Մեկնաբանություն. Իրանի բանակի մեծ զորավարժությունը՝ պաշտպանական հզորության ներքո կայուն անվտանգության ապահովում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125333-Մեկնաբանություն._Իրանի_բանակի_մեծ_զորավարժությունը_պաշտպանական_հզորության_ներքո_կայուն_անվտանգության_ապահովում
ԻԻՀ բանակի քառյակ ուժերի զորավարժություններն ընթանում են Հորմուզի նեղուցի արևելյան ջրերում, Մակրանի ափերին, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2020 14:45 Asia/Tehran

ԻԻՀ բանակի քառյակ ուժերի զորավարժություններն ընթանում են Հորմուզի նեղուցի արևելյան ջրերում, Մակրանի ափերին, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսում:

Հինգշաբթի օրը մեկնարկել են Իրանի իսլամական հանրապետության բանակի «Զոլֆաղար 99» համատեղ զորավարժությունները, որոնք տևելու են երեք օր: Այս զորավարժություններն իրականանում են երեք փուլում՝ հետախուզություն, մարտավարություն և ուժի ցուցադրում:

«Զոլֆաղար 99» զորավարժություններում ներգրավված են վերգետնյա և սուզանավային նավեր, ներառյալ «Ֆաթեհ» սուզանավը: Զորավարժությունների ընթացքում օգտագործվում են տարբեր զինտեխնիկաներ ու սարքավորումներ, այդ թվում իրանական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ներառյալ «Սիմորղ» արբանյակակիր հրթիռ:

Հորմուզի նեղուցի արևելյան ջրերում, Մականի ափերին, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսում ընթացող Իրանի բանակի համատեղ զորավարժությունների նշաբանն է՝«Պաշտպանական հզորության ներքո կայուն անվտանգություն», որը ցույց է տալիս ծովային անվտանգության նշանակությունը և Իրանի կողմից կենսական սկզբունքին  ցուցաբերվող ուշադրությունը:

Իրանի բանակը  մշտապես ազդեցիկ ու արդյունավետ ներկայություն ունի ծովում և միջազգային ջրերում և հանդիսանում է ծովային անվտանգության և միջազգային ջրուղիների իրական պաշտպաններից: «Զոլֆաղար -99» զորավարժություններում իրանական բանակի կարողությունների ցուցադրումը ցույց է տալիս, որ տարածաշրջանային կարողությունների օգտագործումը տարածաշրջանին և կարևոր ջրուղիներին կայուն անվտանգություն կբերի:

Այս կապակցությամբ «Զոլֆաղար 99» զորավարժությունների հրամանատար ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանի և նրա կենսական ու ռազմավարական նշանակության ջրուղիների անվտանգությունը կախված է տարածաշրջանի բոլոր երկրների կառուցողական մասնակցությամբ անվտանգության տեղայնացումից, ինչպես նաև տարածաշրջանի ջրերում օտարերկրացիների և արտատարածաշրջանային ուժերի ներկայության կանխարգելումից:

Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի: Այն կարևոր դեր է խաղում ծովային առևտրի մեջ, ուստի այս միջազգային ջրուղում կայուն անվտանգության հաստատումը բխում է տարածաշրջանի և աշխարհի շահերից:

Առևտրի ավելի քան 90 տոկոսն իրականանում է ծովային ճանապարհով, և նման պայմաններում յուրաքանչյուր տարածաշրջանի երկրները հիմնական պատասխանատվություն ունեն իրենց ջրային տարածքի անվտանգության ապահովման  գործում: Այս շրջանակում վերջին չորս տասնամյակների ընթացքում, Իրանը մշտապես ապավինել է իր պաշտպանական ու ռազմական ներքին  կարողություններին՝ տարածաշրջանի երկրների համագործակցությամբ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և նրա ջրային ուղիներում կայուն անվտանգություն ապահովելու համար:

Պարսից ծոցի տարածաշրջանում և Արևմտյան Ասիայում արտատարածաշրջանային ուժերի ներկայության փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանային անվտանգության իրականացումը կախված է կառուցողական համագործակցությունից, իսկ անապահովությունը՝ օտարերկրյա ուժերի ներկայության արդյունք է:

ԻԻՀ բանակի պաշտպանական և ռազմական կարողությունները հուսալի պոտենցիալ են տարածաշրջանի և հարևան երկրների  համար` համատեղ աշխատելու և կիսելու իրենց պաշտպանական փորձը տարածաշրջանում անվտանգության տեղայնացման համար, որի ներքո կայուն խաղաղություն և կայունություն կհաստատվի Արևմտյան Ասիայում: 

Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և այս տարածաշրջանի միջազգային ջրուղիներում խաղաղության, կայունության և անվտանգության իրականացման նկատմամբ Իրանի հստակ մոտեցումը, տարբեր զորավարժությունների,  ներառյալ «Զոլֆաղար -99» զորավարժության անցկացումը տարածաշրջանի և հարևան երկրների համար վտանգ չի ներկայացնում:

Իրանի բանակի «Զոլֆաղար -99» վարժությունը խաղաղության և բարեկամության ուղերձ է  ուղղված տարածաշրջանի և  հարևան երկրներին, ինչպես նաև նախազգուշացում օտարերկրյա ուժերին, որոնք փորձում են իրենց սխալ քաղաքականությամբ  ապակայունացնել Պարսից ծոցի զգայուն և ռազմավարական տարածաշրջանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio