Մեկնաբանություն.Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է Բաքու-Երևան սպառազինության մրցավազքի ասպարեզ
Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում բախումները նվազելուց հետո, թվում է, որ հակամարտության կողմերը փորձում են աջակիցներ գտնել` տարածաշրջանում հավասար մրցակցային իրավիճակ պահպանելու նպատակով:
Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում հակամարտ երկրների կողմից աջակիցներ գտնելը արդեն իսկ ազդարարում է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդներին տագնապալի օրեր են սպասվում: Թշնամի երկրները փաստորեն ցույց են տվել, որ զգայուն են միմյանց կողմից զենքի առևտրի ,ինչու չէ նաև զենք վաճառողների հետ երկրների փոխադարձ հարաբերությունների նկատմամբ: Որպես օրինակ, Հորդանանի կողմից Հայաստանին զենք վաճառվելուց հետո, Բաքվի կառավարությունն առնվազն երկու անգամ Ադրբեջանում Հորդանանի դեսպանին կանչել է այդ երկրի ԱԳ նախարարություն: Այն բանից հետո, երբ Բաքուն լռեց Թուրքիայի կողմից Ադրբեջանի մուսուլման ժողովրդի առաջ Քուռ գետը փակելու նկատմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները նախընտրեցին լռություն պահպանել քան արձագանքել:
Անտարակույս նոր աջակիցներ ունենալը չի բխում հակամարտ երկրների շահերից:Հատկապես,որ այս հակամարտության արդյունքում հակամարտ կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը, իրենց ներքին կարողությունների զգալի մասը կծախսեն սպառազինությունների մրցավազքի վրա: Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի տարածաշրջանում հեգեմոնիայի ձգտող որոշ երկրների աճող ներկայությունը ենթահող կստեղծի տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների միջև հակամարտությունների մեծացման համար: Օրինակ ՝ Ադրբեջանը Հայաստանին դեմ գնալու համար փորձել է Թուրքիային որպես հովանավոր օգտագործել: Այս առումով, Ադրբեջանի թուրքամետ հոսանքի հետ կապված շատ փորձագետներ փորձում են Թուրքիան ներկայացնել որպես Իլհամ Ալիևի կառավարության ամենակարևոր աջակիցը: Այս առնչությամբ Էլխան Շահինօղլուն ասել է.Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի դեմ պայքարում Թուրքիայի լիակատար աջակցության կարիքն ունի »:
Չնայած թուրքամետ հոսանքի կողմնակիցների ջանքերին, Իլհամ Ալիևի կառավարությունը հերքելով այդ երկրի տարածքում Թուրքիայի ռազմաբազայի տեղակայումը, փորձել է ինչ-որ չափով հանդարտեցնել այդ սխալ լուծման ընդդիմադիրներին: Հայաստանի հովանավոր Ռուսաստանը, այդ երկրում ունի երկու ռազմաբազա: Բայց Թուրքիայի և Ռուսաստանի միջև մրցակցության հնարավորություն չկա, հատկապես ռազմական ոլորտում:
Անկասկած, եթե ներկա վիճակը շարունակվի, մարդկային և նյութական ռեսուրսները տնտեսական ու սոցիալական զարգացմանը հատկացվելու փոխարեն կծախսվեն պատերազմի ու բախումների վրա: Արդյունքում հակամարտ երկրներում մեծապես կտուժի մարդկային կապիտալը:
Չնայած միջամտողական ջանքերին ու քաղաքականություններին, չպետք է անտեսել այն փաստը,որ ղարաբաղյան հակամարտությունը տրածաշրջանային լուծում ունի և տարածաշրջանի երկրների մշակութային պատմությունը շատ հարուստ է, ինչը թույլ չի տա այդպիսի տարաձայնությունները երկրներին ուղղորդեն դեպի պատերազմ և միմյանց ենթակառուցվածքների ոչնչացում:Ամեն դեպքում Ադրբեջան-Հայաստան հակամարտության իրական տուժողը երկու երկրի ժողովուրդներն են: Փաստորեն այս հակամարտության և սպառազինական մրցավազքի հետևանքներից տուժում են երկու երկրի ժողովուրդները: Մինչդեռ արտատարածաշրջանային երկրները զանգվածային կոտորածի զենքեր վաճառելով մեծապես շահելուց բացի, տարածաշրջանի ժողովուրդների քաղաքակրթական ձեռքբերումների ոչնչացման համար ենթահող են ստեղծելու:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio