Մեկնաբանություն - Լավրովը հերքում է Ռուսաստանի մասնակցությունը ԱՄՆ ընտրություններին
Ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաքերների միջոցով ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքներն անհիմն են:
Վերջերս Microsoft ընկերությունը պնդել է, որ ռուս հաքերները փորձել են լրտեսել այն մարդկանց, ովքեր կապված են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական և դեմոկրատական թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի հետ:
Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն է, որ անօրինական հետապնդում է իր շահերը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նույնպես ասել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ ընտրություններին և մտադիր չէ միջամտել ընտրությունների գործընթացին ԱՄՆ-ում կամ որևէ այլ երկրում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության ակտիվների վերահսկողության գրասենյակի պատժամիջոցների ցուցակում ավելացվել են Ռուսաստանի չորս քաղաքացիների անուններ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի չորս քաղաքացի փորձել են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթացի վրա և խարխլել երկրի ժողովրդավարական ինստիտուտները, սակայն ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին որևէ ապացույց չկա:
2020 թվականի օգոստոսին ԱՄՆ հակահետախուզության և անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Ուիլյամ Ավանինան հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը «թաքնված և բացահայտ» գործողություններով փորձում են ազդել 2020 թվականի ԱՄՆ ընտրությունների վրա: Մոսկվայի տեսանկյունից հենց ԱՄՆ-ն է, որ ուղղակի ն կամ անուղղակի կերպով միջամտել է այլ երկրների ներքին գործերին, փորձելով փոխել քաղաքական միտումները ՝ համահունչ իր շահերին: Ռուսաստանը բազմիցս ականատես է եղել ԱՄՆ-ի բացահայտ միջամտությանը իր ընտրություններին, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից ռուսական ընդդիմության խրախուսմանը՝ բողոքելու Ռուսաստանի խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: ԱՄՆ-ը անմիջականորեն ներգրավելու է Մոսկվայի կառավարության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզչական և լրատվական պատերազմում:
ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի տեղակալ Քամալա Հարրիսն ասել է «Եթե Բայդենը պարտվի է ընտրություններում, դա տեղի է ունենում Ռուսաստանի միջամտության պատճառով:
ԱՄՆ-ի ընտրություններին արտաքին միջամտության հարցը արդիական խնդիր է դարձել այս երկրում: Դաշնային պաշտոնյաները ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների տնօրենները, ինչպիսիք են Microsoft- ը, մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի դեմ: Այս անգամ, իհարկե, մեղադրանքների շրջանակը տարածվում է Ռուսաստանի սահմաններից դուրս և ընդգրկում է երկու այլ երկրներ՝ Չինաստանին և Իրանին:
Միացյալ Նահանգները սլաքը ուղելով ուրիշների դեմ, փորձում է իր մրցակից կամ ընդդիմադիր երկրներին մեղադրել ընտրություններին խառնվելու մեջ:
Վաշինգտոնն այլ երկրների գործերին խառնվելու, ընտրություններին միջամտելու, դիվերսիոն գործողությունների, հատկապես հեղաշրջումներ իրականացնելու և ընդդիմության առաջնորդներին տապալելու և գործակալներին իշխանության բերելու երկար անցյալ ունի: