքների մասին և պահանջեց ակտիվացնել «ձգանի մեխանիզմը», ՄԱԿ-ի ԱԽ-ի 13 անդամներ, նամակ հղելով ԱԽ-ի նախագահին, հայտարարեցին որ դեմ են ԱՄՆ-ի ներկայացրած անօրինական  պահանջին: Իսկ  օգոստոսի 25-ին Անվտանգության խորհրդի նիստում անդամ երկրները վերահաստատեցին իրենց մոտեցումը:

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն իր  Թվիթերի էջում գրել է.«Պոմպեոյի անօրինական բռնի քայլերը կրկին մեկուսացրել են ԱՄՆ-ին: Չնայած ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ԱՄՆ-ի ստեղծած խոչընդոտներին, ուրբաթ օրը Արևմտյան Ասիայի հարցերով գումարված ԱԽ-ի վիրտուլ նիստի մասնակից երկրները չեղարկեցին ամերիկյան ջանքերը»:

ԱՄՆ-ը ձախողել է Անվտանգության խորհրդում «ձգան մեխանիզմի» գործարկումը և ստիպված կլինի կամ իր , կամ էլ Դոմինիկյան հանրապետության  կողմից բանաձև առաջարկել: Բայց հաշվի առնելով Անվտանգության խորհրդի նախագահի և 13 այլ անդամների ամուր դիրքորոշումը, և ըստ էության, դա կհանգեցնի Անվտանգության խորհրդի ճգնաժամի և կխաթարի նրա գործունեությունը: